Ադիլաբադ
| town in India? և բնակավայր | ||
|---|---|---|
| Ադիլաբադ | ||
| անգլ.՝ Adilabad
տելուգու՝ అదిలాబాదు
| ||
| 19°40′8.40″N 78°32′7.73″E / 19.6690000°N 78.5354806°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Adilabad Urban mandal? | |
| Մակերես | 35,5 կմ², 16,48 կմ² | |
| ԲԾՄ | 264±1 մետր | |
| Բնակչություն | ▲117 167 մարդ (2011)[1] | |
| Հեռախոսային կոդ | 8732 | |
| Փոստային դասիչ | 504001 | |
|
| ||
Ադիլաբադ, քաղաք[2][3] Հնդկաստանի Թելանգանա նահանգում, որի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է[4]։ Հռչակվել է որպես բամբակի մշակության կենտրոն, ստացել «Սպիտակ ոսկու քաղաք» մականունը։ Կոչվում է նաև «Հարավային Հնդկաստանի դարպաս»։ Ընկած է նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից 304 կիլոմետր դեպի հյուսիս, ծովի մակերևույթից 264 մետր միջին բարձրության վրա։ Զբաղեցնում է 35,5 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 139.383[4]: 2016 թվականին քաղաքը բաժանվել է չորս շրջանի՝ Ադիլաբադ, Նիրմալ, Ասիֆաբադ, Մանչերիալ[6]։ Առավել տարածված խոսակցական լեզուն տելուգուն է[7]։ Գործածվում են նաև մահարաթի, հինդի, ուրդու, գոնդի լեզուները[7]։
Բնակավայրն իր անունն ստացել է Բիջապուրի սուլթան Մուհամմադ Յուսուֆ Ադիլ շահի (1450–1510 թթ.) պատվին[8]։
Քաղաքի ու նրա մերձակայքի տեսարժան վայրերից են Կունթալա և Պոչարա ջրվեժները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ District Census Dataset of Andhra Pradesh - Towns(2011) — Office of Registrar General & Census Commissioner of India.
- ↑ «Cities having population 1 lakh and above, Census 2011» (PDF).
- ↑ «Cities having population 1 lakh and above, Census 2011» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- 1 2 «District Census Handbook – Adilabad» (PDF). Census of India. էջ 14,38. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Basic Information of Municipality». Adilabad Municipality. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «History | Adilabad District | India».
- 1 2 «Language and mother tongues:Town Level data». Census India.
- ↑ «Hyderabad State». 1937.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադիլաբադի համայնքապետարան Արխիվացված 2022-06-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիլաբադ» հոդվածին։ |
| ||||||||||
