Ադայի կամուրջ
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Բելգրադ |
Տեսակ | ճանապարհային կամուրջ, երկաթբետոնե կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Թռիչքների քանակ | 4 |
Հատում է | Սավա |
Ճարտարագետ | Վիկտոր Մարկել Պիտեր Գաբրիելչիչ |
Հիմնական թռիչք | 376 մ |
Երկարություն | 996 մետր |
Լայնություն | 45,04 մետր |
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից | 22 մ |
Երթևեկելի գծերի քանակ | 6 |
Բացման տարեթիվ | հունվարի 1, 2012 |
![]() | |
![]() |
Ադայի կամուրջ կամ Կամուրջ Ադայի վրա (սերբ.՝ Мост на Ади - բառացի՝ Կամուրջ կղզու վրա), Սավա գետի վրայով անցնող չորս թռիչքով կայմապարաններային կամուրջ։ Անցնում է Սավա գետի վրայով և Սերբիայի Բելգրադ քաղաքի Ադա-Ցիգանլիա թերակղզու արևելյան վերջում։ Այն միացնում է Բելգրադի Չուկարիցա և Նովի-Բելգրադ համայնքները։ Քաղաքի ամենաբարձր կամուրջն է, քաղաքի բարձրությամբ երկրորդ կառույցը՝ Ավալ հեռուստաաշտարակից հետո և վերջին 40 տարվա ընթացքում կառուցված քաղաքի առաջին կամուրջը[1]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը կառուցված է պողպատից և բետոնից և ունի ընդհանուր 996 մ երկարություն (հիմնական թռիչքը՝ 376 մ, կողային բթռիչքը՝ 338 մ, հետևի բթռիչքը՝ 200 մ և վերջին թռիչքը` 50 մ)։ Կամրջի լայնությունը 45 մ է, սեփական բարձրությունը ՝ 200 մ[2], ճանապարհի երթևեկելի մասի հարթությունից մինչև ջուրը 22 մ է[3]։ Կամուրջն ունի տրանսպորտի վեց երթևեկելի գոտի, մետրոյի երկու գոտի և հետիոտնային և հեծանվային երկու մայթ[4]։ 2011 թվականի օգոստոսին շինարարության արժեքը գնահատվել է 118.6[5] -120 միլիոն եվրո [6], բայց բացման պահին այն կազմել է 161 միլիոն, չնայած հաշվի առնելով բազմամակարդակ երթևեկելի գոտիների հանգույցների և մետրոյի կայարանների ապագա շինարարությունը, ակնկալվում է, որ արժեքը կաճի մինչև 450 միլիոն[7]։
Հիմնական թռիչքը պողպատե կառուցվածքից է և կշռում է 8600 տոննա[5], այն պահում են 80 պողպատաճոպան[4]։ Գիշերը կամուրջը լուսավորվում է բազմաթիվ բազմագույն LED լույսերով[8]։
Գլխավոր նախագծողը Վիկտոր Մարկելն է, գլխավոր ճարտարապետը՝ Պիտեր Գաբրիելչիչը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս այն ժամանակ Ադա-Ցիգանլիա կղզու վրայով անցնող կամրջի առաջին նախագիծը հայտնվել է 1923 թվականին։ Ենթադրվում էր, որ այն պետք է դառնար ներքաղաքային մայրուղու կարևոր մաս։ Նախագծային անվանումը , բազմիցս փոխվել է և այժմ հայտնի է որպես «Ներքաղաքային կիսաշրջանաձև մայրուղի»։ Քաղաքաշինության տարբեր տարբերակներ նախատեսում էին այս մայրուղու տարբեր երթուղիներ, բայց մի կետ միշտ մնացել է անփոփոխ՝ այն, որ Ադա-Ցիգանլիայի վրա պետք է կամուրջ լինի։ Ենթադրվում էր, որ հիմնական հենարանը (հենասյունը) պետք է լիներ այս կղզում (այժմ՝ թերակղզի), և արդյունքում այն տեղադրվել է հենց կղզու վերջին կետում, որպեսզի հնարավորինս քիչ վնաս պատճառի լճի շրջակա միջավայրին։ Ադա-Ցիգանլիա կամրջի եզրից մինչև լճի ափի հեռավորությունը 600 մետրից ավելին է, առավել հեռավորության հասնելն անհնար էր։
Կամրջի պլանավորման առաջին նախագծերից մինչև կամուրջի կառուցումը երկար ժամանակ է պահանջվել։ Կամրջի տեսքի վերաբերյալ առաջին նախնական քննարկումները սկսվել են միայն 2004 թվականին։ Եվրոպական տասներկու ընկերություններ առաջարկել են իրենց ծառայությունները, նախապատվությունը տրվեցլ է սլովենական Պոնտինգ ընկերությանը, չնայած կամրջի շինարարությանը մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ կապալառուներ և ենթակապալառուներ ինչպես Սերբիայից, այնպես էլ Սլովենիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից և Չինաստանից։ 2005 թվականի գարնանը նախագիծը հաստատվել է ժյուրիի կողմից, որը նախագահում էր Սերբիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահ, Նոր երկաթուղային կամուրջի ստեղծող Նիկոլա Խայդինը[9]։ Նույն տարվա աշնանը նախագիծը հաստատվեց Բելգրադի ճարտարապետների ասոցիացիայի կողմից[10]։ Շինարարությունն սկսվել է 2008 թվականի դեկտեմբերի 1-ին[5] և ավարտվել է երեք տարվա ընթացքում։ Կամրջի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի սկզբին՝ ուղիղ ամանորի կեսգիշերին[1]։ Ադայի կամուրջը հնարավորություն է տվել որոշ չափով ազատել Բելգրադի կենտրոնը խցանումներից, մասնավորապես՝ նվազեցնել «Գազելա» կամրջի բեռը։
2011 թվականին «Համարձակ նախագծեր» («Հսկա շինարարություններ») վավերագրական հեռուստասերիալի իններորդ եթերաշրջանի հինգերորդ սերիան նվիրվել է Ադայի կամրջին[11]։
-
Տեսքը ներքևից
-
Կամուրջը գիշերով
-
Հիմնական հենասյունը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ada bridge — Belgrade’s new landmark (անգլ.) на сайте belgrademyway.com
- ↑ 2,0 2,1 Most preko Ade biće jedinstven u svetu Archived 2012-04-02 at the Wayback Machine. (սերբ.) на сайте portal.build-razvoj.com
- ↑ Most na Adi Archived 2014-01-19 at the Wayback Machine. (սերբ.) на сайте beoland.com, 7 сентября 2013
- ↑ 4,0 4,1 Bridge Concept and Construction Archived 2011-12-31 at the Wayback Machine. (անգլ.) на сайте savabridge.com
- ↑ 5,0 5,1 5,2 Čukarica i Novi Beograd «zagrljeni» preko Save - Spojen most na Adi Ciganliji, završetak projekta tokom 2013 (սերբ.) на сайте ekapija.com, 9 августа 2011
- ↑ Spojen most na Adi Ciganliji (սերբ.) на сайте b92.net, 9 августа 2011
- ↑ Most na Adi košta 161 milion evra (սերբ.) на сайте b92.net, 1 февраля 2012
- ↑ Press Release: Ada Bridge Archived 2014-10-20 at the Wayback Machine. (անգլ.) на сайте pulsarlight.com
- ↑ Потписан уговор за идејни пројекат новог моста преко Саве (սերբ.) на сайте beograd.org.rs, 1 апреля 2005
- ↑ Друштво архитеката Београда подржало предложено решење моста на Ади Циганлији (սերբ.) на сайте beograd.org.rs, 22 сентября 2005
- ↑ Build it Bigger 5x05 на сайте myshows.ru