Ադվեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ադվեկցիա (լատ.՝ advectio - տեղ հասցնելը) օդերևութաբանության մեջ, օդի և նրա հատկությունների հորիզոնական փոխանցում, ի տարբերություն կոնվեկցիայի, որն է օդի ուղղաձիգ փոխանցումը։

Օդային զանգվածների ադվեկցիայից բացի կա նաև նրա հետ կապված ջերմության, ջրային գոլորշու, շարժման պահի, դեպի օդ գնացող հեղուկ և կոշտ նյութերի ադվեկցիան։

Սառը և տաք, չոր և խոնավ օդային զանգվածների ադվեկցիան կարևոր դեր է խաղում օդերևութաբանական պրոցեսներում և ազդում եղանակի վրա։ Ադվեկցիայի հետևանքով առաջացած մթնոլորտային երևույթները կոչվում են ադվեկտիվ. օրինակ, ադվեկտիվ ամպեր, ցրտահարություն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png