Ada (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա
Ada
Изображение логотипа
Տեսակլայն սպեկտրի ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու և ծրագրավորման լեզու
Կատարման ձևկոմպիլացվում է
Առաջացել է1980
ՍտեղծողԺան Իչբիա և S. Tucker Taft?[1]
ՆախագծողԺան Իչբիա և S. Tucker Taft?[2][1]
Տիպիզացիաստատիկ
Ներշնչվել էԱլգոլ 68, Պասկալ, Modula-2, C++, Smalltalk, Ջավա, Eiffel, ALGOL 60, Green? և Ada 95
Անվանված էԱդա Լավլեյս
Կայքadaic.org(անգլ.)
 Ada (programming language) Վիքիպահեստում

Ադա (անգլ.՝ Ada), ծրագրավորման լեզու, ստեղծվել է 1979 - 1980 թթ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախագծով։

Լեզվի ստեղծումը նպատակ է ունեցել ստեղծել միասնական ծրագրավորման լեզու նախարարության բոլոր համակարգերի համար։ Մասնավորապես Ադայի միջոցով պետք է կառավարվեին ռազմական հետևյալ օբյեկտները՝ նավեր, ինքնաթիռներ, տանկեր, հրթիռներ, արկեր և այլն։

Լեզուն կոչվել է Ադա՝ ի պատիվ անգլիացի կին մաթեմատիկոս Ադա Լավլեյսի, ով հռչակավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրն էր։

«Hello, world!» ծրագիրը ADA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hello, world!» ծրագրի զանազան տարբերակներ կարող եք տեսնել Վիքիգրքերում (անգլ․)։ Դրանց տարբերությունները հիմնավորված են Put_Line գրադարանային ֆունկցիայի օգտագործմամբ․ այս լեզվում կա այդպիսի օգտագործման կազմակերպման երեք տարբեր եղանակներ։

with Ada.Text_IO;

procedure Hello is
  use Ada.Text_IO;
begin
  Put_Line("Hello, world!");
end Hello;

Այստեղ Put_Line ֆունկցիայի կիրառման համար այն ներառող Ada.Text_IO փաթեթը ներմուծվում է use կառուցվածքի օգտնությամբ, որն հնարավորություն է տալիս կանչել ֆունկցիան նրա անունի միջոցով առաց կվալիֆիկացիայի՝ անունի կանչման մեջ տվյալ ֆունկցիան ներառող փաթեթի նշման։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադան ենթարկվել մի քանի ճանաչված հեղինակության քննադատությանը՝ հիմնականում մեծ ծավալի և քերականության բարդության պատճառով։ Լեզուն մասնավորապես քննադատել են Չարլզ Հոարը և Նիկլաուս Վիրտը, ինչպես նաև Էդսգեր Դեյքստրան։ Դեյքստրան իր «Գիտական ֆանտաստիկան և գիտական իրականությունը[3]» հոդվածում կասկած է արտահայտել, որ Ադայի պես բարդ լեզուն կարող է կանխատեսելի և կառավարելի լինել․

Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթե Ադա֊ն պետք է ունենա ստանդարտ, ավելի լավ է որ այդ ստանդարտը լինի աներկբա։ Առնվազն երկու նախաձեռնություն եղավ․ երկուսի արդնյունք էր մոտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզվելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նույն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնհայտ անկառավարելիության պատճառն երկու խմբից ոչ մեկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձևն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդյոք չներկայացնելով ֆորմալ ձևակերպում, լեզվի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրեշ։ Այն, որ Ադա֊ն կթեթևացնի ծրագրավորման խնդիրները և կավելացնի մեր ջանքերի արդյունավետությունը՝ այն հեքիաթներից է, որոնց հավատալու համար պետք է ունենալ զինվորական կրթություն։

ADA լեզվով գրված օպերացիոն համակարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկառուցված համակարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակման փուլում գտնվող ՕՀ-եր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլևս գոյություն չունեցող համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BiiN™
  • Pulse™
  • AdaOS

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]