Ադնան Բադրան
Ադնան Բադրան արաբ․՝ عدنان بدران | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1935 (89 տարեկան) Ջարաշ, Հորդանան |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Petra University? |
Պաշտոն(ներ) | Minister of Agriculture of Jordan? և Prime Minister of Jordan? |
Ալմա մատեր | Palestine Technical University? (1954) և Հորդանանի համալսարան |
Գիտական աստիճան | diploma?, բակալավր, մագիստրոս և դոկտորի աստիճան |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն և անգլերեն |
Պարգևներ | |
![]() |
Ադնան Բադրան (արաբ․՝ عدنان بدران ) դեկտեմբերի 15, 1935, Ջարաշ, Հորդանան), հորդանանցի գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ։ 2005 թվականի ապրիլի 6-ից մինչև այդ նույն տարվա նոյեմբերի 27-ը եղել է Հորդանանի վարչապետը։
Կյանքի վաղ շրջան, կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադրանը ծնվել է Ջարաշում (Հորդանան), 1935 թվականի դեկտեմբերի 15-ին[1]։ Բարձրագույն կրթություն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավարտել է Օկլահոմայի պետական համալսարանի բակալավրիատը, ապա Միչիգանի պետական համալկսարանի մագիստրատուրան։ Միչիգանի պետհամալսարանում էլ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։
Բադրանի եղբայրը՝ Մուդար Բադրանը, քաղաքական հայտնի գործիչ է Հորդանանում. նա մի քանի անգամ, տարբեր ժամկետներով, եղել է այդ երկրի վարչապետը[1]։
Բադրանը իր կնոջ՝ Մահայի հետ ապրում է Դաբուքում։ Նրանք ունեն վեց զավակ՝ չորս տղա և երկու դուստր։
Պրոֆեսոր և քաղաքական գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Բադրանը նշանակվել է Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն խորհրդի առաջին գլխավոր քարտուղարը (այդ խորհրդի նախագահը Նորին արքայական մեծություն, արքայազն Հասան բին Թալալն է)։
Պրոֆեսոր Բադրանը աշխատել է նաև որպես գյուղատնտեսության, այնուհետև՝ 1980 թվականի վերջերին, կարճ ժամանակով՝ կրթության նախարար:1990-ական թվականներին դարձել է Հորդանանի գիտությունների արաբական ակադեմիայի և «Ֆիլադելֆիա» համալսարանի նախագահ։ Այդ պաշտոնները նա վարում է առ այսօր։ 1992-1998 թթ. եղել է նաև UNESCO-ի տնօրենի տեղակալ։
2005 թվականի ապրիլի 7-ին Աբդուլլա Երկրորդ թագավորը Բադրանին նշանակել է նորակազմ կառավարության ղեկավար, որը նախորդների համեմատ ավելի արմատական բարեփոխումների ընթացք պիտի վերցներ։ Այդ նոր կառավարության կազմում Բադրանը եղել է նաև պաշտպանության նախարար։ Սակայն նորանշանակ կառավարությունը ընդամենը յոթ ամիս անց ստիպված էր հրաժարական ներկայացնել՝ բարեփոխումների դանդաղ ընթացքի և Հորդանանի մայրաքաղաք Ամմանում 2005 թ. նոյեմբերի 5-ին հյուրանոցի ռմբակոծման հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով[2]։
Վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելուց բացի, Բադրանը եղել է նաև Հորդանանի մայրաքաղաքի առաջատար մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Պետրայի համալսարանի նախագահ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Badran, Adnan». Rulers. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Prof. Adnan Badran». IAS. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Petra University
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oral History Interview with Adnan Badran, Oklahoma Oral History Research Program at the OSU Library
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադնան Բադրան» հոդվածին։ |
|