Jump to content

Ադոլֆ Ապպելյոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ապպելյոֆ
Ծնվել էնոյեմբերի 2, 1857(1857-11-02)[1][2]
Garde parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1][2]
Մահացել էհունվարի 5, 1921(1921-01-05)[3][4] (63 տարեկան)
Ուպսալա, Շվեդիա[1][4]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկենդանաբան, համալսարանի դասախոս և ծովային կենսաբան
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Երեխա(ներ)Օլգա Ապպելյոֆ
 Adolf Appellöf Վիքիպահեստում

Ադոլֆ Ապպելյոֆ (Jakob Johan Adolf Appellöf, նոյեմբերի 2, 1857(1857-11-02)[1][2], Garde parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[1][2] - հունվարի 5, 1921(1921-01-05)[3][4], Ուպսալա, Շվեդիա[1][4]), շվեդ կենդանաբան, ծովային անողնաշարավոր կենդանիների մասնագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ուփսալայի համալսարանում, 1886 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան։ 1890 թվականին հրավիրվել է աշխատելու Բերգեն քաղաքի թանգարանում։ 1907 թվականին դարձել է թանգարանի կենդանաբանության բաժնի վարիչը։ 1910 թվականին վերադարձել է Շվեդիա և աշխատել Ուփսալայի համալսարանում՝ իբրև անատոմիայի պրոֆեսոր։ Ռոբերտ Բյունսովի ֆինանսական նվիրատվության և աջակցության շնորհիվ Շվեդիայի արևմտյան ափում՝Fiskebäckskil կոչվող վայրում, կենսաբանական ուսումնասիրությունների կայան է հիմնել։ Այս կայանի ստեղծումով Ուփսալայի համալսարանում ծովային կենսաբանությունը սկսեց վերածվել գիտական դիսցիպլինի։

Իր հետազոտություններում Ադոլֆ Ապպելյոֆը ուսումնասիրել է անողնաշարավորների զարգացումը սաղմնային փուլում։ Նա հայտնաբերել է ծովային խոշոր խեցգետնի կենսական ցիկլի օրինաչափությունները, որոնք մեծ նշանակություն ունեցան ձկնարդյունաբերության մեջ։ 1919 թվականին Ապպելյոֆն ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Die Schalen von Sepia, Spirula und Nautilus, Studien über ihren Bau und Wachsthum" (in: Kungl. Svenska vetenskapsakademiens handlingar, ISSN 0023-5377; N.F., 25:7)
  • "Teuthologische Beiträge", 1–4 (1889–1892, in: Bergens museums aarsberetning och aarbog)
  • "Cephalopoden von Ternate" (in: Abhandlung der Senckenbergischen naturforschenden Gesellschaft, Bd 24, H. 4, 1898)
  • "Über das Vorkommen innerer Schalen bei Octopoda" (in: Bergens Museums Aarbog 1899).
  • "Über einige Resultate der Kreuzbefruchtung bei Knochenfischen" (Bergens Museums Aarbog, 1894-95)
  • "Zur Kenntnis der Edvardsien" (Bergens Museums Aarbog, 1891)
  • "Studien über Actinien-Entwicklung" (Bergens Museums Aarbog, 1900. N:o 1, 1900).
  • "Meeresfauna von Bergen" (1901 - 1906) doi:10.5962/bhl.title.10212
  • "Untersuchungen über den Hummer: mit besonderer Berücksichtigung seines Auftretens an den Norwegischen Küsten" (in: Bergens Museums Skrifter, ISSN 0365-981X; 8; N.R., 1:1, 1909; отмечен золотой медалью им. Иоахима Фриле)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sigurd Lindman, Artikel in Svenska män och kvinnor, Teil 1, Albert Bonniers Verlag, Stockholm, 1942.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ապպելյոֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ապպելյոֆ» հոդվածին։