Ադրբեջանի Կառավարության տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Կառավարության տուն
Երկիր` Ադրբեջան
Ճարտարապետական ոճ`բարոկկո և Stalinist Empire style?
Ճարտարապետ`Լև Ռուդնև
Քարտեզ
Քարտեզ

Կառավարության տուն (ադրբ.՝ Hökümət evi), Ադրբեջանի Հանրապետության Կառավարության շենքը Բաքվում։ Գտնվում է Ազատության հրապարակում[1]։ Շենքը գտնվում է Նավթագործների պողոտայում և միաձուլվում է Բաքվի բուլվարին։ 1951 թվականին կառուցվող շենքը նախատեսված էր 5500 աշխատակիցների համար։ Միավորել բոլոր նախարարություններին և առաջատար մասնագիտացված գերատեսչություններին մեկ շենքում ՝Կառավարության տան հիմնական նպատակն էր[2]։

Շենքում աշխատում եր գիայի և բնական պաշարների նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Երկրաբանության և հանքային ռեսուրսների պետական կոմիտե, Հիդրոօդերևութաբանության պետական կոմիտե, Նյութական ռեսուրսների պետական կոմիտե, Հողի և ջրի տնտեսության բարելավման պետական կոմիտե։ Ավելի ուշ շենքում տեղակայված էին Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն, Ադրբեջանի գնումների հանրապետական գործակալություն[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների վերջին Բաքվում անցկացվել է փակ մրցույթ ՝Կառավարության տան ձևավորման համար։ Բոլոր նախագծերի թվում ընտրվել է Ռուդնևի նախագիծը։ 1945 թվականին սկսվել է շենքի կառուցը, քանի որ պատերազմը կանխեց շինարարությունը։ Ճարտարապետները Ռուդնևը և Մունցը շենքը կառուցել են 1936-1952 թվականներին։ Աշխատանքը տևեց ավելի քան 20 տարի։ Շինարարությունն ավարտվել է 1952 թվականին։ 1955 թվականին շենքի վրա տեղադրվեց Վ. I. Լենինի հուշարձան։ 1991 թվականին Ադրբեջանը անկախություն ձեռք բերելուց հետո հուշարձանը փոխարինվեց երկրի ազգային դրոշով[4]։

Կառավարության տան կառուցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Revolvy, LLC.Government-House
  2. The environment encyclopedia and directory 2001, Volume 3
  3. Azerbaijan // The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture / Edited by Jonathan M. Bloom and Sheila Blair. — Oxford University Press, 2009. — Т. II. — С. 239. — ISBN 9780195309911.
  4. Руднев Л. В., Мунц В. О. Дом правительства (Баку)