Ադանա կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադանա կամավորական ջոկատը ստեղծվել է 1989-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ ՀՀ տարբեր շրջաններում խմբեր։

1989–93-ին ջոկատը և առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի, Մեղրիի (Նյուվադի, Շվանիձոր), Գորիսի (Կոռնիձոր), Արարատի (Երասխ), Տավուշի, Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (Շաղաթ, Սոֆլու), Իջևանի և Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Ջուլհակյանը (հիմնադիր-հրամանատար), Ա. Սարգսյանը, Գ. Ադամյանը, Վ. Վարդանյանը, Ա. Նազարյանը։ Ջոկատից զոհվել է 18 ազատամարտիկ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 38։