Ադրամելեք (դև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Adramelech

Ադրամելեք կամ ավելի հաճախ Ադրամելիք, դժոխքի մեծ կանցլեր, դևերի գերագույն խորհրդի նախագահ: Նա պատասխանատու է Սատանայի զգեստապահարանի համար[1]: Նրա անունը հիշատակվում է Աստվածաշնչում որպես ասորական աստվածություն, որին մարդկային զոհեր են մատուցում: «Ադրամելիք» նշանակում է «փառավոր թագավոր»: Նրան երկրպագում էին որպես արևի աստված, (նրա հետ հիշատակվում է նաև Անամելիքը, որպես լուսնի աստված) արվեստների բարեխոս[2]: Նրա երկրպագության կենտրոնը Սեպարվաիմ քաղաքն է[3]:




Կա կարծիք, որ Ադրամելիքին երեխաներ էին զոհեր մատուցում` նրանց այրելով այդ աստվածության մեծ բրոնզե արձանի առաջ: Չնայած դրան հնէաբանները չեն գտել ոչ մի ապացույց նման արձանների գոյության մասին[4]: Սրա պատճառով նրան նույնացրին Բաալի հետ ում նույնպես նման կերպ զոհեր էին մատուցում[5]:

Ադրամելիքը քրիստոնեությունում [խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունում Ադրամելիքը դարձավ Սատանայի աջ ձեռքը: Նա սովորաբար պատկերվում է մարդու մարմնով, ջորու գլխով և սիրամարգի պոչով, կամ առյուծի կերպարանքով մորուքով և թևերով: Նա ութերորդն է 10 արքդևերից ուշ Կաբբալայում: Ինչպես նաև որոշ հիշատակություններում նշվում է որպես կայծակի և որոտի աստված[6]: Լա Վեյը «Սատանայի Աստվածաշնչում» սխալմամբ անվանում է Ադրամելիքին «շումերական Սատանա»[7]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Демонология: Адрамелех, Адрамалех, Адрамалек»։ myfhology.info։ Վերցված է 2017-07-09 
  2. «Адрамелех» (ռուսերեն)։ 2016-04-10 
  3. «Sepharvaim» (անգլերեն)։ 2017-03-05 
  4. «Адрамелех» (ռուսերեն)։ 2016-04-10 
  5. «Баал» (ռուսերեն)։ 2017-06-14 
  6. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Демонология: Адрамелех, Адрамалех, Адрамалек»։ myfhology.info։ Վերցված է 2017-07-09 
  7. «Сатанинская библия» (ռուսերեն)։ 2017-04-26