Jump to content

Ադենոմատոիդ ատամնածին ուռուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենոմատոիդ ատամնածին ուռուցք
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն
Բժշկական մասնագիտությունԱտամնաբուժություն
 Adenomatoid odontogenic tumor Վիքիպահեստում

Ադենոմատոիդ ատամնածին ուռուցք[1], առաջանում է էմալային օրգանից կամ ատամնային թիթեղից:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենոմատոիդ ատամնածին ուռուցքներն առավել հաճախ հանդիպում են իգական սեռի ներկայացուցիչների մոտ, նրանց կյանքի երկրորդ տասնամյակում: Առաջանում է վերին ծնոտի առաջային հատվածում և շատ դեպքերում անախտանիշ է ընթանում: Չնայած որոշ դեպքերում առկա է կեղևային ոսկրի թափածակում[2]: Դեպքերի երկու երրորդը տեղակայված են վերին ծնոտի առաջային հատվածում, իսկ մեկ երրորդը՝ ստորին ծնոտի առաջային հատվածում[3]: Գրեթե 70% դեպքերը կապված են չծկթված ժանիքի հետ[2]:

Ռենտգեն ախտորոշմամբ ադենոմատոիդ օդոնտոգեն ուռուցքը երևում է որպես չծկթած ատամի շուրջը լուսավորություն (ռենտգեն պատկերում մուգ հատված), որը ձգվում է ցեմենտ էմալային սահմանից այն կողմ: Այն պետք է տարբերել ատամնապատիճային կիստայից, հիմնական տարբերությունն այն է, որ ռենտգեն լլուսավորությունը ադենոմատոիդ օդոնտոգեն ուռուցքի ժամանակ տարածվում է դեպի արմատի գագաթը՝ անցնելով ցեմենտաէմալային սահմանը: .

Ռենտգեն պատկերի վրա դիտվում է թույլ և բաց գույնի բծեր՝ շրջապատված ռենտգեն լուսավոր հատվածով:

Այն երբեմն սխալ ախտորոշվում է որպես կիստա[4]:

Դեպքերի մեծ մասը բուժվում է էնուկլեացիայի միջոցով[2][5]: Ախտադարձեր հազվադեպ են լինում[2]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն առավել հաճախ դիտվում է երիտասարդների մոտ: Դեպքերի երկու երրորդը հայտնաբերվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nigam S, Gupta SK, Chaturvedi KU (2005). «Adenomatoid odontogenic tumor - a rare cause of jaw swelling». Braz Dent J. 16 (3): 251–3. doi:10.1590/S0103-64402005000300015. PMID 16429194.
  2. 1 2 3 4 Chrcanovic, Bruno Ramos; Gomez, Ricardo Santiago (2019 թ․ հունվար). «Adenomatoid odontogenic tumor: An updated analysis of the cases reported in the literature». Journal of Oral Pathology & Medicine (անգլերեն). 48 (1): 10–16. doi:10.1111/jop.12783. ISSN 0904-2512.
  3. Nonaka CF, de Souza LB, Quinderé LB (2007). «Adenomatoid odontogenic tumour associated with dentigerous cyst--unusual case report». Rev Bras Otorrinolaringol (Engl Ed). 73 (1): 129–31. doi:10.1016/s1808-8694(15)31135-6. PMC 9443530. PMID 17505612.
  4. Handschel JG, Depprich RA, Zimmermann AC, Braunstein S, Kübler NR (2005 թ․ օգոստոս). «Adenomatoid odontogenic tumor of the mandible: review of the literature and report of a rare case». Head Face Med. 1: 3. doi:10.1186/1746-160X-1-3. PMC 1266042. PMID 16270916.
  5. Vasconcelos BC, Frota R, Cardoso AB, Porto GG, Carneiro SC (2008). «Adenomatoid odontogenic tumor». Braz J Otorhinolaryngol. 74 (2): 315. doi:10.1016/s1808-8694(15)31107-1. PMC 9442120. PMID 18568215.
  6. «Odontogenic tumors». Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին. Վերցված է 2009-01-04-ին.