Ադոլֆ Դասլեր
| Ադոլֆ Դասլեր | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 3, 1900[1][2] |
| Ծննդավայր | Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
| Մահացել է | սեպտեմբերի 6, 1978[1][2] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա |
| Գերեզման | Herzogenaurach Old Cemetery[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և նորաձևության դիզայներ |
| Աշխատատու | Ultimate Fighting Championship |
| Ամուսին | Käthe Dassler? |
| Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Horst Dassler? |
Ադոլֆ (Ադի) Դասլեր (գերմ.՝ Adolf (Adi) Dassler, նոյեմբերի 3, 1900[1][2], Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ - սեպտեմբերի 6, 1978[1][2], Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ձեռնարկատեր, Ադիդաս ընկերության հիմնադիր։
Մանկություն, պատանեկություն, բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ոչ հարուստ ընտանիքում։ Մասնագիտությամբ կոշկակար էր, (մասնագիտությունը ժառանգել էր հորից, մայրը լվացարարուհի էր) արդեն առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադոլֆը հոր՝ Կրիստոֆ Դասլերի օգնությամբ սկսեց արտադրել սպորտային կոշիկներ։ Նրա գործընկերներն էին Ցելեյն եղբայրները, նրանք դարբին էին և ստեղծեցին մարզակոշիկների ներբանների պայտասեպերը։ 1923 թվականին Ադոլֆը իր ֆիրմա հրավիրեց ավագ եղբորը՝ Ռուդոլֆին։ 1924 թվականի հուլիսի 1-ին Ռուդոլֆ և Ադոլֆ եղբայրները բացեցին Gebrüder Dassler կոշիկի ֆիրման, որը դարձավ շատ հաջողակ։ Ադոլֆը զբաղվում էր արտադրության հարցերով, Ռուդոլֆը՝ վաճառքով։ Արդեն 1928 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ որոշ մարզիկներ հանդես եկան Դասլերի մարզակոշիկներով։ 1933 թվականի մայիսի 1-ին երկու եղբայրները ընդգրկվեցին Նացիոնալ սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցության մեջ։ Շուտով եղբայրների հարաբերությունները վատացան և 1948 թվականին նրանք բաժանեցին ֆիրման։ Ադոլֆը ստեղծեց Ադիդաս ֆիրման, իսկ Ռուդոլֆը՝ Պումա ընկերությունը։ 1978 թվականի օգոստոսի 18-ին Ադոլֆը ունեցավ ուղեղի կաթված և մահացավ սեպտեմբերի 6-ին։
Անձնական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասլերը կոմերցիոն հաջողությունները դասեց երկրորդ տեղում։ Առաջին տեղում նրա անզուսպ սերն էր դեպի սպորտը։ Նա շատ ակտիվ մարդ է եղել։ 75 տարեկանում թենիս է խաղացել և լողացել է լողավազանում։ Ֆիրմայի գործերով զբաղվել է մինչև մահ։ Նրա հետաքրքրություններից մեկը եղել է ֆուտբոլային մարզակոշիկների ձևավորումը։ Նրան է պատկանում փոփոխվող պայտասեպերով ֆուտբոլային մարզակոշիկների ստեղծումը։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Դասլերը պատասխանատու էր Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հանդերձանքի համար։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մայիսին « Ադիդաս» ֆիրմայի հիմնադրի հայրենի Հերցոգենաուրախ (Բավարիա) քաղաքում բացվեց Ադի Դասլերի բրոնզյա հուշարձանը։ Քանդակագործն էր Իոսիֆ Տաբաչնիկը։ Ադի Դասլերը նստած էր իր անունով մարզադաշտի երկրորդ շարքում՝ մարդկանց մեջ։ Էներգիայով լեցուն, կրքոտ, չվհատվող, ուժերով լեցուն, հասարակ կոշկակար, ով դարձավ միլիոնատեր, ձեռքին բռնած է աշխարհը նվաճած ֆուտբոլային մարզակոշիկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Смит, Барбара. Adidas или Puma? Борьба братьев за мировое лидерство. / Пер. с нем. И. Каневской. — М.: ЗАО «Олимп-Бизнес», 2012. — 392 с.: ил. — ISBN 978-5-9693-0198-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված Adi Dassler — the man who gave adidas its name adidas.com կայքում
- Статья об Адольфе 'Ади' Дасслере на «peoples.ru»
- Panzerschreck statt Sportschuh (գերմ.)
- Аннотация к документальному телефильму «Duelle — Adidas gegen Puma» (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Դասլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||