Ադաներո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իսպ.՝ Adanero[1]
Դրոշ Զինանշան
Bandera de Adanero.svg Escudo de Adanero.svg

Plaza mayor de Adanero (Ávila).JPG
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԿաստիլյա ի Լեոն
ՇրջանԱվիլա
Մակերես31 կմ²
ԲԾՄ910 մետր
Բնակչություն214 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ05296
Պաշտոնական կայքadanero.es
##Ադաներո (Իսպանիա)
Red pog.png

Ադաներոն, գյուղաքաղաք և համայնք Իսպանիայում։ Պատկանում է Ավիլա պրովինցիային, Կաստիլյա ի Լեոն ինքնավար համայնքին։ 2014 թվականի տվյալներով ունի 204 բնակիչ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Էդուարդո Տեխերո Ռոբլեդոյի՝ անվանումը նշանակում է «Ադանի սեփականություն կամ ժառանգություն»։[3]

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադաներոն գտնվում է Լա Մորանիա կոմարկայում[4][5], պրովինցիայի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա, N-6 Մադրիդ-Կորունյա ավտոճանապարհի 109-110 կմ-ի վրա։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղաքաղաքն ուներ 326 բնակիչ (161 տղամարդ, 165 կին)։ Մակերեսը 31 կմ² է։

Հյուսիս-արևելք: Գուտիեռե Մունիոս Հյուսիս: Մարտին Մունիոս դե լաս Պոսադաս Հյուսիս-արևելք: Մարտին Մունիոս դե լաս Պոսադաս
Արևմուտք: Պախարես դե Ադախա Rosa de los vientos.svg Արևելք: Սանտա Մարիա լա Ռեալ դե Նիևա
Հարավ-արևմուտք: Պախարես դե Ադախա Հարավ: Սանչիդրիան Հարավ-արևելք: Մունիոպեդրո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է վեստգոթյան ժամանակաշրջանի բրոնզե կուժ[3]։ Բնակչության մասին առաջին հիշատակումը եղել է 1250 թվականին[3]։ 15-րդ դարում գյուղաքաղաքը պատկանում էր Սանտո Տոմե սեքսմոյին (վարչատարածք միջնադարյան Իսպանիայում)[3]։

Գյուղաքաղաքի կարգավիճակ ստացել է Ֆելիպե IV[6] կողմից 1630 թվականի մայիսի 15-ին։ 1691 թվականի մարտի 12-ի թագավորական հրովարտակով, որը կնքվեց Կառլոս II արքայի կողմից, Ադաներոյի առաջին կոմս նշանակվեց Պեդրո Նունիես դե Պրադոն[6]։ 1741 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆելիպե V-ի հրովարտակով գյուղաքաղաքն անկախ հրապարակվեց, իսկ 1753 թվականի մայիսի 3-ին Ֆերնանդո VI արքան վերահաստատեց որոշումը։

1845 թվականին պատմաբան Պասկուալ Մադոս Իբանիեսն իր «Իսպանիայի և նրա գաղութների պատմաաշխարհագրական, վիճակագրական բառարան»-ի մեջ Ադաներոն նկարագրում է որպես բազմաթիվ լճերի հովտում գտնվող մի բնակավայր․ ուներ 218 տուն և 774 բնակիչ։ Բնակչությունն զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ապրանքների փոխադրմամբ և առևտրով։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը, որն ունի 31,42 կմ² տարածք[7], ըստ 2014 թվականի մարդահամարի՝ ունի 204 բնակիչ․ խտությունը կազմում է 6,49 մարդ/կմ²։

Ադաներոյի բնակչության փոփոխման գրաֆիկ (1842-2011)
Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ[8]

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Gutiérrez Robledo, et al., էջ 145
  4. «Datos de altitud para Adanero en la página de previsión meteorológica de AEMET provenientes del Nomenclátor geográfico de municipios y entidades de población del Instituto Geográfico Nacional»։ Agencia Estatal de Meteorología 
  5. «Interpretación: Predicción por municipios»։ Agencia Estatal de Meteorología 
  6. 6,0 6,1 Gutiérrez Robledo, et al., էջ 146
  7. Instituto Nacional de Estadística։ «Población, superficie y densidad por municipios - Ávila»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2020-12-30 
  8. Instituto Nacional de Estadística (España)։ «Alteraciones de los municipios en los Censos de Población desde 1842 - Adanero» 
  9. 9,0 9,1 Preckler, 2003, էջեր 520-521
  10. 10,0 10,1 «Galindo, Florencio»։ Fundación AENA 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]