Ադելինա Իսմայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելինա Իսմայլի
Ադելինա Իսմայլի 2009 թվականին
Բնօրինակ անունալբ․՝ Adelina Ismajli
Ծնվել էդեկտեմբերի 14, 1979(1979-12-14) (44 տարեկան)
Պրիշտինա
Երկիր Կոսովո և  ՀՍՖՀ
Ժանրերփոփ, էլոկտրափոփ, R&B, ռոք
ՄասնագիտությունԵրգիչ և դերասան
Գործիքներվոկալ
 Adelina Ismajli Վիքիպահեստում

Ադելինա Իսմայլի (ալբ․՝ Adelina Ismajli, դեկտեմբերի 14, 1979(1979-12-14), Պրիշտինա, Կոսովո), կոսովո-ալբանացի երգչուհի և դերասանուհի, գեղեցկության մրցույթների մասնակից, 1997 թվականին Միսս Կոսովո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելինա Իսմայլին ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 14-ին, Պրիշտինա քաղաքում։ Նրա քույր Զանֆինա Իսմայլին նույնպես հայտնի երգչուհի է։

Ադելինան երգել սկսել է դեռևս վաղ տարիքից, դառնալով 1990-ական թվականների Կոսովոյի հայտնի երգչուհիներից մեկը։ Ալբանիայում մասնակցել է տարբեր այնպիսի մանկապատանեկան երաժշտական փառատոների, ինչպիսիք են Akordet e Kosovës-ը, Festivali i këngës për fëmijë në RTSH-ը և այլն։

Ոչ մեծ ընդիմիջումից հետո, երբ Ադելինան մեծացավ, նա Ալբանիայի երաժշտության մեջ նշանավորեց նոր ժամանակաշրջան, բեմ բերելով այնպիսի ինքնատիպ ոճ, որը նախկինում հանդիսատեսը երբեք չէր տեսել. Ադելինան դարձել էր ազգային սեքս-խորհրդանիշ, երբեմն թողարկելով պրովոկացիոն տեսահոլովակներ ալբանական հեռուստատեսությամբ։ Ադելինա Իսմայլիը կատարել է մի շարք երգեր, որոնք նվիրված են Կոսովոյի պատերազմի հիշատակին։

Երգչուհու ձայնագրությունները գլխավորել են մի շարք հիթ-շքերթ և ունեցել են մեծ հաջողություններ Ալբանայում և նախկին Հարավսլավիայի մարզերում (որտեղ ապրում են ալբանացիներ), ինչպես նաև ալբանական սփյուռքում։ Բացի երաժշտությունից, Ադելինան ունի նաև դերասանական ունակություններ, որը, ինչպես Ադելինան էր ասում, ցանկանում է շարունակել[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելինա Իսմայլին երգում է գերազանցապես ալբաներենով և իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է ալբոմներ։ Դրանք են.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]