Ադա Քրիստեն
| Ծնվել է | մարտի 6, 1839[2][3][4][…] |
|---|---|
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][6][1] |
| Վախճանվել է | մայիսի 19, 1901[2][6][4] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Inzersdorf, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[7] |
| Գերեզման | Matzleinsdorf Protestant Cemetery |
| Գրական անուն | Ada Christen[1] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թատրոնի դերասանուհի և դրամատուրգ |
| Լեզու | գերմաներեն[1] |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Q59690613? և Q19217920? |
| Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[4] |
| Ամուսին | Adalmar Breden?[8] |
Քրիստիանա ֆոն Բրեդեն կամ Քրիստինա Բրեդեն (գերմ.՝ Christiane von Breden, գերմ.՝ Christiane Breden, ծննդյամբ՝ Ֆրեդերիկ (գերմ.՝ Friderik), ըստ առաջին ամուսնու Նոյբաուեր (գերմ.՝ Neupauer), մարտի 6, 1839[2][3][4][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][6][1] - մայիսի 19, 1901[2][6][4], Inzersdorf, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[7]), ավստրիացի գրող, բանաստեղծուհի և թատրոնի դերասանուհի, որն ավելի հայտնի էր «Ադա Քրիստեն» (գերմ.՝ Ada Christen) կեղծանունով[9][10][11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստեն Ֆրեդերիկը ծնվել է 1839 թվականի մարտի 6-ին Վիեննայում, նա բավարար կրթություն չի ստացել և զբաղվել է ինքնուսուցմամբ։ Եղել է Լյութերական։ Նրա հայրը բանտարկվել է Ավստրիական կայսրությունում 1848 թվականի հեղափոխությանը մասնակցելու համար և մահացել երիտասարդ տարիքում՝ ընտանիքին թողնելով ծայրահեղ աղքատության մեջ[12]։
Քրիստենը դերասանուհի է դարձել 15 տարեկանում՝ միանալով շրջիկ դերասանների խմբին։ Նա ամուսնացել է Զիգմունդ ֆոն Նոյբաուերի հետ և վերադարձել հայրենի քաղաք։ Նրա միակ երեխան մահացել է 1866 թվականին, իսկ առաջին ամուսինը, ով տառապում էր հոգեկան խանգարումներից, մահացել է 1868 թվականին[13]։
Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Lieder einer Verlorenen»-ն, գրվել է ամուսնու մահվան մահճի մոտ և հրատարակվել գրող Ֆերդինանդ ֆոն Զաարի աջակցությամբ։ Ընկերների օժանդակությամբ մոտավորապես նույն ժամանակաշրջանում նա սկսել է կեղծանուններով հրատարավկել տարբեր ամսագրերում։ Նրա դեբյուտային բանաստեղծությունն արդեն մեծ ժողովրդականություն է վայելել և հաջորդ տարի այն կրկին հրապարակվել։ Ընդհանուր առմամբ գրել է բանաստեղծությունների չորս ժողովածու։ Գրել է նաև պատմվածքներ և ակնարկներ «կյանքի ճամփեզրում գոյատևելու» մասին[14]։
1873 թվականին ամուսնացել է ազնվական Ադալմար ֆոն Բրեդենի հետ և այդ ամուսնության շնորհիվ նորից դարձել ֆինանսապես ապահովված։ Ամուսնությունը նրան հնարավորություն է տվել միանալ վիեննական վերնախավին՝ ներխուժելով գրական շրջանակ, որին պատկանել է նաև Լյուդվիգ Անցենգրուբերը։
Քրիստիանա ֆոն Բրեդենը մահացել է 1901 թվականի մայիսի 19-ին Ինցերսդորֆում և թաղվել Մացլայնսդորֆի Լյութերական գերեզմանատանը։
Ադա Քրիստենի պոեզիան շատ տարածված էր ռուս ընթերցողների շրջանում XIX դարի 70-ականներին, նրա բանաստեղծությունները թարգմանել են Միխալովսկին, Պլեշչեևը, Ֆ. Միլլերը, Պրախովը և ուրիշներ[15]։ Նրա պատմվածքների թարգմանությունները տպագրվել են «Նրբագեղ գրականություն»-ում[10][16]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ein ehrlicher Mann (Singspiel in einem Akt). Musik von Christian Seidel. Bloch, Berlin 1860, 21 S.
- Drei Soldaten (Genrebild mit Gesang in einem Akt). Frei nach dem Franz. von Ada Christen. Bloch, Berlin 1861, 42 S.
- Die Häuslerin (Volksstück) 1867
- Lieder einer Verlorenen (Gedichte) Hoffmann und Campe, Hamburg 1868, VII, 85 S. (Online-Ressource)
- Ella (Roman) 1869 (NDB 3,1957)
- Aus der Asche (Neue Gedichte) Hoffmann und Campe, Hamburg 1870 (NDB 3,1957) (Online-Ressource http://gateway-bayern.de/BV020370290)
- Faustina (Drama in fünf Akten). Jakob Dirnböcks (Georg Brandt), Wien 1871, 123 S. (NDB 3,1957)
- Schatten (Gedichte) Hoffmann und Campe, Hamburg 1872
- Vom Wege (Skizzen) Hoffmann und Campe, Hamburg 1874 (NDB 3,1957)
- Aus dem Leben. (Skizzen) Ernst Julius Günther Nachf., Leipzig 1876 (NDB 3,1957) (Inhalt u. a.: Käthes Federhut, Rahel) (Online-Ressource http://gateway-bayern.de/BV001167129)
- Aus der Tiefe (Gedichte) Hoffmann und Campe, Hamburg 1878 (NDB 3,1957)
- Unsere Nachbarn (Skizzen) Heinrich Minden, Dresden 1884 (NDB 3,1957) (Inhalt u. a.: Der einsame Spatz, Nachbar Krippelmacher, Als er heimkehrte)
- Als sie starb (Novelle) 1888
- Jungfer Mutter. Eine Wiener Vorstadtgeschichte. (Roman) Heinrich Minden, Dresden 1892 (NDB 3,1957) (Digital http://www.zeno.org/nid/20004654838)
- Wiener Leut (Volksstück) 1893 (Uraufgeführt am 1. Februar 1894 am Dt. Volkstheater Wien)
- Wie Lottchen nähen lernte. (Erzählung) 1897 (NDB 3,1957)
- Der Kanarienvogel (Erzählung) 1897 (NDB 3,1957)
- Das Nelkenbeet (Erzählung) 1897 (NDB 3,1957)
- Hypnotisiert (Lustspiel) 1898 (NDB 3,1957)
- Fräulein Pascha (Lustspiel) 1899 (NDB 3,1957)
- Evchens letzte Puppe (Erzählung) 1901 (NDB 3,1957)
- Auf dem Eisbrecher (Erzählung) 1901 (NDB 3,1957)
- Ernas Traum (Erzählung) 1902 (NDB 3,1957)
- Ausgewählte Werke. Hrsg. von W. A. Hammer. 1911 (Teilsammlung)
- Das Haus zur blauen Gans. Auswahl aus Erzählungen und Gedichten. Hrsg. von Hanna-Heide Kraze. Union Verlag, Berlin(Ost) 1964
- Nur nicht so tropfenweis verbluten, Hrsg. von Jan J. Laurenzi, 2021 (Anthologie) ISBN 9783752683561
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бреден, Христина (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 312—313. — 956 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Baumgartner M. 18 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Christen, Ada (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 23. — S. 375.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 162—165. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119549263 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien-evang-dioezese-AB/wien-innere-stadt-lutherische-stadtkirche/TRB10/?pg=99
- ↑ Կաղապար:ВТ-БСЭ1
- ↑ 10,0 10,1 «Бреден, Христина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Richard D. Sylvester (22 April 2014). Rachmaninoff's Complete Songs: A Companion with Texts and Translations. Indiana University Press. pp. 215–. ISBN 978-0-253-01259-3.
- ↑ Chambers, Helen (2007). Humor and Irony in Nineteenth-Century German Women's Writing. Rochester, New York: Camden House. ISBN 978-1-57113-304-5.
- ↑ Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. New York and London: Garland Publishing, Inc.
- ↑ «Ada Christen search results». scholarsarchive.byu.edu (անգլերեն). Scholar's Archive. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Отечественные записки» 1875 г., 5, 1876 г., 8.
- ↑ «Изящная литература», 1884 г., 9; 1885 г., 3 и 4)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Քրիստեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 6 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1901 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի կին գրողներ
- Ավստրիացի կին դրամատուրգներ
- Ավստրիացի վիպասաններ
- Գերմանալեզու գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ