Ադա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ադա Գաբրիելյան
Ի ծնեԱդա Վասիլի Գավրիլովա
Ծնվել էնոյեմբերի 4, 1941(1941-11-04) (82 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Մասնագիտություննկարչուհի

Ադա Գաբրիելյան (իսկական անունը՝ Ադա Վասիլի Գավրիլովա, նոյեմբերի 4, 1941(1941-11-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականին Լենինականում երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ավարտել է 1965 թվականին։

Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, ուսումնասիրել է Հայաստանի պատմական ծիսական հագուստը, գրում և հրատարակում է գրքեր, ալբոմներ, հոդվածներ ժամանակակից և հին արվեստի մասին։

1977-1987 թվականներին դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, դասավանդել է գեղանկար, գծանկար և կոմպոզիցիա։ 1991-2001 թվականներին դասավանդել է «Հայկական ծիսական հագուստ» առարկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Բաց համալսարանում, Գեղեցիկ արվեստների համալսարանում։

1990 թվականից առ այսօր գեղանկարի, գրաֆիկայի, ասեղնագործության հետ մեկտեղ գրում է արխայիկ արվեստի տեսության և ժամանակակից արվեստի հետ նրա կապի մասին գրքեր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տիկինը սևով» 1968 թ.,
  • «Փշով աղջիկը» 1969 թ. (մասնավոր հավաքածու),
  • «Զվարթնոց» 1969 թ.,
  • «Ազատագրում» 1970 թ.
  • «Սայաթ Նովա» 1976 թ.,
  • «Շուշանիկ Կուրղինյան» 1977 թ.
  • «Արևելյան նատյուրմորտ» 1977 թ.,
  • Գրաֆիակական աշխատանքներ պարսկական քնարերգության թեմաներով 1977–1980 թ.,
  • Մինիմալիզմ
    • «Պահարանի դուռ»,
    • «Տուփ»,
    • «Բաժակ»,
    • «Պլաստմասե աման»,
    • «Ներարկիչ» և այլն
  • Գրաֆիկ շարք «Կուռքեր» (Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)) 1985 – 1987 թ.
  • Գրաֆիկ շարք «Հոգիներ» 1992.
  • Գրաֆիկ շարք «Խորհրդանիշներ» 1995 – 2000 թ.
  • Գեղանկարչական գործեր «Գրավիտացիա» 2012 թ.,
  • «Կերան» 2013 թ.,
  • «Լևոն Գ-ի և Կերան թագուհու ամուսնությունը» 2013 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուբեն Ղևոնդյան» (կատալոգ) 2004,
  • «Այծեմնիկ Ղևոնդյան» (կատալոգ) 2004,
  • «Հայկական ծիսական գլխարկ» 2004,
  • «Հետահայաց՝ Բագրատունիների Հայաստանի մայրաքաղաքը Անին» 2012,
  • «Հայ արքաների ծիսական հանդերձանքը» (անտիպ)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ անհատական ցուցահանդես, Երևան, 1983
  • 100 աշխատանք, 1985
  • Երեք նկարչի ցուցահանդես՝ Ռուբեն Ղևոնդյան, Ադա Գաբրիելյան, Այծեմնիկ Ղևոնդյան, Երևան, 2002

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ադա Գաբրիելյան», Երևան, 1983