Ադրիանա Ֆեռարեզի դել Բենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանա Ֆեռարեզի դել Բենե
Ծնվել էմոտ 1755[1]
Ֆեռարա, Պապական մարզ[1]
Երկիր Վենետիկի հանրապետություն
Մահացել էոչ վաղ քան 1804
Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և կոմպոզիտոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Adriana Ferrarese Վիքիպահեստում

Ադրիանա Ֆեռարեզի դել Բենե (անգլ.՝ Adriana Ferraresi Del Bene, մոտ 1755[1], Ֆեռարա, Պապական մարզ[1] - ոչ վաղ քան 1804, Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[1]), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո։ Մոցարտի կողմից ստեղծված՝ Սուսաննայի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին կատարողներից մեկը, ինչպես նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած «Այդպես են վարվում բոլորը» օպերա-բուֆֆաի առաջին կատարողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին հայտնի էր տարբեր անուններով։ 1979 թվականին թողարկված «Օպերայի կարճ Օքսֆորդի բառարան»-ի հրատարակության մեջ հիշատակվում է, որ նրա անունը ծնվելուց անմիջապես հետո եղել է Ադրիան Գաբրիելի, իսկ ավելի ուշ նա հայտնի է դարձել որպես «Լա Ֆերարեզե » (ենթադրաբար քաղաքի անվանումից, որտեղ նա ծնվել է)[2]։ Այնուամենայնիվ, «Գրոուվի երաժշտական բառարանը» նշում է, որ նրա նույնականացումը Ֆրանչեսկա Գաբրիելի հետ, որը Չարլզ Բեռնին լսել է Վենետիկում 1770 թվականին, հիմնված չէ համոզիչ ապացույցների վրա։ Հայտնի է, որ նա ամուսնացել է Լուիջի դել Բենեի հետ 1782 թվականին և հետագայում հանդես է եկել Ադրիանա Ֆերարեզե (կամ Ֆերարեզի) դել Բենե անունով[3][4]։

Ադրիանա Ֆերարեզե դել Բենեն սովորել է Վենետիկում և ելույթ է ունեցել Լոնդոնում մինչև Վիեննա ժամանելը, որտեղ նա ձեռք բերել իր հեղինակությունը՝ «Բուֆա» օպերայում, (լուրջ դերեր կատարելով)։ «Rapport von Wien» հրատարակությունը հաղորդում է.

«Ադրիանա Ֆերարեզե դել Բենեն ապշեցուցիչ ցածր ռեգիստրի տեր էր, և երաժշտության գնահատողները պնդում են, որ իրենց հիշողության վրա ոչ մի նման ձայն չի հնչել Վիեննայի պատերի ներսում»[5]։

Պատմության մեջ է մտել «Այսպես են վարվում բոլորը» պրեմիերայի շնորհիվ, որպես ֆյորդիլիջի առաջին կատարողը, որը տեղի է ունեցել Վիեննայի Բուրգթատրոնում 1790 թվականի հունվարի 26-ին։ Երաժշտական քննադատ Ուիլյամ Մաննը հայտնում է, որ Մոցարտը չէր սիրում դել Բենեին, հավանաբար, նրա ամբարտավանության համար։ Դա էլ դարձել է «Այդպես են վարվում բոլորը» օպերաի գրելու պատճառը։ Մոցարտը գիտեր, որ Դել Բենեն ուներ՝ գլուխը բարձր նոտաների ժամանակ բարձրացնելու և ցածր նոտաների ժամանակ իջեցնելու սովորություն։ Մոցարտը դրա համար անմիջապես հրատարակեց այդ ստեղծագործությունը, նա առանձրացրել է մի մաս, որտեղ մի քանի բարձր և ցածր նոտաներ գտնվում են միմյանց կողքին՝ փոխարինվող հաջորդականությամբ։ Պրեմիերայում դել Բենեն մշտապես գլխով գլխիվայր է թեքել, ինչպես հատիկը կտցող հավը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Meloncelli R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1998. — Vol. 51.
  2. Rosenthal, H. and Warrack, J. (1979) The Concise Oxford Dictionary of Opera, 2nd Edition, Oxford University Press. p. 183
  3. Patricia Lewy Gidwitz, and John A. Rice, 'Ferrarese, Adriana', in The New Grove Dictionary of Music and Musicians, Stanley Sadie and John Tyrell (eds), 2001.
  4. В источниках того времени есть расхождение в написании её имени: Andriana или Andreanna.
  5. Divas of Mozart’s Day Արխիվացված 2007-02-02 Wayback Machine
  6. Robert Greensberg Great Masters – Mozart: His Life and Work. — Chantilly, 2000. — (The Great Courses).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Ֆեռարեզի դել Բենե» հոդվածին։