Ադոլֆ Իվոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադոլֆ Այվոնից)
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Իվոն
ֆր.՝ Adolphe Yvon
Adolphe Yvon par Bisson.png
Ծնվել էփետրվարի 12, 1817(1817-02-12) կամ հունվարի 30, 1817(1817-01-30)[1][2][3][4]
ԾննդավայրEschviller, Մոզել
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1893(1893-09-11)[1][5][2][3][4][6] (76 տարեկանում)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, դիմանկարիչ և professeur des universités
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչՊոլ Դելարոշ
ԱշակերտներAugustin Feyen-Perrin?, Charles Lucien Léandre?, Ջոն Սինգեր Սարջենթ, Մարսել Ռիեդեր, Adolphe Barnoin? և Camille Barnoin?
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա և rue Adolphe-Yvon?
Adolphe Yvon Վիքիպահեստում

Ադոլֆ Այվոն ( ֆր.՝ Adolphe Yvon, փետրվարի 12, 1817(1817-02-12) կամ հունվարի 30, 1817(1817-01-30)[1][2][3][4], Eschviller, Մոզել - սեպտեմբերի 11, 1893(1893-09-11)[1][5][2][3][4][6], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի նկարիչ, հայտնի է Նապոլեոնյան պատերազմների տեսարաններ պատկերող իր կտավներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվոնը դասեր է վերցրել Պոլ Դելարոշից, հայտնի է դարձել Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, ինչից հետո ավարտել է իր` դասախոսի գործունեությունը: Հետագայում Նապոլեոն III-ը հիացել է նրա ճակատամարտերի տեսարաններով։ Այվոնը հայտնի է դարձել Նապոլեոնի կատարած արշավանքների արդյունքում տեղի ունեցած կոտորածները պատկերող տեսարաններով: Այվոնը 1867 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանակակիր և հաջորդ տարում նկարել է Նապոլեոն III-ի նկարը: Այվոնը հայտնի է եղել որպես նկարչության առաջատար ուսուցիչ Գեղեցիկ արվեստների դպրոցում: Նրա աշակերտների շարքերում եղել են նաև ամերիկացիներ, ինչպիսիք են Քրիստին Շյուսելը, Ալֆրեդ Տոմպիսոնը, Վիլյամ Սարտեյնը և Ջուլիան Ալդեն Վեյրը: Վերջինս 1874 թվականին Այվոնի հետ դասեր է վերցրել բաց երկնքի տակ: Այվոնը ստեղծել է էսքիզային կոմպոզիցիաներ իր աշակերտների համար, օրինակ «Հուլիոս Կեսարի սպանությունը», որի համար նա ճշտել է մանրամասները. «Կեսարը բռնում է նրա գլուխը և նետում է նրան Պոմպեոսի արձանի առջև և նա սկսում է լողալ արյան մեջ»: Ամերիկացի կոլեկցիոներ Ալեքսանդր Ստյուրանը 1870 թվականին հանձնարարում է Այվոնին նկարել «Հյուսիսի ու Հարավի հաշտեցումը» նկարը: Նրա «Նախագահ Կարնոյի նկարը» հայտնվել է Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին: Նրա աշակերտներից է եղել Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուլիկովսկայան պատերազմ

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Итон, Д. Кади, Справочник по современной французской живописи. Нью-Йорк: Dodd, Mead and Co., 1909, с. 284;
  • Тьерри, A, «Адольф Ивон: Воспоминание о военных художника.» Ревю де Д’Монд 71 (1933): 844—873;
  • Хейзер, Е., Адольф Ивон, 1817—1893, и его семья: биографии. Саргемин, 1974;
  • Трапп, Франк, «Адольф Ивон» в От Моне до Сезанна: Конец XIX века французские художники. Большой художественный словарь. Лондон: Макмиллан, 2000, сс. 421—422.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]