Jump to content

Ադոլֆ Ալբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ալբին
Պետություն(ներ) Ռումինիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 14, 1848(1848-09-14)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Մահվան ամսաթիվփետրվարի 1, 1920(1920-02-01) (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
365chessAdolf_Albin
Chesstempo համար236603
ICCF համար236603
 Adolf Albin Վիքիպահեստում
abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
d5 black pawn
e5 black pawn
c4 white pawn
d4 white pawn
a2 white pawn
b2 white pawn
e2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Ալբինի հակագամբիտ։ 1.d4 d5 2.c4 e5

Ադոլֆ Ալբին (սեպտեմբերի 14, 1848(1848-09-14), Բուխարեստ, Ռումինիա - փետրվարի 1, 1920(1920-02-01), Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), միջազգային կարգի առաջին ռումինացի շախմատիստ, շախմատային լրագրող և տեսաբան, շախմատի մասին ռումիներեն առաջին գրքի հեղինակ՝ «Amiculŭ Joculu de Scachu Teoreticu şi Practicu», նրա անունն է կրում «Թագուհու գամբիտ» սկզբնախաղի «Ալբինի հակագամբիտ» տարբերակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբինը ծնվել է Բուխարեստում, նրա նախնիները Գերմանիայից ներգաղթել են Ժիտոմիր, այնուհետև՝ Ռումինիա։ Ալբինը կրթություն է ստացել Վիեննայում, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Ռումինիա և ղեկավարել «Frontier» տպարանը։ Նա եղել է ռումիներեն առաջին շախմատային ձեռնարկի հեղինակը՝ «Amiculŭ Joculu de Scachu Teoreticu si Practicu», որը տպագրվել է Բուխարեստում, 1872 թվականին։ Ալբինը շախմատ խաղալ սկսել է համեմատաբար ուշ։

Որպես թարգմանիչ աշխատանքի է անցել Գերմանիայից եկած երկաթուղային մի հարուստ մագնատի մոտ, որի սնանկացումից հետո Ալբինը կնոջ և երեք երեխաների հետ մեկնել Վիեննա և այնտեղ բացել է փոքրիկ խանութ։

Վիեննայում նա սկսել է մասնակցել շախմատի մրցաշարերի և կարճ ժամանակաընթացքում դարձել քաղաքի ուժեղագույն շախմատիստներից մեկը։ 1890-ական թվականներին նա մասնակցել է Եվրոպայի և ԱՄՆ-ի խոշոր միջազգային մրցաշարերի։ Նրա ամենամեծ նվաճումը եղել է 1893 թվականին՝ Նյու Յորքի Մանհեթենի շախմատի ակումբի մրցաշարում, որտեղ նա զբաղեցրել է երկրորդ տեղը, հետ մնալով Էմանուել Լասկերից և առաջ անցնելով մի շարք ուժեղագույն շախմատիստներից, այդ թվում՝ Հարի Նելսոն Փիլսբերիից, Ջեքսոն Ուիփս Շովալտերից։ 1894 թվականին Նյու Յորքում և 1896 թվականին Նյուրնբերգում հաղթել է Վիլհելմ Ստեյնիցին։

Ալբինը մահացել է 1920 թվականին, Վիեննայում[1]։

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1890 Վիեննա Ի․ Կոլիշի անվան մրցաշար 2 9 4 15֊ից֊4[2] 8
1891 Վիեննա Միջազգային մրցաշար 1
1892 Վիեննա Միջազգային մրցաշար 1
Դրեզդեն Գերմանիայի շախմատի միության 7֊րդ կոնգրես 6 8 2 16֊ից֊7 11—13
1893 Նյու Յորք Նյու Յորքի Մանհեթենի շախմատի ակումբի մրցաշար
Նյու Յորք Միջազգային մրցաշար 8 4 1 13֊ից֊8½ 2
1894 Բուֆֆալո Ամերիկյան վարպետների մրցաշար
Նյու Յորք Միջազգային մրցաշար 6 3 1 10֊ից֊6½ 2
ԱՄՆ Յուջին Դելմարի հետ խաղ 7֊ից֊5  
ԱՄՆ Ջեքսոն Շովալտերի հետ խաղ 7 10 8 25֊ից֊11  
1895 Հասթինգս Միջազգային մրցաշար 5 9 7 21֊ից֊8½ 17
1896 Նյուրնբերգ Միջազգային մրցաշար 5 9 4 18֊ից֊7 14
Բուդապեշտ Միջազգային մրցաշար 4 6 2 12֊ից֊5 9—10
1897 Բեռլին Միջազգային մրցաշար 1 15 2 18֊ից֊2 19
1898 Քյոլն Գերմանիայի շախմատի միության 11֊րդ կոնգրես 2 9 4 15֊ից֊4 13—14
1899 / 1900 Վիեննա Ի․ Կոլիշի անվան մրցաշար 6 2 11֊ից֊4 10
1900 Վիեննա Սեմյոն Ալապինի հետ խաղ 1 4 3 : 3
1901 Վիեննա Գեորգ Մարկոյի հետ խաղ 2 4 4 4 : 6
Փարիզ Զիգբերտ Տառաշի հետ խաղ]] 0 3 1 0½ : 3½
1902 Մոնտե Կառլո Միջազգային մրցաշար 19֊ից֊8½[3] 14
1903 Մոնտե Կառլո Միջազգային մրցաշար 6 16 4 26֊ից֊8 12
1904 Վիեննա Թեմատիկ գամբիտ մրցաշար 6 8 17֊ից֊7 6
1905 Վիեննա Ավստրիայի վարպետների մրցաշար
1907 Վիեննա Միջազգային մրցաշար 1 8 4 13֊ից֊3 12—13

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Chess Notes by Edward Winter». www.chesshistory.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. В окончательный итог не вошли победы над выбывшими из турнира Попиль, Игнац и Мейтнер, Филипп Ф. Мейтнером.
  3. Победил в переигровках с Ф. Маршаллом, У. Непиром и Г. Марко, проиграл в переигровке с Р. Тейхманом.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Словарь шахматиста / составители: М. С. Коган [и др.] ; под общей редакцией проф. А. А. Смирнова.. — Л.: Шахматный листок, 1929. — С. 17. — 518 с.
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 187. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ալբին» հոդվածին։