Jump to content

Ադրբեջանա-թուրքական սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանա-թուրքական սահման
Բնութագիր
Պետություններ Թուրքիա Թուրքիա Ադրբեջան Ադրբեջան
Երկարություն17 կմ (11 մղոն)
Պատմություն
Հիմնադրված1921 թվականի մարտի 16
Մոսկվայի պայմանագրի կնքում և Թուրք-հայկական պատերազմի ավարտ
Ընթացիկ կառուցվածք1991 թվականի դեկտեմբերի 25
Ադրբեջանի անկախացում ԽՍՀՄ-ից

Ադրբեջանա-թուրքական սահման (ադրբ.՝ Azərbaycan–Türkiyə sərhədi,թուրքերեն՝ Azerbaycan–Türkiye sınırı), Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղող 17 կմ (11 մղոն) երկարություն ունեցող միջազգային կարճ սահման։ Սահմանը թուրքական կողմից սկսվում է Իգդիրի նահանգի հարավ-արևելյան ծայրամասում, իսկ ադրբեջանական կողմից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արևմտյան մասի վերջում։ Այն ամբողջությամբ անցնում է Արաքս գետի երկայնքով և երկու երկրների ամենակարճ սահմանն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ սահմանը ձգվում է Արաքս գետի երկայնքով։ Հողը անմիջական հարևանությամբ հարթ և թերզարգացած է, բացառությամբ չորս գիծ ունեցող մայրուղու և երկու մաքսային անցակետերի։ Մոտակա բնակավայրը գտնվում է ադրբեջանական կողմից մոտ 7 կմ դեպի արևելք․ դա Սադարակ գյուղն է, իսկ թուրքական կողմի մոտակա բնակավայրը Արալիկ գյուղն է, որը գտնվում է 28 կմ (17 մղոն) դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում Կովկասյան տարածաշրջանը վիճարկվում էր անկումային ժամանակաշրջանում գտնվող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև, որն ընդլայնվում էր դեպի հարավ։ 1828 թվականին Ռուսաստանը գրավել է Պարսկաստանի կովկասյան հողերի մեծ մասը, որոնց թվում նաև ներկայիս Հայաստանի ողջ տարածքը (կոչվում է Արևելյան Հայաստան), իսկ հետո ուշադրությունը կենտրոնացրել է Օսմանյան կայսրության վրա[1]։ 1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով (1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքը), որով Ռուսաստանը ստացել է ժամանակակից Վրաստանի մեծ մասը, օսմանները ճանաչել են Արևելյան Հայաստանի նկատմամբ ռուսական գերիշխանությունը[1][2][3][4]։

Նախիջևանի քարտեզը, որի ձախ կողմում երևում է Թուրքիայի հետ ունեցած կարճ սահմանը

Սան Ստեֆանոյի պայմանագրով, որի կնքմամբ վերջացել է Ռուս-թուրքական պատերազմը (1877-1878), Ռուսաստանը զգալի հողեր է ստացել ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքում (կոչվում է Արևմտյան Հայաստան)՝ ընդլայնելով օսմանյան-ռուսական սահմանը դեպի հարավ-արևմուտք[2][5][6]։ Ռուսաստանի կողմից Բաթումի, Կարսի և Արդահանի նվաճումները հաստատվել են Բեռլինի պայմանագրով (1878), չնայած վերջիններս ճնշման ներքո ստիպված էին վերադարձնել Բայազետի (ժամանակակից Դողուբայայազիդ) տարածքի մի մասը և Ալաշկերտի հովիտը[1][2][7]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության նախահարձակ լինելուց հետո Ռուսաստանը ներխուժել է Օսմանյան կայսրության արևելյան շրջաններ։ 1917 թվականի ռուսական հեղափոխությանը հաջորդած քաոսում կոմունիստական նոր կառավարությունը շտապել է դադարեցնել իր մասնակցությունը պատերազմին և 1918 թվականին Գերմանիայի և Օսմանյան կայսրության հետ կնքել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Ռուսաստանը վերադարձնում էր Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով գրավված տարածքները[1][2]։

Ձգտելով անկախություն ստանալ երկու կայսրություններից՝ Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության անկախությունը և խաղաղ բանակցություններ սկսել օսմանների հետ[8][9]։ Ներքին տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ Վրաստանը 1918 թվականի մայիսին դուրս է եկել ֆեդերացիայի կազմից, իսկ շուտով հաջորդել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի անջատումները։ Քանի որ օսմանները ներխուժել էին Կովկաս և արագ նվաճել դրա մի մասը, երեք նոր հանրապետություններ 1918 թվականի հունիսի 4-ին ստիպված եղան ստորագրել Բաթումի պայմանագիրը, որով նրանք ճանաչեցին մինչև 1878 թվականը գոյություն ունեցող սահմանը[10][11]։ Մասնավորապես Հայաստանը դեռևս ուշքի չէր եկել օսմանների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքներից, որի արդյունքում մեծ թվով փախստականներ փախել էին Արևմտյան Հայաստանից[12][13]։

19-րդ դարում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև սահմանի անցման քարտեզ

Երբ Օսմանյան կայսրությունը պարտություն է կրել Եվրոպայում և Արաբիայում, դաշնակից տերությունները 1920 թվականին ծրագրել էին Սևրի պայմանագրի միջոցով այն բաժանել[2][14]։ Պայմանագիրը ճանաչում էր Վրաստանի և Հայաստանի անկախությունը՝ երկու պետություններին էլ մեծամասշտաբ հողեր տրամադրելով Արևելյան Թուրքիայում (Հայաստանի դեպքում այն անվանվել է «Վիլսոնյան Հայաստան»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի)։ Ընդլայնված հայ-վրացական սահմանը որոշվելու էր ավելի ուշ[15]։ Այս ամենի հետևանքով վրդովել էին թուրք ազգայնականները, ինչը նպաստեց Թուրքիայի անկախության պատերազմի բռնկմանը, որտեղ տարած հաջողությունների արդյունքում այդպես էլ չի իրագործվել Սևրի պայմանագիրը[1][2]։ Թուրքական նվաճումները Արևմտյան Հայաստանում ամրագրվել են 1920 թվականին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով[1][2]։

Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում էին Նախիջևանի նկատմամբ վերահսկողության համար, իսկ Ադրբեջանը աջակցում էր ադրբեջանամետ Արաքսյան Հանրապետությունը։ Այս վեճի վերաբերյալ վիճահարույց որոշում է կայացվել, երբ 1920 թվականին ռուսական Կարմիր բանակը ներխուժել է Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը։ Ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար երկու երկրներն էլ 1921 թվականի մարտին ստորագրել են Մոսկվայի պայմանագիրը, որը ստեղծել է փոփոխված խորհրդա-թուրքական սահմանը՝ Թուրքիային տրամադրելով Նախիջևանի հետ կարճ սահման[1][2][16][17]։ 1924 թվականին Նախիջևանը դարձել է Ադրբեջանի ինքնավար մարզ[18]։ Մոսկվայի պայմանագրի դրույթները հետագայում հաստատվել են 1921 թվականի հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագրով, որով վերջնականապես հաստատվեց ներկայիս թուրք-ադրբեջանական սահմանի ներկա դրությունը[2]։ Այնուհետև 1925 թվականի մարտից մինչև 1926 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում սահմանը տեղում համատեղ խորհրդա-թուրքական հանձնաժողովի կողմից սահմանագծվել է[1][2]։ Թուրքիայի անկախությունը ճանաչվել է 1923 թվականին Լոզանի պայմանագրով[19]։

Հայաստանն ի սկզբանե Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին ընդգրկված է եղել Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում, սակայն հետագայում՝ 1936 թվականին, դրա կազմի մեջ մտնող երկրները առանձնացել են և կազմավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Կարսի պայմանագրի սահմանը պահպանվել է, չնայած խորհրդային կողմը պարբերական բողոքներ էր հղում թուրքական կողմին, որի նպատակը սահմանային գծի փոփոխությունն էր, ինչը հատկապես տեղի է ունեցել 1945 թվականին[1][20][21]։ Թուրքիան, որին աջակցում էր ԱՄՆ-ն, հրաժարվել է քննարկել այդ հարցը, իսկ խորհրդային իշխանությունները, ձգտելով բարելավել հարաբերությունները հարավային հարևանի հետ, հրաժարվել են այդ պահանջներից[2][22]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ձեռք է բերել անկախություն և ժառանգել թուրք-խորհրդային սահմանի իր հատվածը։

Անցակետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք-ադրբեջանական սահմանին կա միայն մեկ անցում։ Թուրքիայից Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծերը թուրքական կառավարության կողմից ներկայացվել են 2012 թվականից, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկվել։

Թուրքիա Թուրքիա Թուրքական անցակետ Մարզ Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջանական անցակետ Մարզ Բացվել է Ճանապարհը Թուրքիայում Ճանապարհը Ադրբեջանում Կարգավիճակ
Արալիկ Իգդիր Սադարակ Նախիջևան 1992 թվականի մայիսի 20 E99 D.080 M7 Բաց

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «The boundary between Turkey and the USSR» (PDF). January 1952. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «International Boundary Study No. 29 – Turkey-USSR Boundary» (PDF). 1964 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
  3. John Emerich Edward Dalberg Acton (1907). The Cambridge Modern History. Macmillan & Co. էջ 202.
  4. Tucker, Spencer C., ed. (2010). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. էջ 1154. ISBN 978-1851096725. «The Turks recognize Russian possession of Georgia and the khanates of Yerevan (Erivan) and Nakhichevan that had been ceded by Persia to Russia the year before.»
  5. Hertslet, Edward (1891), «Preliminary Treaty of Peace between Russia and Turkey. Signed at San Stefano 19 February/3 March 1878 (Translation)», The Map of Europe by Treaty; which have taken place since the general peace of 1814. With numerous maps and notes, vol. IV (1875-1891) (First ed.), London: Her Majesty's Stationery Office, էջեր 2672–2696, Վերցված է 2013-01-04-ին
  6. Holland, Thomas Erskine (1885), «The Preliminary Treaty of Peace, signed at San Stefano, 17 March 1878», The European Concert in the Eastern Question and Other Public Acts, Oxford: Clarendon Press, էջեր 335–348, Վերցված է 2013-03-04-ին
  7. Holland, Thomas Erskine (1885), «The Preliminary Treaty of Peace, signed at San Stefano, 17 March 1878», The European Concert in the Eastern Question and Other Public Acts, Oxford: Clarendon Press, էջեր 305–06, Վերցված է 2013-03-04-ին
  8. Richard Hovannisian, The Armenian people from ancient to modern times, էջեր 292–293, ISBN 978-0-333-61974-2, OCLC 312951712 (Armenian Perspective)
  9. Ezel Kural Shaw (1977), Reform, revolution and republic : the rise of modern Turkey (1808-1975), History of the Ottoman Empire and Modern Turkey, vol. 2, Cambridge University Press, էջ 326, OCLC 78646544 (Turkish Perspective)
  10. Charlotte Mathilde Louise Hille (2010), State Building and Conflict Resolution in the Caucasus, BRILL, էջ 71, ISBN 978-9-004-17901-1
  11. Alexander Mikaberidze (2011), Conflict and Conquest in the Islamic World, ABC-CLIO, էջ 201, ISBN 978-1-598-84337-8
  12. «8 facts about the Armenian genocide 100 years ago». CNN.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «100 Years Ago, 1.5 Million Armenians Were Systematically Killed. Today, It's Still Not A 'Genocide'». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. Helmreich, Paul C. (1974). From Paris to Sèvres: The Partition of the Ottoman Empire at the Peace Conference of 1919–1920. Columbus, Ohio: Ohio State University Press.
  15. Hovannisian, Richard G. (1996). The Republic of Armenia, Vol. IV: Between Crescent and Sickle, Partition and Sovietization. Berkeley, California: University of California Press. էջեր 40–44. ISBN 0-520-08804-2.
  16. Tsutsiev, Arthur (2014). Atlas of the Ethno-Political History of the Caucasus. Translated by Nora Seligman Favorov. New Haven: Yale University Press. էջ 79. ISBN 978-0300153088.
  17. King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford: Oxford University Press. էջ 189. ISBN 978-0195177756.
  18. Shakarian, Pietro A. (2015 թ․ փետրվարի 23). «Debunking a Caucasian Myth». The Abovyan Group. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  19. Treaty of Peace with Turkey signed at Lausanne, Lausanne, Switzerland, 24 July 1923, Վերցված է 28 November 2012-ին{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  20. Khrushchev, Nikita S. (2006). Sergei Khrushchev (ed.). Memoirs of Nikita Khrushchev: Reformer, 1945-1964. Translated by George Shriver. University Park, PA: Penn State University Press. էջ 426. ISBN 978-0271058597.
  21. Suny, Ronald Grigor (1993). Looking toward Ararat. Bloomington: Indiana University Press. էջեր 165–169. ISBN 978-0253207739.
  22. Ro'i, Yaacov (1974). From Encroachment to Involvement: A Documentary Study of Soviet Policy in the Middle East, 1945-1973. Transaction Publisher. էջեր 106–107.