Ադամ Օփել
| Ադամ Օփել գերմ.՝ Adam Opel | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 9, 1837[1][2][3] |
| Ծննդավայր | Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն |
| Մահացել է | սեպտեմբերի 8, 1895[1][2][3] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական կայսրություն |
| Գերեզման | Mausoleum of the Opel family |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, խառատ և գործարանատեր |
| Ամուսին | Sophie Opel? |
| Զբաղեցրած պաշտոններ | հիմնադիր |
| Անդամություն | VDI Verein Deutscher Ingenieure e. V.? |
| Երեխաներ | Heinrich von Opel?, Ludwig Opel?, Friedrich Opel?, Carl von Opel?[4] և Wilhelm von Opel?[4] |
Ադամ Օփել (գերմ.՝ Adam Opel, մայիսի 9, 1837[1][2][3], Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն - սեպտեմբերի 8, 1895[1][2][3], Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի ձեռնարկատեր, որը հիմնադրել է Օփել ավտոմոբիլային ընկերությունը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամ Օփելը փականագործ վարպետ Ֆիլիպ Վիլհելմ Օփելի (1803–1867) ավագ որդին է եղել ծնվել է 1837 թվականին Ռյուսելսհայմ, ինչպես իր եղբայրներ Գեորգը և Վիլհելմը, նա մասնագիտական կարիերան սկսել է որպես փականագործի աշակերտ հոր արհեստանոցում,[6]։
1857 թվականից սկսած Ադամը ճանապարհորդել է Եվրոպայով։ Նա Փարիզում աշխատել է կարի մեքենաների երկու գործարաններում։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ 1862 թվականին հիմնել է իր կարի մեքենաների գործարանը։
1868 թվականի նոյեմբերի 17-ին Ադամ Օփելն ամուսնացել է Սոֆի Մարի Շելերի հետ։ 1870 թվականին գործարան ստեղծվել նոր կարի մեքենա՝ «Սոֆիա» անունով, որը կոչվել է Օփելի կնոջ պատվին։
1886 թվականին ընկերությունը սկսել է նաև հեծանիվներ արտադրել։ Կարճ ժամանակ անց ընկերությունն դարձել է Գերմանիայում հեծանիվների խոշորագույն արտադրող ընկերություն:
Ադամ Օփելը մահացել է 1895 թվականին տիֆից, որից հետո նրա այրին և հինգ որդիները զբաղվել են ընկերության գործունեությամբ[7]։
1899 թվականին ընկերությունն արտադրել է իրենց առաջին ավտոմեքենան։ 1911 թվականի հրդեհից ոչնչացվել է գործարանի մեծ մասը, որից հետո ընկերությունը որոշել է արտադրել միայն հեծանիվ և ավտոմեքենա։
1930-ականներին ընտանիքը ընկերությունը վաճառել է «Ջեներալ Մոթորսին», և ընկերությունը դարձել է նրա դուստր ձեռնարկությունը։ 1936 թվականին ընկերությունը վաճառել է իր հեծանիվների գործարանը «NSU»-ին։ Ընկերության տարբեր անվանումներով ընդհանուր առմամբ արտադրվել է 2.5 միլիոն հեծանիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ «Hessian Biography: Extended Search: LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
- ↑ Opel, Adam von. Hessische Biografie. In: Landesgeschichtliches Informationssystem Hessen (LAGIS)
- ↑ «Hessische Biografie: Erweiterte Suche: LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2025 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Օփել» հոդվածին։ |
| ||||||||||||||||