Ադուր Բհասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադուր Բհասի
մալայալամ՝ അടൂർ ഭാസി
Ծնվել էմարտի 2, 1927(1927-03-02) կամ 1929[1]
ԾննդավայրՏրիվանդրամ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1990(1990-03-29)
Մահվան վայրԿերալա, Հնդկաստան
ԿրթությունGovernment Model Boys Higher Secondary School, Kollam? և Mahatma Gandhi College?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, լրագրող, արտակադրային երգի կատարող և գրող
Պարգևներ և մրցանակներ

Ադուր Բհասի (մարտի 2, 1927(1927-03-02) կամ 1929[1], Տրիվանդրամ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 29, 1990(1990-03-29), Կերալա, Հնդկաստան), հնդիկ դերասան, մալայալամ ֆիլմերում խաղացել է ավելի քան 500 տարբեր դերեր, «Kerala State Film Awards» մրցանակի եռակի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհասին ծնվել է 1927 թվականի մարտի 1-ին Տրիվանդրամում՝ Ռոսկոտ ծովախորշում՝ հայտնի կատակերգու, ակնարկագիր և փաստաբանի Ե. Վ. Կրիշնա Փիլայի և բանաստեղծ Ռաման Պիլայի դստեր՝ Մահեշվարի Ամմայի ընտանիքում։ Հոր մահից հետո Բհասին հարազատների հետ տեղափոխվել է իր հոր հայրենիք, իսկ դպրոցն ավարտելուց հետո վերադարձել է Տրիվանդրամ և ընդունվել տեքստիլ տեխնոլոգիաների ինստիտուտ։

Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է, սակայն հասկացել է, որ ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Ռադիոյում մասնակցել է սիրողական բեմադրությունների, այնուհետև տեղափոխվել կինոյի աշխարհ՝ փոքրիկ դեր խաղալով Thiramala ֆիլմում։ 1961 թվականին առաջարկել են ավելի լուրջ դերեր և դարձել է «Մոլիվուդ»-ի՝ մալայալական կինոյի ամենահայտնի դերասաններից մեկը։

1974 թվականին Չաթաքարիում դերակատարման համար «Լավագույն դերասան» անվանակարգում ստացել է Կերալայի պետական կինոմրցանակ։ 1979 թվականին «Cheriyachante Krura Krithyangal» ֆիլմում ունեցած դերակատարման համար ստացել է նույն մրցանակը, իսկ 1984 թվականի ապրիլի 18-ին ֆիլմում երկրորդ պլանի դերը նրան բերել է երրորդ հաղթանակը։ Նա նաև 1975 թվականին լավագույն դերասանության համար պարգևատրվել է Filmfare Awards South մրցանակով[2]։

2009 թվականին Քերալայում գտնվող Պատանամիտտա քաղաքում կառուցվել է Ադուր Բահսիի հուշահամալիրը[3]։ 2014 թվականին նրա կրտսեր եղբայրը՝ Ք.Պադմանաբհան Նաիրը, նրա մասին գիրք է հրապարակել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Reed, S. The Times of India Directory and Year Book Including Who's who. — Bennett, Coleman., 1984. — С. 235.
  3. Адур Бахаси
  4. «Book on Adoor Bhasi released» (անգլերեն). Manorama Online. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]