Ադա պրադաման
| Keralan cuisine? | |
|---|---|
| Ենթատեսակ | սննդամթերք և Pradhaman? |
| Արտադրման վայր | Կերալա |
Ադա պրադաման (մալայալամ՝ അടപ്രഥമൻ), կերալյան ավանդական աղանդեր, որը պատրաստվում է բրնձի ադայից (բրնձի մակարոնեղեն կամ փաթիլներ)՝ օգտագործելով կոկոսի եփած կաթի և նեխուրի սոուս[1][2][3]: Ադա պրադամանը Հնդկաստանի Կերալա նահանգի տներում հատուկ պատրաստվում է Օնամի տոնակատարության օրը: Պայասամի տարատեսակներից է, մատուցվում է սադյայի հետ միասին[2]:
Պատրաստման տիպական ձևը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եփած բրնձի ադան լցվում է կոկոսի կաթի մեջ, այնուհետև վրան ավելացվում են անուշահոտ օշարակ և այլ բաղադրիչներ, ինչպիսիք են ընկույզը, չամիչը և հիլը[4]:
Սա Կերալայում ամենատարածված աղանդերից մեկն է[5] և սովորաբար մատուցվում է տաք վիճակում։
Պալադա պրադաման
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալադա պրադամանը կամ պալադա պայասամը պայասամի տարատեսակ է, որը պատրաստվում է պալով ( կաթ ), բրնձի ադայով, շաքարավազով, հիլով, ընկույզով ու չամիչով[6]: Պալադա պրադամանը կամ պալադա պայասամը Կերալայի տաճարներում առաջարկվում է հատուկ նվիրյալներին՝ որպես պրասադա՝ աստվածային շնորհ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ S, Harikumar J. (2020 թ․ օգոստոսի 28). «How to prepare the mainstay of classic ada pradhaman fresh from the kitchen». The Hindu.
- 1 2 Nair, Sudhir. «Ada Pradhaman Recipe by Sudhir Nair - Courtyard Bengaluru - Outer Ring Road». NDTV (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-18-ին. Վերցված է 2022-06-17-ին.
- ↑ Kapoor, Sanjeev Dak (2009). Dakshin Delights (անգլերեն). Popular Prakashan. ISBN 978-81-7991-400-7.
- ↑ «Ada pradhaman recipe, Onam recipes». 2020 թ․ օգոստոսի 30.
- ↑ Shah, Niraalee (2021-12-13). Indian Etiquette: A Glimpse Into India's Culture (անգլերեն). Notion Press. ISBN 978-1-63886-554-4.
- ↑ «Palada Pradhaman Recipe». Արխիվացված է օրիգինալից 2026-05-10-ին. Վերցված է 2025-02-09-ին.