Ադոլֆ Վարմունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Վարմունդ
Ծնվել էհունիսի 10, 1827(1827-06-10)
ԾննդավայրՎիսբադեն, Գերմանական միություն
Մահացել էմայիսի 15, 1913(1913-05-15) (85 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան և գրող
ԱշխատավայրՎիեննայի համալսարան և Արևելյան ակադեմիա
ԵրեխաներAuguste Wahrmund?

Ադոլֆ Վարմունդ (հունիսի 10, 1827(1827-06-10), Վիսբադեն, Գերմանական միություն - մայիսի 15, 1913(1913-05-15), Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրո-գերմանական քրիստոնյա արևելագետ, մանկավարժ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Վարմունդը ծնվել է 1827 թվականի հունիսի 10-ին Վիսբադեն քաղաքում[1]։ Երիտասարդ արհեստավորի ընտանիքից սերված Վարմունդը հսկայական ջանքերով կյանքի ճանապարհ է անցել ՝ անցնելով դասական և արևելյան բանասիրության դասընթաց Գյոթինգենի համալսարանում[2]։

1862 թվականին նա որպես Վիեննայի համալսարանի պրիվատ-դոցենտ սկսել է դասախոսություններ կարդալ արաբերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուների վերաբերյալ[2][3]։ 1885-1897 թվականներին եղել է այդ ուսումնական հաստատության ղեկավարը։

1908 թվականին Վարմունդն իր արմատական քաղաքական հայացքների համար պաշտոնանկ էր արվել (առանց կենսաթոշակի)[2]։

Վարմունդի գիտական աշխատություններից առավել հայտնի են «Arabisches Wörterbuch» (1876 թվական), «Babylonierthum, Judenthum u. Christenthum» (1882 թվական), «Christliche Schule und Judenthum» (1885 թվական), «Gesetz des Nomadenthums der heutig. Judenherrschaft» (1887 թվական), «Kulturkampf zwischen Asien u. Europa» (1887 թվական), «Kathol. Weltanschauung u. freie Wissenschaft» (1908 թվական)։ Նշված շարադրություններից վերջինը առիթ է հանդիսացել տարեց գիտնականին զրկելու այն թոշակից, որը ստացել է 1900 թվականին[2]։ Հրատարակել է նաև Ֆուկիդիդի և Դիոդորի թարգմանությունները[1]։

Իր "Das Gesetz des Nomadentums und die heutige Judenherrschaft" աշխատության մեջ նա բացահայտ քարոզում է հակասեմականության գաղափարները և պնդում է հրեաներին Եվրոպայից արտաքսելու անհրաժեշտությունը[4]։

Ադոլֆ Վարմունդը մահացել է 1913 թվականի մայիսի 15-ին, Վիեննայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Вармунд, Адольф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Вармунд, Адольф». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Wahrmund, Adolf // The New International Encyclopædia (անգլ.).
  4. Согласно Немецкой Википедии

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]