Ադրբեջանական լեռնային մերինոս
Արտաքին տեսք
Ադրբեջանական լեռնային մերինոս, նրբագեղմ, բրդամսատու ոչխարի ցեղ։ Հաստատվել է 1948 թվականին։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական լեռնային մերինոսը հարմարված է լեռնային պայմաններին, դիմացկուն է։ Խոյերի միջին բրդատվությունը 8-10 կգ է, մաքիներինը՝ 4,5-5, կենդանի քաշը, համապատասխանաբար՝ 80-90 և 45-55 կգ։
Բուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական լեռնային մերինոս բուծվում է Ադրբեջանի ԽՍՀ–ում (գլխավորապես՝ Գետաբեկի և Շամքորի շրջաններում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 78)։ |