Ադոլֆ Մանթաշյան
Ադոլֆ Մանթաշյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1932 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 9, 2021[1] (89 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկական քիմիա |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. քիմ. ֆիզիկայի ին-տի տնօրենի խորհրդական (2006 թ-ից), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2000 - 2003 թթ., 2006 թ-ից) |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1956) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր (1976) |
Ինչով է հայտնի | Քիմիական ֆիզիկա, քիմիական կինետիկա, շղթայական ռեակցիաներ, այրման և պայթման պրոցեսներ, սառը բոցեր։ Ածխաջրածինների օքսիդացման շղթայական ռեակցիաներում ազատ ռադիկալների հայտնաբերում և շղթայական ռեակցիաների ազդեցությամբ անօրգանական նյութերի փոխարկման մեխանիզմի ուսումնասիրություն |
Պարգևներ | ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1976) |
Ծանոթագրություններ Հայաստանի գիտություններ ազգային ակադեմիա |
Ադոլֆ Հայրապետի Մանթաշյան (մարտի 16, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2021[1]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1976 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում` որպես գիտնական քարտուղար, 1975-1977 թվականներին՝ տնօրենի տեղակալ գիտության գծով և 1977 թվականից՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1981-1996 թթ. ՀՊՃՀ-ի ընդհանուր և անօրգանական. քիմիայի ամբիոնի վարիչ, 1987-2006 թթ.` տնօրեն[2]։ 2000 - 2003 թթ., 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմներին, լուսաքիմիական և լազերաքիմիական շարժընթացներին։ Մանթաշյանը մշակել է (Արամ Նալբանդյանի հետ) ռադիկալների սառեցման կինետիկական եղանակ։ Ածխաջրածինների գազաֆազային օքսիդացման շարժընթացներում հայտնաբերել է գլխավոր ակտիվ կենտրոնները՝ ալկալիական պերօքսիդային և ալկօքսի ռադիկալները։ Ածխաջրածինների օքսիդացման և սառը բոցերի նրա հետազոտությունները կարևոր են այլասերված շղթայական ռեակցիաների տեսության զարգացման համար։ Առաջարկել է ածխաջրածինների օքսիդացման նոր մեխանիզմ, ըստ որի՝ կարևոր դեր են խաղում ոչ գծային ռեակցիաները և օքսիդացման գլխավոր արգասիքներն առաջանում են ալկօքսի ռադիկալներից։ Առաջարկել է հետազոտությունների նոր ուղղություն՝ կարծրաֆազ անօրգանական նյութերի փոխարկումը գազաֆազ շղթայական ռեակցիաներով, որը կարևոր է հանքային հումքի վերամշակման համար։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է (Արամ Նալբանդյանի հետ) ՀՀ պետական մրցանակի (1976 թ.)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е., 1975 (համահեղինակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 221)։ ![]() |
|
- Մարտի 16 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 2021 մահեր
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային քիմիկոսներ