Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովություն
Махир и Ровшан Джавадовы с бойцами.jpg
Խռովություն բարձրացրած Ռովշան Ջավադովն իր զինակիցների հետ
Թվական Մարտի 13-17, 1995 թվական
Վայր Բաքու, Աղստևի շրջան, Ղազախի շրջան
Արդյունք Կառավարական ուժերի կողմից խռովության ճնշում, Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի լուծարում, Ադրբեջանի «Գորշ գայլեր» կուսակցության գործունեության արգելում
Հակառակորդներ
Ադրբեջան Ոստիկանության հատուկ նշանակության ուժեր
Աջակիցներ՝
    • Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմն անցած զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ և քաղաքացիական անձինք
    • «Ադրբեջանի Գորշ գայլեր»[1][2]
Ադրբեջան Ադրբեջանի կառավարություն
Հրամանատարներ
Ռովշան Ջավադով
Մախիր Ջավադով
Հեյդար Ալիև
Կորուստներ
11 սպանված սպանված 25 զինվորական և 2 ոստիկան, ինչպես նաև 7 քաղաքացիական անձ

Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովություն, զինված ապստամբություն և ռազմական հեղաշրջման փորձ Ադրբեջանի Հանրապետությունում, որը կազմակերպվել էր Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից ընդդեմ գործող իշխանությունների, որը տեղի է ունեցել 1995 թվականի մարտի 13-ից 15-ը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսին Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհրդի կարգադրությամբ ստեղծվեց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, առավել հայտնի որպես «Օմոն»։ Այն գտնվում էր հանրապետական ՆԳՆ ենթակայության ներքո[3]։ Ադրբեջանի անկախության հռչակումից հետո ջոկատը վերանվանվեց Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի։

Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հակակառավարական առաջին գործողությունը տեղի ունեցավ 1994 թվականի հոկտեմբերին, երբ նրանց կողմից գրավվեց Ադրբեջանի Գլխավոր դատախազության շենք։ Դատախազությունը ոստիկանության հատուկ նշանակության ուժերի աշխատակցիցներին մեղադրանք էր առաջադրել երկրի նախագահ Հեյդար Ալիևի երկու կողմնակցի սպանության համար։ Այդ ժամանակ Ադրբեջանի վարչապետ Սուրաթ Հուսեյնովը կազմակերպեց պետական հեղաշրջման անհաջող փորձ։ Հոկտեմբերի 4-ի գիշերվա իրադարձություններից հետո Բաքվում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը սատարեցին նախագահ Հեյդար Ալիևին ընդդեմ խռովարարների։ Այդ աջակցության համար ոստիկանության հատուկ ուժերը չզինաթափվեցին[4]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված գործողություններ Ղազախի և Աղստաֆայի շրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները տեղեկատվություն էին ստացել, որ Թովուզի շրջանի տարածքում Պետական ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանգնեցվել էր ավտոշարասյուն, որոնք հրաժարվել էին կանգառ կատարել։ Ավտոշարասյունը կազմված էր 4 ավտոմեքենաներից, որոնց ներսում գտնվում էին զինված մարդիկ։ Նրանք շարժվում էին դեպի Վրաստանի սահման։ Իրավապահ մարմիններին հաջողվում է կանգնեցնել ավտոմեքենաներ, որոնք Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ տեղափոխում էին 50 տոննա պղինձ[5]։

Մարտի 13-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի զինյալները քաղաքացիական հագուստով զինված անձանց հետ միասին գրավում և տիրում են Ղազախ քաղաքի քաղաքային ոստիկանության բաժանմունքը և Ադրբեջանի զինված ուժերի զորամասը: Վերցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա և զինամթերք՝ նրանք շարժվեցին Աղստևի շրջանի ուղղությամբ։ Ժամը 04:40-ին Աղստև քաղաքի մատույցներում նրանց կողմից գնդակոծվեց ճանապարհային ոստիկանության հենակետը, որն այնուհետև գրավվեց և զինաթափվեց[4]։ Շարժվելով քաղաքի ուղղությամբ՝ առավոտյան ժամը 05։20-ին խռովարարները քաղաքային ոստիկանության վարչության մոտակայքում զինված ընդհարումների մեջ մտան քաղաքային ոստիկանության աշխատակիցների հետ։ Ժամը 06։30-ի սահմաններում նրանք գրավեցին և զինաթափեցին Աղստևի ոստիկանությանը։ Ավելի ուշ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը փորձեցին գրոհել Թովուզի շրջանում տեղակայված զինվորականներին, սակայն պարտության մատնվեցին[4]։ Մարտի 15-ին կառավարական զինված ուժերը սկսեցին առաջխաղացում Աղստևի շրջանում գտնվող Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի դիրքերի ուղղությամբ՝ խռովարարներին ստիպելով նահանջել Աղստևից։Համաձայն Թուրան լրատվական գործակալության՝ մարտերի ընթացքում կիրառվել է նաև «Գրադ» հրթիռային կայանքներ[6]։

Զինված բախումներ Բաքվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 14-ին հեռուստատեսությամբ ներկայացվեց Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հրամանագիրը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի լուծարման մասին։ Այդ որոշումը կայացվել էր այն պատճառով, որ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը «դարձել էին անկառավարելի ստորաբաժանում, ամբողջությամբ դուրս էին եկել նախարարության վերահսկողությունից»[7]։ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հրամանատարին և իր մարտիկներին հրահանգված էր սկսած մարտի 17-ից՝ ժամը 00։00-ից, երեքօրյա ժամկետում ստորաբաժանման տրամադրության ներքո գտնվող ամբողջ տեխնիկական միջոցներն ու զինանոցը հանձնել։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ռովշան Ջավադովին ազատեց Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան Ջավադովը, ով իր կողմնակիցների հետ տեղակայվել էր Բաքվի «8-րդ կիլոմետր» կոչվող բնակելի թաղամասում գտնվող Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հենակայանում, հանդես եկավ նախագահ Հեյդար Ալիևի, Ազգային ժողովի նախագահ Ռասուլ Գուլիևի և Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հրաժարականի պահանջով[6]։

Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի և կառավարական զինված ուժերի միջև սկսվեցին զինված բախումներ։ Համաձայն պաշտոնական տեսակետի՝ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները գիշերը ժամը 2-ին առաջինն են սկսել ռազմական գործողությունները։ Խռովարարների պնդմամբ առաջինը կրակ են բացել կառավարական ուժերը[4]։ Խռովարար ոստիկանները գրավեցին մոտակա դպրոցի, մանկատան շենքերը և դիրքավորվեցին բնակելի շենքերի տանիքներին՝ փորձելով ճեղքել պաշարումն ու մոտենալ «Նեֆթչիլյար» մետրոյի կայարանը, սակայն կանգնեցվել էին Պաշտպանության նախարարության պարետային հենակետերի կողմից։ Առավոտյան ժամը 4-ին կառավարական դիրքերին քաղաքի կողմից գեներալ-լեյտենանտ Ն․Սադիկովի հրամանատարությամբ օգնության են գալիս նոր ուժեր[4]։ Կատաղի մարտերի հետևանքով Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկները նահանջեցին իրենց զորամասի տարածք, որի շրջագծով կրկին սկսվեցին կատաղի մարտեր։ Ռովշան Ջավադովը մահացու վիրավորվեց և հետագայում մահացավ հիվանդանոցում։ Առավոտյան ժամը 11։30-ին Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բարձրացրեցին սպիտակ դրոշ, սակայն կրակը շարունակվեց ևս 10 րոպե՝ ավարտվելով կառավարական ուժերի հաղթանակով։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտի 13-ից 17-ը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով սպանվեց 45 մարդ, այդ թվում՝ 25 զինվորական, Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 11 մարտիկ, 2 ոստիկան և 7 քաղաքացիական անձ։ 117 մարդ վիրավորվել էին[4]։ Ռազմական հեղաշրջմումը ճնշելու համար 36 զինվորական պարգևատրվեցին Ադրբեջանի ազգային հերոսի կոչմամբ։ Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում և Բաքու քաղաքում զինված գործողությունների համար ձերբակալվեցին Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները և նրանց կողմնակից զինված քաղաքացիական անձինք։ Հատուկ նշանակության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի զինվորականներ, ոստիկաններ ու քաղաքացիական անձինք 3-ից 15 տարի պատժաչափեր, որոշները՝ դատապարտվեցին մահապատժի (հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկման)[8]։ Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, որպես Ներքին գործերի նախարարության ուժային կառույց, լուծարվեց։ Մարտի 31-ին արգելվեց Ադրբեջանի «Գորշ գայլեր» կուսակցության գործունեությունը[9], որին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիգ Աբբասովը մեղադրեց մարտյան դեպքերին մասնակցության համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murinson, Alexander (2009). Turkey’s Entente with Israel and Azerbaijan: State Identity and Security in the Middle East and Caucasus. Routledge․(անգլ.)
  2. 2,0 2,1 The Case of Iskander Hamidov, HUMAN RIGHTS CENTER OF AZERBAIJAN (արխիվացված(անգլ.)
  3. ПОЧЕМУ В АЗЕРБАЙДЖАНЕ НЕТ БОЕВИКОВ? Журнал "Коммерсантъ Власть" №21 от 20.05.1991(արխիվացվախ)։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 "МАРТОВСКИЕ СОБЫТИЯ" (արխիվացված(ռուս.)
  5. Ситуация в Азербайджане, Цветные металлы как основание для мятежа, Газета "Коммерсантъ" №46 от 15.03.1995 (արխիվացված):(ռուս.)
  6. 6,0 6,1 Ситуация в Азербайджане, Политик политику lupus est, Газета "Коммерсантъ" №48 от 17.03.1995․(արխիվացված(ռուս.)
  7. Ситуация в Азербайджане, Бунт полицейских разгорается, Газета "Коммерсантъ" №47 от 16.03.1995․ (արխիվացված
  8. ПРЕСЛЕДОВАНИЯ ПО ПОЛИТИЧЕСКИМ МОТИВАМ, Дела отряда полиции особого назначения (ОПОН)(արխիվացված(ռուս.)
  9. ОТЧЕТ О СОВМЕСТНОЙ ЭКСПЕДИЦИИ В АРМЕНИЮ, АЗЕРБАЙДЖАН И НАГОРНЫЙ КАРАБАХ, С.Ганнушкина и Б.Клазен, Мемориал Archived 2017-01-10 at the Wayback Machine. (արխիվացված(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]