Ադա Կոլաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադա Կոլաու
կատ.՝ Ada Colau
Ada Colau, XII Premis Gaudí (2020).jpg
 
Կուսակցություն՝ Catalunya en Comú?
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական ակտիվիստ
Ծննդյան օր մարտի 3, 1974(1974-03-03)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն կատ.՝ Ada Colau i Ballano
 
Կայք՝ ajuntament.barcelona.cat/alcaldessa/
 
Ինքնագիր Firma de Ada Colau.svg

Ադա Կոլաու (կատ.՝ Ada Colau Ballano, մարտի 3, 1974(1974-03-03)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և հասարակական գործիչ, 2015 թվականի հունիսի 13-ից՝ Բարսելոնայի քաղաքապետ և այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինը[2]։ Եղել է Plataforma de Afectados por la Hipoteca (PAH) («Հիփոթեքային վարկերից տուժածների համար հարթակ») կազմակերպության հիմնադիրներից մեկը, որը ստեղծվել է 2009 թվականին Բարսելոնայում բնակիչների վտարման թվի աճի հետ կապված, որոնք ժամանակին չէին կարողացել վճարել հիփոթեքային վարկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադա Կոլաուն ծնվել է 1974 թվականի մարտի 3-ին Բարսելոնայում, մեծացել է Գինարդո շրջանում։ Փիլիսոփայություն է ուսանել Բարսելոնայի համալսարանում, բայց ընտանիքում ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը[3]։

2009 թվականին եղել է Plataforma de Afectados por la Hipoteca (PAH) («Հիփոթեքային վարկերից տուժածների համար հարթակ») կազմակերպության հիմնադիրներից մեկը և մինչև 2014 թվականը հանդես է եկել որպես այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ 2013 թվականին ներկայացնելով կազմակերպությունը բնակարանային ճգնաժամի հարցերով խորհրդարանական լսումների ժամանակ՝ բանկային ասոցիացիայի իսպանուհի ներկայացուցչուհուն անվանել է «հանցագործ», որից հետո հայտնի է դարձել համազգային մասշտաբով[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադա Կոլաու - Բարսելոնայի քաղաքապետ

2014 թվականի մայիսի 7-ին Ադա Կոլաուն հայտարարել է Հիփոթեքային վարկերից տուժածների համար հարթակի ներկայացուցչի պաշտոնից հեռանալու մասին[5], որից հետո սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 2014 թվականի հունիսից եղել է քաղաքացիական Barcelona en Comú հարթակի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ[6][7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական - Award for Human Rights, Մարդու իրավունքների համար Բարսելոնայի կինոփառատոն[8]
  • 2013 թվական - Award for Defenders of Social Right, Ռաֆայել Մայորալի հետ միասին[9][10][11]
  • 2013 թվական - European Citizens' Prize[12]
  • 2013 թվական - United Women Prize Artistas Intérpretes, Sociedad de Gestión (AISGE) կազմակերպությունից[13]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Ada Colau and Adria Alemany, Mortgaged Lives։ Անգլերեն թարգմանություն՝ Միշել Տերան։
  • 2013 - Ada Colau and Adria Alemany, Yes you can! Chronicle of a small great victory. Editorial Destino, Collection Imago Mundi, 19 April 2013, 978-84-233-4690-5, 96 pp.[14][15]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Amy Goodman, «From Occupying Banks to City Hall: Meet Barcelona’s New Mayor Ada Colau», Democracy Now, June 5, 2015.
  3. «Biography: Ada Colau»։ Ada Colau։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-16 
  4. Daley Susanne (2013-12-20)։ «Leading the Charge Against Spain’s Mortgage Crisis»։ Վերցված է 2014-10-11 
  5. Blanchar, Clara (7 May 2014), Ada Colau deja de ser portavoz de la PAH, El País, http://ccaa.elpais.com/ccaa/2014/05/07/catalunya/1399455172_381917.html, վերցված է 26 June 2014 
  6. França, João Guanyem Barcelona buscará conquistar el Ayuntamiento desde los movimientos sociales(իսպ.) // Catalunyaplural.cat : diario. — Կաղապար:Нп3, 2014.
  7. «Let's Win Back Barcelona»։ Guanyem Barcelona։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2014-10-11 
  8. (This prize will be awarded to a personality or a group whose life and work has been intricately linked with the defence of human rights). Toni Navarro, director of the Festival, gives the award of Human Rights to Ada Colau, 26 May 2013
  9. Entrevista a Rafael Mayoral, El desahucio es un problema colectivo, El País, 6 July 2011
  10. Defensores de Derechos Sociales, Ada Colau y Rafael Mayoral en representación de la PAH (Plataforma de Afectados por la Hipoteca), Periodismo Humano Archived 2015-12-22 at the Wayback Machine., 3 May 2013
  11. Ada Colau y la PAH galardonadas por los Premios Defensores de Derechos otorgados por 'Periodismo Humano', Europa Press, 3 May 2013
  12. «Spain's anti-evictions lobby wins EU prize A man belonging to the PAH anti-evictions lobby protests against home evictions regime in Barcelona. Photo: Josep Lago/AFP Spain's anti-evictions lobby wins EU prize»։ The Local Spain։ 2013-06-06։ Վերցված է 2014-10-11 
  13. Pilar Bardem entrega a Ada Colau el premio de los actores ‘Mujeres en Unión’, elplural.com, 5 June 2013
  14. Ada Colau, cuatro años de pelea por el derecho a una vivienda digna, La Marea, 20 April 2013
  15. Y Colau también estará en Sant Jordi, 19/4/2013, eldiario.es cat