Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Բաքու |
Հիմնադրման ամսաթիվ | 1994 |
Կայք | pantomima.az |
![]() |
Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pantomima Teatrı), մնջախաղի ժանրի պետական թատրոն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։ Թատրոնը ստեղծվել է 1994 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Բեխտիյար Խանըզադեն, ով ղեկավարում է թատրոնը 1994 թվականն ի վեր[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնը ստեղծվել է որպես Մնջախաղ Թատրոն-Սթուտիո, 1994 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի հրամանով և գործել Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի տակ։ Թատրոնը հիմնադրվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բեխտիյար Խանըզադեի կողմից։ Պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 2000 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվել են Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 2005 թվականը Բաքվի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք է հատկացվել Ազատլըգ պողոտայում։ 2006 թվականին Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է նոր շենքը[3][4]։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի խաղացանկում են հետևյալ բեմադրությունները․
- «Հույս»
- «Շենգյուլ, Շունգյուլ, Մենգյուլ»
- «Մանգուրտ»
- «Սեր»
- «Փոքրիկ Տիրակալ»
- «Դիմակ»
- «Շրջանակ»
- «Դեժավյու»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
- Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
- Ադրբեջանի պետական երաժշտական թատրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ azerbaijans.com
- ↑ Театр Пантомимы
- ↑ «Ադրբեջանի մնջախաղի պետական թատրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-04-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-05-ին։ Վերցված է 2019-05-06