Ադիլե Նաշիթ
թուրքերեն՝ Adile Özcan | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 17, 1930[1] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Մահացել է | դեկտեմբերի 11, 1987[1] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Քարաջաահմեթ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և վիպասաց |
| Ծնողներ | հայր՝ Նաշիթ Օզջան |
| Ամուսին(ներ) | Զիյա Քեսքիներ[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ադիլե Նաշիթ (թուրքերեն՝ Adile Naşit, հունիսի 17, 1930[1], Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 11, 1987[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք դերասանուհի։ 20-րդ դարի թուրքական կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկը։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Թոսուն փաշա»-ն, «Խորթ եղբայրներ»-ը, «Շաբանի որդի Շաբանը» և «Ախ, որտեղ»-ը։ Հայտնի է իր հայտնի ծիծաղով։ Նրա մշտական խաղընկերներից մեկը եղել է Մյունիր Օզքուլը, որի հետո Ադիլե Նաշիթը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, այդ թվում՝ «Քաոսային դասարան»-ում, «Ծիծաղոտ աչքեր»-ում, «Մեր ընտանիք»-ում, «Ուրախ օրեր»-ում, «Կապույտ ուլունք»-ում, «Գըրգըրիյե», «Ընտանեկան պատիվ»-ում և «Հիմար միլիոնատեր»-ում։
Խաղացել է նաև թատերական մի շարք ներկայացումներում, ինչպես նաև, որպես հեքիաթասաց, նկարահանվել «Քնից առաջ» մանկական հաղորդաշարում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադիլե Նաշիթը թուրք դերասան Նաշիթ Օզջանի և կանտո ոճի պարող, թատերական դերասանուհի Ամելյա Հանըմի դուստրն է։ Նրա քույրը թատերական դերասանուհի Սելիմ Նաշիթ Օզջանն է։ Հայրն էթնիկ թուրք է, իսկ մայրն ունի հայկական և հունական ծագում[4]։
Ադիլե Նաշիթն ամուսնացած է եղել երկու անգամ՝ սկզբում Ջեմալ Ինջեի, իսկ ավելի ուշ՝ Զիյա Քեսքիների հետ։ Կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Թարըք Աքանը, Քեմալ Սունալը, Շեներ Շենը և այլն[5][6][7][8]։
2016 թվականին Google Doodle-ը նշել է դերասանուհու 86-րդ տարեդարձը[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերք (1947)
- Շքեղ կյանք (1950) – (ենթագրերում նշված չէ)
- Ստամբուլի աստղեր (1952)
- Նենգ փամփուշտ (1957) – Ռեբիշ
- Ճանապարհորդ Աբբասը (1959) - տիկին
- Պատշգամբից դեպի ռումբա (1960)
- Թող թնդա, թող պայթի, թող պարեն բոլորը (1970)
- Բեյօղլուի գեղեցկուհին (1971) - տիկին
- Սիրիր եղբայրս (1972) – Մեսուդ
- Իմ սիրելի եղբայր (1973) – Օղրեթմեն
- Դե լավ թող այդպես լինի (1973) – Ֆերիթի մայրը
- Կարոտ (1974) – Հաշմանդամ աղջկա մայր
- Աղքատը (1974) – Մուալլա, խելացի ծառան
- Հիմար միլիոնատեր (1974) – Մեսուդե
- Բացիր աչքերդ, Մեհմեթ (1974)
- 100 լիրայի դիմաց չես ամուսնանա (1974) – Բեհիջե մորաքույր
- Կապույտ ուլունք (1975) - Մըսթըքի մայրը
- Շևքեթ՝ կրքի զոհը (1975) – Մահմուրե
- Վարդագույն հովազ (1975) – Հաֆիզե
- Զարմացած փեսացուն (1975) – Օղրեթմեն
- Դու գիժ ես (1975) – Դիդա
- Քաոսային դասարան (1975) – Տիկին Հաֆիզե
- Մեր ընտանիքը (1975) – Մելեք
- Երեխան հեռուստացույցից (1975) – Հյուսնիյե
- Իմ սիրելի հորաքույրը (1975) – սիրելի հորաքույր
- Ականջ դնող Շաքիրը (1975) – Մելեք
- Փոքրիկ վհուկ (1975) – Հորական տատիկ
- Ահա կյանքը (1975) – Մաքբուլե
- Դե, երիտասարդներ, հոպ-հոպ (1975)
- Հանզո (1975) – Շյուքրիյե
- Գիշերվա բու Զեհրան (1975) – Հաջեր
- Հաճոյախոսող գողը (1975) – Բիննազ
- Խելացի դասարանը (1975) – մայրիկ Զեհրա
- Ախ, որտեղ (1975) – Հուրիյե
- Լողափի աքաղաղը (1975)
- Քաոսային դասարանը մնացել է նույն դասարանում (1976) – Տիկին Հաֆիզե
- Թոսուն փաշա (1976) – տիկին Ադիլե
- Խորթ եղբայրներ (1976) – Մելեք
- Ինչի հույս ունեին, ինչ գտանք (1976) – Ֆաթմա
- Արի հաշտվենք (1976) – Ադիլե Թուրշուջուօղլու
- Ընտանեկան պատիվ (1976) – Էմինե
- Քաոսային դասարանն արթնանում է (1977) – տիկին Հաֆիզե
- Քաոսային դասարանը մեկնում է արձակուրդ (1977) - տիկին Հաֆիզե
- Ծիծաղկոտ աչքեր (1977) – Նեզաքեթ
- Ախ պապիկ, վախ պապիկ (1977)
- Անփույթ Շաքիրը (1977) – Ֆաթմա
- Շաբանի որդի Շաբանը (1977) – Հորաքույր
- Քաղաքավարի Ֆեյզոն (1978) – տիկին Սաքինե
- Քաոսային դասարանը մեծ խնդրի մեջ է (1978) – տիկին Հաֆիզե
- Սուլթան (1978) – Էբե Հաթիջե
- Ուրախ օրեր (1978) – Սաադեթ
- Սիրո արցունքներ (1979)
- Վայ, մեր գլխին այս ինչ եկավ (1979) – քույր Ֆազիլեթ
- Հիմա ի՞նչ կլինի (1979) – Օրհանի մայրը
- Կողմնակալ խաղ (1979) – Ֆազիլեթ
- Սեյֆիլ Բիլո, գեղեցիկ ու դժբախտ (1979) – Սուլթան
- Բժիշկ (1979) – Հաթիջե
- Գունագեղ աշխարհ (1980) – Ֆաթմա
- Իբիշո (1980) – Աղա
- Ես հանգիստ չունեմ (1980) – Ադիլե
- Չքավոր մարդը (1980)
- Ցտեսություն, քաոսային դասարան (1981) – տիկին Հաֆիզե
- Այդպես մի կատակիր (1981) – Ադիլե
- Փոքրիկ Շաբանը (1981) – Ադիլե
- Գըրգըրիյե (1981) – Զեքիյե
- Խելագարների պալատ (1981)
- Դավարո (1981) – Համո
- Ադիլե մորաքույր (1982) – Ադիլե մորաքույր
- Գըրգըրիյեդեում տոն է (1982) – Զեքիյե
- Մեր փողոցը (1982) – Ջազգըր Նաջիյե
- Բախտի թռչուն (1982) – Ադիլե Գյունեյ
- Անպատկառները (1982) – Հալիմե
- Եկեք ուրախության տոնին (1982)
- Շողշողացող Շադիեն (1982) – Գյուլլու
- Մտախոհ բադը (1983) – Մերյեմ
- Մեծ ընտրություն Գըրգըրիյեդեում (1984) – Զեքիյե
- Նամուսովը (1984 1984) – Մայր
- Շաբանիյե (1984 1984) – Հաթիջե
- Փոքրիկ Շաբանը (1985 1985) – Ադիլե
- Ես սաղ խառնեցի (1985) – Ադիլե
- Վարձու տուն (1986) – Հայրիյե
- Աղմուկ (1986)
- Իմ փոքրիկ գառնուկներ (1986) – Ադիլե
- Երկու միլիարդանոց տոմսը (1986)
- Վախենալու բան չկա (1986)
- Աղայի քույրը (1986) – Աղայի քույրը
- Միլիարդատերը (1987) – Բոնջուք սուլթան
- Ծիծաղ ու Հումոր (1987)
- Ընտանեկան պանսիոնատ (1987) – Սալիհա
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայրիկ, մայրիկ
- Քնից առաջ (1981)
- Տխմար ընտանիքը (1986)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.hurriyet.com.tr/kelebek/hayat/adile-nasitin-cok-az-bilinen-buyuk-acisi-oglunun-olumunun-ardindan-kuzucuklarina-sigindi-41394641
- ↑ «Şen kahkahaların hiç susmasın! Adile Naşit'in akıllara kazınan rolleri». 2017 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «İstanbul Kadın Müzesi - Küçük Virjin». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Unutulmaz 14 karakteriyle Şener Şen». tiyatronline.com (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The Stupid Millionaire (1974)». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ŞAKA, Yenal BİLGİCİ/ Fotoğraflar: Murat (2014 թ․ հոկտեմբերի 18). «Gönlümüz kırk yıldır o mavi boncukta». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Adile Naşit'in Doğum Adı ve Kökeni Hakkındaki İddialar». 2022 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «Adile Naşit's 86th birthday». Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադիլե Նաշիթ Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիլե Նաշիթ» հոդվածին։ |
| ||||||
- Հունիսի 17 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 1987 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Հայկական ծագմամբ թուրքեր
- Ոսկե թիթեռ մրցանակի դափնեկիրներ
- Ստամբուլում ծնված դերասանուհիներ