Jump to content

Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպություն
Հիմնադրված1956
ՏեղագրությունՍիլվեր Սփրինգ, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնական անձինքJonathan Duffy, President; Korey Dowling, Vice President for HR; Michael Kruger, Vice President for Finance
Ներկայացուցչություն134 երկիր
Հավաքում$173,000,000 (2009)
Եկամուտ$173,000,000 (2009)
Աշխատակիցների թիվ5,000 (2009)
ՍեփականատերՅոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի

ԱԴՐԱ (անգլ.՝ ADRA, Adventist Development and Relief Agency, Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպություն), միջազգային բարեգործական, մարդասիրական խոշոր կազմակերպություն, հիմնադրվել է 1956 թ-ին Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու կողմից։ Գործում է աշխարհի ավելի քան 130 երկրներում։ Ունի ընդհանուր խորհրդակցական կարգավիճակ Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդում։[1][2][3][4][5]

Սկզբում՝ 1956-ի նոյեմբերին ԱԴՐԱ-ն հիմնադրվեց որպես «Seventh-day Adventist Welfare Service» (կրճատ՝ SAWS), այսինքն՝ Յոթերորդ օրվա ադվենտիստների բարեկեցության ծառայություն։ 1973 թվականին այն վերանվանվեց «Seventh-day Adventist World Service»՝ Յոթերորդ օրվա ադվենտիստների համաշխարհային ծառայություն,[6] իսկ 1983 թվականից ի վեր կրում է «Adventist Development and Relief Agency» (ADRA)՝ «Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպություն» անվանումը։

Աշխարհում ամենաազդեցիկ միջազգային քրիստոնեական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններից մեկն է,[7][8][9] որն այժմ պաշտոնապես ճանաչված է ՄԱԿ-ի և բազմաթիվ պետությունների կողմից, գտնվելով դրանց հետ համագործակցության մեջ։

1997 թ-ից ADRA-ն ունի Միավորված ազգերի կազմակերպության կողմից տրված բարձրագույն աստիճանի հավատարմագրում՝ ընդհանուր խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում։[10][11][12][13][14] Դա բարձրագույն հավատարմագրական աստիճանն է, որը ՄԱԿ-ը կարող է տրամադրել ոչ պետական կազմակերպություններին։

ADRA-ն իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել է նաև 2024 թ-ի նոյեմբերին ՄԱԿ-ի կողմից Բաքվում անցկացվող COP29-ին՝ կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին։[15][16]
ADRA-ն համագործակցում է նաև մի շարք այլ ճանաչված և հարգված միջազգային կազմակերպությունների հետ, արժանանալով փոխադարձ հարգանքին ու վստահությանը։
2001 թվականին այն ընդգրկվել է MinistryWatch[անգլ.] վարկանիշում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը 400 ամենաազդեցիկ միջազգային բարեգործական կազմակերպությունների շարքում։[17]

Ներկա պահին ADRA-ն գործունեություն է ծավալում աշխարհի մոտ 130 երկրներում։[18][19][20][21][22] Կազմակերպությունը տարեկան օգնություն է ցուցաբերում միլիոնավոր մարդկանց տուժած բնական աղետների, պատերազմական գործողությունների, ֆինանսական անապահովության կամ այլ պատճառների հետևանքով, ինչպես նաև ջանում հնարավորինս խթանել կրթությունը։
Համաշխարհային մակարդակով կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆՄերիլենդ նահանգի Սիլվեր Սփրինգ քաղաքում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
թվական ծրագրեր երկրներ ընդհանուր ծախսեր շահառուներ
(մլն. մարդ)
2019 1181 131 $ 324,0 մլն. 14,000
2020 1506 96 $ 332,7 մլն. 34,560[23]
2021 1657 107 $ 258,8 մլն. 25,363[24]
2022 1133 115 $ 354,2 մլն. 20,385[25]
2023 1085 117 $ 357,2 մլն. 12,686[26]

2022 թվականի ընթացքում ԱԴՐԱ Գերմանիան ներդրել է մոտ 30 մլն. եվրո 67 ծրագրերի մեջ, որոնք իրականացվել են 31 երկրում։ Այս նախաձեռնությունների շնորհիվ օգնություն է տրամադրվել մոտ 2,7 միլիոն մարդու՝ աղքատության, աղետների և ճգնաժամերի պայմաններում։[27]
2021 թվականին ԱԴՐԱ Շվեյցարիան իրականացրել է ընդհանուր 29 ծրագիր 16 երկրում՝ ծախսելով մոտ 5,3 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Այս ծրագրերից օգտվել է շուրջ 254 հազ. մարդ՝ ստանալով մարդասիրական օգնություն, կրթական և սոցիալական ծառայություններ։[28]

ԱԴՐԱ հայաստանյան մասնաճյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԴՐԱ-ն հիմնադրվել է Հայաստանում 1989 թ.-ին։[29] Դրդապատճառ հանդիսացավ 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժը, որից հետո հանձինս Մ. Գորբաչովի ԽՍՀՄ-ը դիմեց միջազգային հանրությանը՝ օգնության նպատակով։ Արձագանքեց շուրջ 130 երկիր, տարբեր կազմակերպություններ, որոնց թվում է եղել նաև ԱԴՐԱ-ն, որը, թեև 1980-ական թվականներից որոշ կապեր է ունեցել Մոսկվայի հետ, հենց Սպիտակի երկրաշարժից հետո կարողացավ ընդլայնել իր գործունեությունը և հաստատվել ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում։

Այս ջանքերը համակարգելու համար ADRA International-ը և ՅՕԱ եկեղեցու Գլխավոր վեհաժողովը ԽՍՀՄ ուղարկեցին ԳՎ փոխնախագահ Քենեթ Միթլեյդերին, «ADRA International»-ի աղետների և օգնության տնօրեն Հարոլդ Սիդլին և ԱԴՐԱ Գերմանիայի տնօրեն Էրիխ Լիշեկին։

Քանի որ երկրաշարժից տուժել էին մեծ թվով երեխաներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրեց Երևան քաղաքում կառուցել մանկական վերականգնողական կենտրոն։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ԱԴՐԱ Գերմանիայի և «ADRA International»-ի ղեկավարությամբ, այս նախագիծը իրականացվեց, և Հայաստանից մի քանի բժշկական մասնագետներ վերապատրաստվեցին Լոմա Լինդայի համալսարանի բժշկական կենտրոնում։ Հայաստանում երկրաշարժից հետո առաջին ամիսներին ԱԴՐԱ-ն տուժածներին մատակարարեց հարյուրավոր տոննա սնունդ, դեղորայք և այլ կենսականորեն կարևոր պարագաներ։

Արդեն 1990 թ. հոկտեմբերին ստեղծվեց ԱԴՐԱ ԽՍՀՄ-ը, հետագայում՝ ԱԴՐԱ ԵԱԲ (Եվրո-Ասիական բաժանմունք, ADRA EAD), որի նախագահը մինչև 2000 թ. եղել է Պավել Կուլակովը՝ Միխայիլ Կուլակովի որդին։ 1993-ին Հայաստանում, Ղրղզստանում, Ուկրաինաում, Բելառուսում, Տաջիկստանում, Վրաստանում և Մոլդովայում բացվեցին ԱԴՐԱ-ի գրասենյակներ։[30]

Ներկա ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Հայաստանում ունի մինչև 15 աշխատակից։[31]

Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը ՀՀ-ում իրագործել է մի շարք տարբեր բարեգործական ծրագրեր։

  • 2014 թվականին իրագործել է «Խողովակների մատակարարման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի երկու համայնքներին» ծրագիրը, կատարելով 11 մլն. դրամի ներդրում։[32] Ջրամատակարարման խողովակներով են ապահովել Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ բնակավայրերը։ Ծրագիրը պաշտոնապես բարեգործական է որակավորել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը։[33]
  • 2016 թվականին Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իրականացրել է ջրամատակարարման և հիգիենայի ծրագիր։ Այս նախագծի արդյունքում գյուղի բնակիչները հասանելիություն ունենցան խմելու ջրին։[34]
  • «TX Foundation»-ի հետ համատեղ ֆինանսավորել է 2023 թվականին Արցախից տեղափոխված Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի Եղվարդում 2024-ին ձեռք բերած շենքի վերակառուցողական ու բարեկարգման աշխատանքները։ Հանդիսավոր բացումը կայացել է 2026 թվականի հունվարի 28-ին ԱԴՐԱ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։[35]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=1370&utm_source=chatgpt.com
  2. https://press.un.org/en/1997/19970724.eco5737.html
  3. https://digitallibrary.un.org/record/247769
  4. https://atoday.org/adra-acts-as-a-major-voice-for-united-nations/
  5. https://www.adventistworld.org/adra-celebrates-united-nations-day-by-emphasizing-its-global-mission/
  6. Our History Արխիվացված Հուլիս 9, 2009 Wayback Machine
  7. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR) UNHCR-ի պաշտոնական կայքում ADRA-ն ներկայացվում է որպես գլոբալ մարդասիրական կազմակերպություն, որը համագործակցում է տարբեր համայնքների, կազմակերպությունների և կառավարությունների հետ՝ բարելավելու միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։ Հղում՝ https://data.unhcr.org/en/partners/view/21
  8. International Partnership on Religion and Sustainable Development (PaRD) PaRD-ի պաշտոնական կայքում ADRA-ն նշվում է որպես հումանիտար գործակալություն, որը տրամադրում է աղետների օգնություն և իրականացնում է անհատական և համայնքային զարգացման ծրագրեր։ Հղում՝ https://www.partner-religion-development.org/member/adventist-development-and-relief-agency-adra/
  9. GlobalHand.org GlobalHand.org https://www.globalhand.org/en/organisations/10122
  10. https://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=1370&utm_source=chatgpt.com
  11. https://press.un.org/en/1997/19970724.eco5737.html
  12. https://digitallibrary.un.org/record/247769
  13. https://atoday.org/adra-acts-as-a-major-voice-for-united-nations/
  14. https://www.adventistworld.org/adra-celebrates-united-nations-day-by-emphasizing-its-global-mission/
  15. ADRA International – https://adra.org/cop29-in-azerbaijan-adra-to-champion-climate-resilience-solutions-for-vulnerable-communities
  16. ADRA Europe – https://adra.eu/cop29-global
  17. Adventist News Network-ի պաշտոնական հաղորդագրությունը https://adventist.news/news/adventist-humanitarian-agency-receives-top-ten-ranking
  18. ADRA Europe-ի պաշտոնական կայքէջ. https://adra.eu/our-story/about-us/?utm_source=chatgpt.com Արխիվացված 2025-05-03 Wayback Machine
  19. ADRA International-ի կենտրոնական կայք՝ ԱՄՆ-ից. https://adra.org/here-there?utm_source=chatgpt.com
  20. ADRA Albania-ի պաշտոնական կայք՝ ալբանական ներկայացուցչություն. https://adraalbania.org/about-adra/history/?utm_source=chatgpt.com
  21. ADRA Ukraine-ի պաշտոնական կայք՝ Ուկրաինայի ներկայացուցչություն. https://www.adra.ua/en/about-us-en/?utm_source=chatgpt.com
  22. Adventist News Network՝ Գլոբալ եկեղեցու պաշտոնական լրատվական հարթակ. https://adventist.news/news/adra-inaugurates-headquarters-to-strengthen-humanitarian-commitment-in-el-salvador?utm_source=chatgpt.com
  23. https://adra.org/wp-content/uploads/2022/04/2020-ADRA-Annual-Report.pdf
  24. https://adra.org/wp-content/uploads/2022/09/2021-ADRA-Annual-Report.pdf
  25. https://adra.org/wp-content/uploads/2023/09/2022-ADRA-Annual-Report.pdf
  26. https://adra.org/wp-content/uploads/2024/10/2023-ADRA-Annual-Report.pdf
  27. https://relaunch-news.eud.adventist.org/all-news/help-for-around-27-million-people-annual-report-2022-of-adra-germany(չաշխատող հղում)
  28. https://relaunch-news.eud.adventist.org/all-news/adra-switzerland-publishes-the-annual-report-2021(չաշխատող հղում)
  29. https://adraalbania.org/country/armenia/
  30. https://encyclopedia.adventist.org/article?id=AJNS&highlight=ADRA%7CESD
  31. https://www.spyur.am/en/companies/adra-armenia/2808/?utm_source=chatgpt.com
  32. Ներբեռնել փաստաթուղթը PDF gov.am https://www.gov.am
  33. Ներբեռնել փաստաթուղթը PDF gov.am https://www.gov.am
  34. https://adra.am/water-supply-projects/
  35. «В Армении восстановили реабилитационный центр…». Վերցված է 2026 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպություն» հոդվածին։