Ադելաիդ Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելաիդ Ջոնսոն
Ծնվել էսեպտեմբերի 26, 1859(1859-09-26)[1]
ԾննդավայրPlymouth, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 10, 1955(1955-11-10)[1] (96 տարեկան)
Վախճանի վայրըՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Ժանրդիմապատկեր[4]
Մասնագիտությունարվեստագետ, քանդակագործ և սուֆրաժիստ
ԱնդամությունԱզգային կանանց կուսակցություն[3]
 Adelaide Johnson Վիքիպահեստում

Ադելաիդ Ջոնսոն (անգլ.՝ Adelaide Johnson, սեպտեմբերի 26, 1859(1859-09-26)[1], Plymouth, Իլինոյս, ԱՄՆ[2] - նոյեմբերի 10, 1955(1955-11-10)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]), ամերիկացի քանդակագործ, որի աշխատանքը ցուցադրվում է ԱՄՆ Կապիտոլիում և ֆեմինիստ, որը պայքարել է կանանց հավասարության համար։ Հայտնի է եղել որպես «կանանց շարժման քանդակագործ»[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը (ձախից) 1921 թվականին Լուկրեցիա Մոտի, Էլիզաբեթ Քեդի Ստենթոնի և Սյուզեն Էնթոնիի դիմաքանդակների բացման ժամանակ

Սառա Ադելին Ջոնսոնը ծնվել է համեստ միջոցներով ապրող հողագործի ընտանիքում, Իլինոյս նահանգի Պլիմաուֆ գյուղում։ Հաճախել է գյուղական դպրոց, այնուհետև սովորել է Սենտ Լուի դիզայնի դպրոցում[6]։ 1878 թվականին նա փոխել է անունը՝ Ադելինից դառնալով Ադելաիդ, որն ըստ նրա ավելի դրամատիկ անուն է։ Տեղափոխվել է Չիկագո և վաստակել իր արվեստով։ 1882 թվականի հունվարին, շտապելով հասնել իր ստուդիա, սայթաքել և ընկել է քսան ոտնաչափ բարձրությամբ չհսկվող վերելակի սանդղատուն։ Վնասվածքներով դատական գործ է հարուցել և ստացել 15000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում։ Վնասվածքը և փոխհատուցված գումարը նրան ֆինանսական ազատություն տվեցին մեկնելու Եվրոպա, ուսանելու գեղանկարչություն և քանդակագործություն, հնարավորություն, որն առանց պատահարի նա չէր ունենա[7]։ Հնարավորությունից օգտվելով՝ Ադելաիդ Ջոնսոնն ուսանել է Դրեզդենում և Հռոմում, Հռոմում ուսանելով Ջուլիո Մոնտերդերի հետ, որտեղ մինչև 1920 թվական ստուդիա է ունեցել։

Դիմաքանդակների արձանախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի ռոտունդայում։ Ներկայացված են կանանց սուֆրաժիստական շարժման մեջ ներգրավված Էլիզաբեթ Քեդի Ստենթոնը, Սյուզեն Բ Էնթոնին և Լուկրեցիա Մոտը

Ջոնսոնը 1893 թվականին Կնոջ շենքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրել է Դիմաքանդակների արձանախումբը և Քերոլայն Բ. Ուինսլուի կիսանդրին[8]։ Պրոֆեսիոնալ կարիերայի բարձրագույն կետն է եղել Վաշինգտոնում սուֆրաժիստ կանանց պատվին հուշարձանի ստեղծումը։ Ալվա Բելմոնտն աջակցել է ֆինանսավորման հարցում և Լուկրեցիա Մոտի, Էլիզաբեթ Քեդի Ստենթոնի և Սյուզեն Էնթոնիի դիմաքանդակներից կազմված արձանախումբը բացվել է 1921 թվականին Կապիտոլիումի ռոտոնդայում[9]։ Աշխատանքը նախ պահվել է ԱՄՆ-ի Կապիտոլիումի գետնադամբանում, այնուհետև տեղափոխվել է ներկայիս վայրը և ռոտունդայում ցուցադրվել է 1997 թվականից[10]։

1896 թվականին Ջոնսոնն ամուսնացել է բրիտանացի գործարար, բուսակեր Ֆրեդերիկ Ջենկինսի հետ, որը նրանից տասնմեկ տարի երիտասարդ էր։ Ֆրեդերիկը վերցրել է կնոջ ազգանունը որպես «հանճարի հանդեպ սիրո դրսևորում»։ Նրանց ամուսնացրել է կին հոգևորականը, նրա հարսնաքույրերն են եղել Սյուզան Բ. Էնթոնիի և Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի կիսանդրիները։ Ամուսնությունը տևել է տասներկու տարի[6]։

Ջոնսոնի կարիերան անկում է ապրել 1930-ական թվականներից հետո, և նա կանգնել է ֆինանսական խնդիրների առջև։ Նա ապավինում էր ուրիշներից ստացած ֆինանսական օժանդակությանը և հաճախ չէր ցանկանում վաճառել իր քանդակները, քանի որ զգում էր, որ առաջարկվող գինը չի համապատասխանում արժեքին։ Բախվելով դատարանով գույքից զրկվելու վտանգին, 1939 թվականին նա հրավիրեց մամուլին ականատեսը լինելու իր քանդակների ոչնչացմանը՝ որպես բողոք հանգամանքների և սուֆրաժիստ կանանց և այլ կանանց համար ստուդիա-թանգարանի երազանքը չիրականացնելու դեմ։ 1947 թվականին տեղափոխվեց ընկերների մոտ և հեռուստացույցով փորձեց գումար շահել և հետ ստանալ իր տունը։ Ակտիվ բնույթի պատճառով նա խաբել է իր իրական տարիքը։ 100-ամյակը տոնել է 88 տարեկանում։ Մահացել է 108 տարեկանում, թեև «միայն» 96 էր։ Թաղված է Վաշինգտոնի Կոնգրեսի գերեզմանատանը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Booker M. M. Johnson, Adelaide // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2090367
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T2090367
  3. 3,0 3,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. SklarAlexander Street Press.
  4. https://americanhistory.si.edu/collections/search/object/nmah_1079324
  5. «Adelaide Johnson: Susan B. Anthony». The Metropolotan Museum of Art. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 Frank Faragasso & Doug Stover. «Adelaide Johnson: A marriage of art and politics» (PDF). National Capital Parks — East. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  7. Burton, Shirley J. «Adelaide Johnson». Women Making a Difference. էջեր 25 & 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
  8. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  9. «Adelaide Johnson». Sunshine for Women website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Architect of the Capitol; Portrait Monument of Lucretia Mott, Elizabeth Cady Stanton, and Susan B. Anthony».
  11. «Adelaide Johnson». A Woman a Week website. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելաիդ Ջոնսոն» հոդվածին։