Ադելա Խանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադելա Խանում
Դիմանկար
Հալաբջայի տիրուհի Լեդի Ադելան (կենտրոնում) բրիտանական գեներալ-մայոր Ֆրազերի հետ հանդիպման ժամանակ, 1919 թվականին
Ծնվել է1847
ԾննդավայրՍանանդաջ, Իրան
Մահացել է1924
Մահվան վայրՀալաբջա, Իրաք
ՔաղաքացիությունԻրանական Քուրդիստան
Մասնագիտությունազնվական

Լեդի Ադելա Ջաֆֆ կամ Ադելա Խանում, Բրիտանական բանակում անվանել են Քաջարի արքայադուստր (Lady Adela Jaff, Adela Khanem կամ Princess of the Brave, 1847, Սանանդաջ, Իրան - 1924, Հալաբջա, Իրաք)[1], Ջաֆֆ ցեղի քուրդ կին կառավարիչ, ինքնիշխան տիրակալ և Քուրդիստանի պատմության մեջ առաջին հայտնի կին առաջնորդը[2]։ Ջաֆֆ ցեղը Քուրդստանի ամենամեծ ցեղն է և բնակվել է Զագրոսի տարածաշրջանում, որը բաժանված է Իրանի և Իրաքի միջև։ Ադելա Խանումը հայտնի արիստոկրատական Սահիբքերան ընտանիքից է եղել։ Ամուսնացել է Ջաֆֆի ցեղապետի հետ[1]։ Լեդի Ադելան մեծ ազդեցություն է ունեցել Շարազորի հարթավայրում ապրող Ջաֆֆ ցեղի ներքին և արտաքին քաղաքական կյանքում։

Հայտնի է նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փրկել է Բրիտանական բանակի շատ սպաների կյանքեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելան ծնվել է 1847 թվականին իշխող ընտանիքում՝ Իրանի Քրդստանի մեծությամբ երկրորդ քաղաք Սանանդաջում (Իրանական Քուրդիստան)։ Նա ամուսնացել է քուրդ ցեղապետ Օսման փաշա Ջաֆֆի հետ, որի հիմնական բնակավայրը գտնվել է Հալաբջա քաղաքում։ Նրա ամուսինը՝ Օսման Փաշա Ջաֆֆը, փաշա լինելով ի պաշտոնե պետական և այլ գործերով հաճախ մեկնել է այլ քաղաքներ։ Այդպիսով Ադելա Ջաֆֆն է ամուսնու բացակայության ժամանակ կառավարել նրա փոխարեն[1]։

Ադելա Ջաֆֆի հայրը Պարսկաստանի մեծ վեզիրն է եղել, իսկ քեռիները՝ Օսմանյան կայսրության և Սաուդյան Արաբիայի մեծ վեզիրները։ Ադելա Ջաֆֆը սակավաթիվ իշխող կանանցից մեկն է եղել տարածաշրջանում։

Առաջին աշխարհամարտի ընթացքում բրիտանացիները ներխուժել են գերմանական Օսմանյան Իրաք և 1917 թվականին այն գրավել են Մուդրոսի պայմանագրով։ Բրիտանիան քրդերին խոստացել էր ինքնավարություն տալ՝ Մոսուլում (ներկայիս Իրաքում) ստեղծելով հանձնաժողով, 1918 թվականին։ Եվ իշխանությունը տալիս են քուրդ շեյխ Մահմուդ Բարզանջիին, որն իրեն հռչակելով Քուրդիստանի տիրակալ՝ ընդվզում է Իրաքում բրիտանական մանդատի դեմ։ 1919 թվականին յուրաքանչյուր ցեղի ղեկավար նշանակված բրիտանացի բոլոր քաղաքական սպաների սպանությունների արշավ է սկսում[3]։

Այդ ժամանակ Ադելա Ջաֆֆն իր ողորմածությունն է ցուցաբերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միջագետք արշավանքի արդյունքում բրիտանացի գերիների հանդեպ, որի շնորհիվ բրիտանացիների հարգանքին է արժանացել։ Ադելա Խանում Ջաֆֆը բրիտանացի բոլոր սպաներին քաղաքական ապաստան է տվել իր տներում։ Այդ ժամանակ Ադելա Խանումը պաշտպանել, աջակցել, կերակրել և վերադարձրել է բրիտանացի զինվորներին։ Դրանից հետո Բրիտանական հրամանատար գեներալ-մայոր Ֆրազերը նրան շնորհել է Խան-Բահադուր տիտղոսը, որը նշանակում է ինքնիշխան տիրակալ՝ նրան անվանելով «Քաջարի արքայադուստր», և 1909 թվականին Օսման Փաշա Ջաֆֆի մահից հետո էլ նա երկար տարիներ շարունակել է կառավարել անգլիացիների հետ, ընդհուպ իր մահը՝ 1924 թվականը[1][4]։

Ջաֆֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաֆֆյան բարբառը (կոչվում է ջաֆֆի) սորանիի մի մասն է՝ քրդական լեզվաընտանիքի հարավ-հարավ-արևելյան ճյուղը։ Այս ցեղով բնակեցված տարածաշրջանը ընդգրկում է Սանանդաջից հարավ-արևմուտք մինչև Ջավանռուդ, ինչպես նաև Հարավային Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաքին հարող տարածքները։ Ջաֆֆերը, որոնք նախկինում քոչվոր ցեղ էին, աստիճանաբար սկսել են վարել հիմնականում գյուղատնտեսական կենսակերպ և հաճախ հայտնի են որպես քրդերի ամենակրթված և ինտելեկտուալ ցեղ[5]։

Ժամանակակիցների բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի քաղաքական գործիչ և գրող Գերտրուդա Բելը, 1921 թվականին գրած իր նամակում հետևյալ կերպ է նկարագրել Ադելա Խանումին․

Aquote1.png Հալաբջայի կարևոր առանձնահատկությունը Ադլահ Խանումն է՝ մեծ Ջաֆ Բեգ Զադահ Լեդին, Ահմադ Բեգի մայրը։ Նա երբեմնի մահացած Քրդստանի թագավոր Օսման Փաշա Ջաֆֆի այրին է և շարունակում է ղեկավարել ջաֆֆը, որքանով դա կարող է անել նա, և խարդավանքներ է անում ավելին, քան կարծում եք, որ ինչ-որ մեկը կարող է, և, ընդհանուր առմամբ, վարվում է այնպես, ինչպես վարվում են մեծ քուրդ կանայք։ Նա հաճախ է ինձ գրում՝ զգալով, որ ես չեմ կասկածում, որ մենք պետք է մի թևի թռչուն լինենք, և ես շտապով նրա մոտ գնացի լանչից հետո։ Նա իր խայտաբղետ քրդական հագուստի մեջ մի տպավորիչ կերպար է՝ իր ածխանման սև գանգուրներով (ներկված, ես այդպես եմ կարծում), որոնք հսկայական գլխազարդի տակից նրա ներկված այտերի վրայով ներքև են թափվում։ Մենք շարունակեցինք պարսկերենով՝ շատ հաճոյախոսություններ շռայլելով խոսել, որի ընթացքում ես կարողացա ասել նրանց, թե որքան լավ է իրեն զգում «Իրաքը Ֆայսալի օրոք և հավաստիացնել նրանց, որ մեր ուզածն այն է, որ մեր երկու երեխաները»՝ Իրաքը և Քուրդիստանը, պետք է միմյանց հետ խաղաղ ու բարեկամ ապրեն։ Aquote2.png


Վլադիմիր Մինորսկին զեկուցել է 1913 թվականին Լեդի Ադելայի հետ Հալաբջա շրջանում իր հանդիպման մասին[6]։

Մայոր Սոանն Ադելա Ջաֆֆի մասին գրել է իր «Քողարկված դեպի Միջագետք և Քուրդիստան» գրքում.

Aquote1.png Իսլամում եզակի մի կին, այն ուժով, որով օժտված է և այն հնարամտությամբ, որով ձեռքի զենք է կիրառում ... Թուրքական կայսրության հեռավոր անկյունում, որն անկում է ապրում և հետադիմում է, մի փոքր անկյուն է, որը, քուրդ կնոջ իշխանության ներքո գյուղից վերածվել է քաղաքի, իսկ բլրի մի կողմը, որը ժամանակին անպտուղ էր, այժմ ծածկված է այգիներով։ Եվ սա հնագույն պետության այս մասերի վիճակը որոշ չափով վերականգնելու միջոց է[4]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «PUKmedia Patriotic Union of Kurdistan»։ www.pukmedia.com։ Վերցված է 2021-03-18 
  2. Edmonds Cecil John (1957)։ Kurds, Turks, and Arabs: Politics, Travel, and Research in North-eastern Iraq, 1919-1925 (անգլերեն)։ Oxford University Press։ ISBN 978-0-404-18960-0 
  3. «Kurdistan Portal - Kurdische Aufstände- Scheich Mahmud Barzinji»։ web.archive.org։ 2010-12-23։ Վերցված է 2021-03-18 
  4. 4,0 4,1 Soane Ely Banister (2007-12-01)։ To Mesopotamia and Kurdistan in Disguise (անգլերեն)։ Cosimo, Inc.։ ISBN 978-1-60206-977-0 
  5. Lukitz Liora (2006)։ A Quest in the Middle East: Gertrude Bell and the Making of Modern Iraq (անգլերեն)։ Bloomsbury Academic։ ISBN 978-1-85043-415-3 
  6. «Lady Adela»։ avauntmagazine.com (en-GB)։ Վերցված է 2021-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]