Ադելանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ադելանտո
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1915 թ.
Մակերես137,266702 կմ², 145,107387 կմ²
ԲԾՄ875±1 մետր
Բնակչություն38 046 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8
Հեռախոսային կոդ760
Փոստային դասիչ92301
Պաշտոնական կայքci.adelanto.ca.us(անգլ.)
Ադելանտո (ԱՄՆ)##
Ադելանտո (ԱՄՆ)

Ադելանտո (անգլ.՝ Adelanto), քաղաք ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդո շրջանում, Վիկտորվիլ քաղաքից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ըստ 2000 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ բնակչության թվաքանակը եղել է 18 130[2]։ 2008 թվականին այդ ցուցանիշը հասել է 28 049-ի[3], 2010 թվականին՝ 31.765-ի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելանտոն գտնվում է Ներքին կայսրություն անվանումը կրող տարածաշրջանի հյուսիսային մասում՝ Մոհավե անապատի 34°34′34″ հս․ լ. 117°25′58″ ամ. ե.HGЯO Վիկտոր հովտում[4][5]։

Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ Ադելանտոն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 145,107 քառակուսի կիլոմետր տարածք, որից 145,062 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, 0,046 քառակուսի կիլոմետրը (0,04 %-ը)՝ ջրային։

Քաղաքի կողմնորոշիչ բարձունքն ունի 875 մետր բարձրություն։

Ըստ Köppen Climate Classification system-ի դասակարգման՝ Ադելանտոյին բնորոշ է կիսաչորային կլիման, որը կլիմայական քարտեզներում նշվում է "BSk" համառոտագրությամբ[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1915 թվականին հիմնադրել է ամերիկացի գյուտարար Է. Հ. Ռիչարդսոնը[7], որն իր արտոնագրերի վաճառքից ձեռք բերած $75.000 դոլարով ընդարձակ հողատարածք է գնել՝ նպատակ ունենալով Հարավային Կալիֆոռնիայում հիմնադրել ըստ նախօրոք պատրաստված պլանի կառուցապատված առաջին բնակավայրը։

Ադելանտո անվանումը, որ իսպաներենից թարգմանած՝ նշանակում է առաջադիմություն, բնակավայրին տրվել է 1917 թվականին[8]։

Ադելանտոյին քաղաքի կարգավիճակ է շնորհվել 1992 թվականի նոյեմբերին[9]։

1975-ից 1997 թվականներին Ադելանտոն համբավվել էր իր խաղատնով, որի հռչակված ռեստորանից ու բարից օգտվելու և թղթախաղով գումար շահելու էին գալիս Սան Բեռնարդինո շրջանի զանազան բնակավայրերից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Incorporation Dates of California Cities». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.
  3. Adelanto city, California — Fact Sheet — American FactFinder(չաշխատող հղում)
  4. Linthicum, Kate; Los Angeles Times.com: "Small town with several detention centers debates if it needs another"; 18 November 2014.
  5. Adelanto location coordinates: 34°34′34″ հս․ լ. 117°25′58″ ամ. ե.HGЯO (34.575990, -117.432713); «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Adelanto, California Köppen Climate Classification». Weatherbase. 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  7. «The Hotpoint/General Electric Collection, 1911-1975». Robert E. Ellingwood Model Colony History Room, Ontario City Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Gudde, Erwin; William Bright (2004). California Place Names (Fourth ed.). University of California Press. էջ 3. ISBN 978-0-520-24217-3.
  9. «History: Adelanto». City of Adelanto - Official Website. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Site of former Adelanto cardroom to see ARCO ampm by early next year – VV Daily Press. August 29, 2019. Retrieved May 17, 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելանտո» հոդվածին։