Ադոլֆո Նիկոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆո Նիկոլաս
Adolfo Nicolás
AdolfoNicolas.jpg
30-րդ Հիսուսի միաբանության գեներալ
հունվարի 19 2008 — հոկտեմբերի 3 2016
Ընտրություն՝ հունվարի 19 2008
Եկեղեցի՝ Հռոմեական կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Պետեր Հանս Կոլվենբախ
Հաջորդող Արթուրո Սոսա
 
Կրթություն Ալկալա դե Էնարեսի համալսարան, Հռոմի ​​Գրիգորյան պապական համալսարան
Գիտական աստիճան աստվածաբանության դոկտոր
Մասնագիտություն համալսարանի պրոֆեսոր, կաթոլիկ քահանա և Jesuit
Ծննդյան անուն իսպ.՝ Adolfo Nicolás Pachón
Ծնունդ ապրիլի 29, 1936(1936-04-29)[1][2][3]
Villamuriel de Cerrato, Պալենսիա (պրովինցիա), Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահ մայիսի 20, 2020(2020-05-20)[4] (84 տարեկանում)
Տոկիո, Ճապոնիա
Կուսակրոնության ընդունում մարտի 17 1967

Ադոլֆո Նիկոլաս ( իսպ.՝ Adolfo Nicolás, ապրիլի 29, 1936(1936-04-29)[1][2][3], Villamuriel de Cerrato, Պալենսիա (պրովինցիա), Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 20, 2020(2020-05-20)[4], Տոկիո, Ճապոնիա[4]), Հիսուսի միաբանության (ճիզվիտների միաբանություն) գեներալ, 1814 թվականին միաբանության վերականգնումից հետո երեսուներորդ առաջնորդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի Ապրիլի 29-ին, Պալենսիայի Վիլյամուրիել դե Սերատո քաղաքում:

Հիսուսի Միաբանության անդամ է դարձել Արանխուես քաղաքում 1953 թվականին: Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում, որտեղ 1960 թվականին ստացել է փիլիսոփայության լիցենցիատի կոչում (նախկինում՝ կոչում բակալավրի և դոկտորի աստիճանների միջև)[5]: Այնուհետև մեկնել է Ճապոնիա՝ խորացնելու ճապոնական լեզվի և մշակույթի վերաբերյալ իր գիտելիքները: Մինչև 1964 թվականը Սոֆիայի համալսարանում (Տոկիո) աստվածաբանություն է ուսանել, 1967 թվականի մարտի 17-ին ձեռնադրվել է քահանա:

1968-1971 թվականներին սովորել է Հռոմի ​​Գրիգորյան պապական համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան: Ճապոնիա վերադառնալուց հետո Նիկոլասը երեսուն տարի եղել է Սոֆիայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր:

1978-1984 թվականներին եղել է Ֆիլիպինների Մանիլայի Արևելաասիական հովվական համալսարանի տնօրեն: 1993 թվականին նշանակվել է Ճապոնիայի ճիզվիտների հովիվ: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1999 թվականը, որից հետո ևս 4 տարի հովվական աշխատանք է կատարել Ճապոնիայում՝ Տոկիոյի աղքատ ներգաղթյալների շրջանում: 2004 թվականին վերադառնալով Ֆիլիպիններ, նշանակվել է Արևելյան Ասիայի և Օվկիանիայի ճիզվիտների կոնֆերանսի նախագահ:

2008 թվականի հունվարի 19-ին, Հիսուսի միաբանության երեսունհինգերորդ ընդհանուր ժողովում, ընտրվել է միաբանության ղեկավար՝ պաշտոնաթող Պետեր Հանս Կոլվենբախի փոխարեն[6]:

2014 թվականի մայիսին, ստանալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համաձայնությունը, 2016 թվակաին պատկառելի տարիքի պատճառով հրաժարական է ներկայացրել միաբանության գլխավոր կոնգրեգացիային[7] (Հռոմի պապին կից վարչական մարմին):

Նիկոլասը, բացի իր հայրենի իսպաներենից, խոսել է կատալոներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և ճապոներեն:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը մահացել է 2020 թվականի մայիսի 20-ին Տոկիոյում՝ 84 տարեկան հասակում: Կյանքի վերջին տարիներին նա հիվանդ էր և գտնվում էր Տոկիոյի ծերանոցներից մեկում[8][9]:

Նրա մահվան մասին լուրն առաջինը հայտնեց Հռոմում ճիզվիտների կուրիան[10][11]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133854353 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.vidanuevadigital.com/2020/05/20/muere-en-japon-el-espanol-adolfo-nicolas-superior-general-de-los-jesuitas-entre-2008-y-2016/
  5. Лиценциат // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  6. Spaniard Adolfo Nicolás elected new Superior General of the Jesuits
  7. Глава Ордена Иезуитов принял решение подать в отставку
  8. Edward W. Schmidt SJ (2020-05-20)։ «Former Jesuit superior general Adolfo Nicolás has died in Tokyo»։ America Magazine (German) 
  9. «Früherer Generaloberer Adolfo Nicolás gestorben»։ jesuiten.org (German)։ 2020-05-20 
  10. «Jesuits mourn passing of former Superior General»։ Vatican News։ 20 May 2020։ Վերցված է 20 May 2020 
  11. «Muere en Japón el español Adolfo Nicolás, superior general de los jesuitas entre 2008 y 2016» (իսպաներեն)։ La Vida Nueva Digital։ 20 May 2020։ Վերցված է 21 May 2020