Ադրբեջանական անձնագիր

Ադրբեջանական անձնագիր (ադրբ.՝ Azərbaycan pasportu), պետական փաստաթուղթ, որը տրվում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին և օգտագործվում է անձի նույնականացման և արտասահման մեկնելու համար։ Սովորական անձնագիրն ուժի մեջ է թողարկման պահից 10 տարի ժամկետով (2007 թվականից սկսած) և պարունակում է վիզայի 34 էջ։ Անձնագրի բովանդակությունը տպագրված է ադրբեջաներեն և անգլերեն։
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի քաղաքացիներն ունեցել են 66 երկրներում և տարածքներում ազատ վիզայի կամ ժամանելիս վիզա ստանալու հնարավորություն, որով ադրբեջանական անձնագիրն ըստ Հենլիի վիզաների սահմանափակումների ինդեքսի տեղաշարժման ազատության մակարդակով 75-րդն է աշխարհում[1]։
Անձնագրի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սովորական անձնագիր․ տրվում է սովորական քաղաքացիներին։
- Սովորական անձնագրերը տրվում են վավերականության 2 ժամկետով՝ 5 և 10 տարի։
18 տարեկանը չլրացած Ադրբեջանի քաղաքացիներին տրվում է 5 տարի վավերականությամբ անձնագիր, իսկ 18 տարեկանը լրացած քաղաքացիներին տրվում է 10 տարվա վավերականությամբ (կանաչ) անձագիր։
- Պաշտոնական անձնագիր՝ տրվում է պետական ծառայողներին։
- Դիվանագիտական անձնագիր՝ տրվում է դիվանագետներին, նրանց ընտանիքի անդամներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ֆիզիկական տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի զինանշանը պատկերված է անձնագրի կազմի կենտրոնում, որից վերև գրված է ադրբեջաներեն «Azərbaycan Respublikası» և անգլերեն «The Republic of Azerbaijan» («Ադրբեջանի Հանրապետություն»), իսկ զինանշանից ներքև նույն լեզուներով համապատասխանաբար՝ «PASPORT» և «PASSPORT» («ԱՆՁՆԱԳԻՐ») գրությունները։
Անձնագիրն ունի ընդհանուր 54 էջ, չափերն են 88 x 124 մմ։
Ըստ անձնագրի տեսակի, ադրբեջանական անձնագիրը կարող է ունենալ հետևյալ գույները․
- Քաղաքացիական անձնագիր, մուգ կանաչ,
- Պաշտոնական անձնագիր, մուգ կապույտ,
- Դիվանագիտական անձնագիր, մուգ կարմիր։
-
Կազմին պատկերված է Ադրբեջանի զինանշանը -
Ադրբեջանի կենսաչափական անձնագրի տվյալների նկարագական էջ -
Ադրբեջանի էլեկտրոնային անձնագրի առաջին էջ -
Կազմի ներսի կողմը և առաջին էջը -
Ադրբեջանական կենսաչափական անձնագրերի տվյալների էջ
Տղեկատվական էջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանական անձնագիրը տրամադրում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Այն տեղեկատվական էջում պարունակում է հետևյալ տեղեկությունները․
- Անձնագրի տիրոջ լուսանկար (թվային նկար տպված էջում)
- Տեսակը (P)
- Անձնագրի սերիան
- Ազգանունը
- Տրված անուններ
- Ծննդյան ամսաթիվ
- Սեռ
- Ծննդավայր (միայն քաղաք կամ գյուղ, անգամ եթե ծնված է Ադրբեջանի Հանրապետությունից դուրս)
- Անձնագրի թողարկման ամսաթիվ
- Անձնագրի վավերականության ավարտի ամսաթիվ
- Անձնագրի տիրոջ ստորագրություն (թվային պատկերը տպված էջում)
- Անձնագրի ընթեռնելիության կոդն սկսվում է «P<AZE»-ով։
Կենսաչափական անձնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանական նոր կենսաչափական անձնագիրը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 17-ին[2]։
Անձնագրային գրքույկի նոր դիզայնը համապատասխանում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 9303 նորմատիվ փաստաթղթին։
Էլեկտրոնային անձնագիրը կրում է RFID չիպ, որը գտնվում է կազմի վրա, ինչպես նաև տեղեկությունների էջում անձնագրի տիրոջ լուսանկարից վերև։
Նոր գրքույկի ընդհանուր դիզայնը, բացի վերը նշվածից, չի տարբերվում ոչ կենսաչափական գրքույկի նախորդ նախագծից։
Վիզայի պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի տվյալներով Ադրբեջանի քաղաքացիները ազատ վիզայի կամ ժամանման պահին վիզա ստանալու հնարավորությամբ կարող են այցելել 66 երկրներ և տարածքներ, որով Ադրբեջանի անձնագիրն ըստ Հենլիի վիզաների սահմանափակումների ինդեքսի տեղաշարժման ազատության մակարդակով 75-րդն է աշխարհում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Henley & Partners Visa Restrictions Index Global Ranking 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ «News.Az - Samples of new biometric passports of Azerbaijan made public - PHOTOS»։ www.news.az։ Վերցված է ապրիլի 14, 2018