Ադելհայդ Քոֆլեր
Ադելհայդ Քոֆլեր գերմ.՝ Adelheid Kofler | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 24, 1889[1] Haugsdorf, Hollabrunn District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[1] |
| Մահացել է | հուլիսի 27, 1985[1] (96 տարեկան) Ինսբրուք, Ավստրիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկաքիմիկոս, հանքաբան, ակնաբույժ և բժիշկ |
| Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Ադելհայդ Քոֆլեր (գերմ.՝ Adelheid Kofler, օրիորդական ազգանունը՝ Շաշեկ գերմ.՝ Schaschek. հունիսի 24, 1889[1], Haugsdorf, Hollabrunn District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[1] - հուլիսի 27, 1985[1], Ինսբրուք, Ավստրիա[1]), ավստրիացի գյուտարար, հանքաբան և ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Վիեննայի համալսարանի դասախոս:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամշտետենի պետական դպրոցն ավարտելուց հետո Ադելհայդ Շաշեկը 1903-1907 թվականներին սովորել է Բռնոյի քաղաքային իգական լիցեյում, այնուհետև՝ Վիեննայի համալսարանում, որն ավարտել է 1911 թվականին: Այդ նույն տարում նա քննություն է հանձնել ուսուցչի պաշտոնի համար և իրավունք ստացել մաթեմատիկա, բնագիտություն և ֆիզիկա դասավանդելու իգական լիցեյներում: 1912 թվականին քննություն է հանձնել և իրավունք ստացել դասավանդելու իգական բարձրագույն ուսումնական հաստատություններում ու մանկավարժական քոլեջներում: Այնուհետև նա դասավանդել է Վիեննայի Մարիահիլֆ շրջանի իգական լիցեյում:
Ֆրիդրիխ Յոհան Կառլ Բեկեի ղեկավարությամբ Ադելհայդ Քոֆլերն աշխատել է իր դոկտորական ատենախոսության վրա՝ միներալոգիա թեմայով, 1913 թվականին Վիեննայի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր գիտական աշխատանքը և ստացել է հանքաբանության դոկտորի գիտական աստիճան։ 1917 թվականից նա բժշկություն է սովորել այդ նույն համալսարանում, 1921 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան՝ մասնագիտանալով ակնաբուժության բնագավառում[3]:
Այդ նույն տարում Վիեննայում ամուսնացել է դեղագետ Լյուդվիգ Քոֆլերի (1891–1951) հետ[4]:
1925 թվականին Ադելհայդն ընտանիքով տեղափոխվել է Ինսբրուք: 1930-ականների սկզբից օգնել է ամուսնուն Ինսբրուքի Լեոպոլդ-Ֆրանցի անվան համալսարանի ֆարմակոգնոզիայի ինստիտուտում հետազոտություններ կատարելու գործում: Գործադրելով հանքաբանության բնագավառում իր ունեցած գիտելիքները՝ նա հետազոտություններ է կատարել հալման և բյուրեղացման ընթացքում խառը բյուրեղների դրսևորած վարքագծի վերաբերյալ: Ամուսնու հետ մշակել է Քոֆլերի ջերմամիկրոդիտակը (թերմոմիկրոսկոպ)[3][5] և Քոֆլերի ջերմասեղանը (Kofler bench)[3][6]: Ադելհայդի ուսումնասիրությունների մեծ մասը վերաբերում է բյուրեղների պոլիֆորմիզմին և իրականացվել է իր գործընկերուհու՝ Մարիա Քուներթ Բրանդշտետերի (Maria Kuhnert-Brandstätter) համագործակցությամբ[3]:

Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրից Պրեգլի անվան մրցանակ / Fritz Pregl Prize — 1954
- «Գիտության և արվեստի բնագավառներում ունեցած վաստակի համար» ավստրիական պատվո նշան (1-ին աստիճան) — 1980
Գիտական հրապարակումների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kofler, Adelheid (1936). «Mikroskopische Untersuchung der Mutterkornalkaloide. I. Ergotamin und Ergotaminin». Archiv der Pharmazie. 274 (7): 398–414. doi:10.1002/ardp.19362740704. S2CID 95745507. (Microscopic investigations of the ergot alkaloids I. Ergotamine and Ergotamine)
- Kofler, Ludwig; —— (1940). «Der Mischschmelzpunkt unter dem Mikroskop». Angewandte Chemie. 53 (37–38): 434–435. Bibcode:1940AngCh..53..434K. doi:10.1002/ange.19400533708.
- —— (1942). «Über die Isodimorphie von β-Naphthol und Naphthalin». Berichte der Deutschen Chemischen Gesellschaft (A and B Series). 75 (8): 998–1001. doi:10.1002/cber.19420750812.
- —— (1943). «Zur Polymorphie organischer Stoffe: Acridin, Brenzcatechin, Diphenylamin und Korksäure». Berichte der Deutschen Chemischen Gesellschaft (A and B Series). 76 (9): 871–873. doi:10.1002/cber.19430760906. (Polymorphism of organic substances: acridine, catechol, diphenylamine and suberic acid)
- —— (1943). «Mikro-Thermoanalyse organischer Zweistoffsysteme». Die Naturwissenschaften. 31 (47–48): 553–557. Bibcode:1943NW.....31..553K. doi:10.1007/BF01469010. S2CID 32579999.
- —— (1950). «Hydrate unter dem Heizmikroskop». Chemische Berichte. 83 (6): 594–599. doi:10.1002/cber.19500830616.
- —— (1951). «Zur Kenntnis der Hexachlor-cyclohexane und ihrer Gemische, I. Mitteil.: Polymorphie». Chemische Berichte. 84 (4): 376–381. doi:10.1002/cber.19510840406.
- Kofler, L.; —— (1954). Thermo-Mikro-Methoden zur Kennzeichnung organischer Stoffe und Stoffgemische (enlarged, 3rd ed.). Verlag Chemie. (Micro-Methods for the Identification of Organic Substances and Mixtures of Substances; 1st edition, 1945; 2nd edition, 1948)
- —— (1955). «Mikrothermoanalyse des Systems NaNO3-KNO3». Monatshefte für Chemie und Verwandte Teile Anderer Wissenschaften. 86 (4): 643–652. doi:10.1007/BF00902291.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Schmid M. Biografien bedeutender österreichischer Wissenschafterinnen. »Die Neugier treibt mich, Fragen zu stellen« (գերմ.) / Hrsg.: I. Korotin, N. Stupnicki — Böhlau Verlag, 2018. — S. 491—492. — ISBN 978-3-205-20238-7 — doi:10.7767/9783205205883
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- 1 2 3 4 «Կոֆլեր, Ադելհայդ». Österreichisches Biographisches Lexikon ab 1815 (2. überarbeitete Auflage - online ), Ավստրիական թվային հումանիտար և մշակութային գիտությունների կենտրոն Ժառանգություն. Վերցված է 2025-04-08-ին.
{{cite web}}:|archive-date=requires|archive-url=(օգնություն); Unknown parameter|archive-u rl=ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ Hickel, Erika (1979). «Kofler, Ludwig». Neue Deutsche Biographie [Online-Version]. 12: 420. Արխիվացված օրիգինալից 2020-11-06-ին. Վերցված է 2025-04-08-ին.(in German)
- ↑ Kumar, Arun; Singh, Pritam; Nanda, Arun (2020). «Hot stage microscopy and its applications in pharmaceutical characterization». Applied Microscopy. 50 (1): 12. doi:10.1186/s42649-020-00032-9. ISSN 2287-4445. PMC 7818341. PMID 33580349. S2CID 219692412.
- ↑ Sella, Andrea (2018-12-04). «The Koflers' Hotbench». Chemistry World. Արխիվացված օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2025-04-08-ին.
| ||||||||
- Հունիսի 24 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Հուլիսի 27 մահեր
- 1985 մահեր
- Ինսբրուք քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի քիմիկոսներ
- Հանքաբաններ
- Ակնաբույժներ
- Ավստրիացի կին քիմիկոսներ
- Ավստրիացի բժիշկներ
- Ավստրիացի կանայք
- Ավստրիացի մանկավարժներ
- Գյուտարարներ