Ադամ Պլուգ
Ադամ Պլուգ | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1823[1] |
| Ծննդավայր | Zamoscie, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 2, 1903[1] (80 տարեկան) |
| Վախճանի վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծ, լրագրող և գրող |
| Լեզու | բելառուսերեն և լեհերեն |
| Քաղաքացիություն | Լեհաստան և |
| Կրթություն | Slutsk Gymnasium? և Շևչենկոյի անվան համալսարան |
Ադամ Պլուգ, իսկական անուն-ազգանունը՝ Անտոնի Պետկևիչ, (լեհերեն՝ Adam Pług, Antoni Pietkiewicz. հոկտեմբերի 23, 1823[1], Zamoscie, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1903[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[2][3]), լեհ-բելառուսական գրող, կենսագիր, հրապարակախոս, մանկավարժ և թարգմանիչ։ Ստեղծագործել է լեհերեն և բելառուսերեն:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկության տարիներն անց է կացրել Բորեկ Ժուկովիում, որտեղ նրա ծնողները իշխան Ռաձիվիլների կալվածքում անտառապահներ էին[4]։
1858–1862 թվականներին եղել է Ժիտոմիրի արական դպրոցի վարիչ։ Ապստամբության կազմակերպմանը մասնակցելու պատճառով աքսորվել է Օվրուչ։ Վերադառնալուց հետո Պոդոլիայում աշխատել է որպես տնային դաստիարակ (այդ մասնագիտությանը ընդհանուր առմամբ նվիրել է քառորդ դար)։ 1864–1866 թվականներին բանտարկված է եղել Կիևում։ 1874 թվականից ապրել է Վարշավայում։
Աշխատակցել է «Kłosy» ամսագրին (1875–1879), խմբագրել այդ (1879–1890) և «Wędrowiec» (1894–1899) պարբերականները։ Աշխատակցել է նաև վարշավյան և վիլնյուսյան մի շարք այլ ամսագրերի: Եղել է լեհերեն Մեծ պատկերազարդ ունիվերսալ հանրագիտարանի գլխավոր խմբագիրը (1891–1903):
Պլուգը ռոմանտիզմի ավանդապաշտական ուղղության ներկայացուցիչ էր։ Գրել է հասարակական-բարոյական թեմաներով վիպակներ, պոեմներ ու հեքիաթներ, ընդ որում՝ նաև չափածո հեքիաթներ։ Հրատարակել է բանաստեղծական մի քանի ժողովածու.Zagon rodzinny (1854, 3 հատոր) պոեմներ (Sroczka, 1867), վիպակեր: Գեղարվեստական գլխավոր երկը համարվում է Duch i krew վեպը (1-ին հատորը՝ 1859 թ., 2-րդ հատորը՝ 1897 թ.[5][6]): Հիշարժան են նաև Սիրոկոմլայի (1862), Կրաշևսկու (1880), Օդինցի (1885) և Դեոտիմա – Յադվիգա Լուշչևսկայի (1900) մասին նրա հեղինակած կենսագրական գրքերը[7]։
Պլուգի թողած գրական ժառանգության կարևոր մասն են կազմում Վ. Հյուգոյի և Ու. Շեքսպիրի ստեղծագործություններից նրա կատարած թարգմանությունները[8]։
Ադամ Պլուգը թաղված է Վարշավայի Powązki գերեզմանատանը (հատված 84-5-30)[9]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին Վարշավայի Օխոտա շրջանում փողոց է կոչվել նրա անունով[10]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wielka Encyklopedia Powszechna PWN (1962-1969)
- Ilustrowana Encyklopedia Trzaski, Everta i Michalskiego (1924-1927)
- Wielka Ilustrowana Encyklopedia Gutenberga (1934-1939)
- Кручаная баба // Спадчына. 1992. № 4.
- Да Станіслава Манюшкі. Жукаў Барок // Полымя. 1999. № 7.
- Zupełny zbiór pism. Ser. 1—2. T. 1—6. Żytomierz; Wilno, 1862—63.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1052094147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ SgKP|XIV|384|Zamość (3), pow. słucki
- ↑ Encyklopedia Warszawy. 1994. ISBN 83-01-08836-2.
{{cite book}}: Unknown parameter|miejsce=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն) - ↑ SgKP|XIV|851|Żukowy (1) Borek, pow. miński
- ↑ Cytuj |autor = Antoni Pietkiewicz |tytuł = Duch i krew : kilka zarysów z życia towarzyskiego. T. 1 |data = |data dostępu = 2019-02-28 |opublikowany = polona.pl |url = https://polona.pl/item/duch-i-krew-kilka-zarysow-z-zycia-towarzyskiego-t-1,ODk3ODMyODA/8/#info:metadata
- ↑ Cytuj |autor = Antoni Pietkiewicz |tytuł = Duch i krew : kilka zarysów z życia towarzyskiego. T. 2 |data = |data dostępu = 2019-02-28 |opublikowany = polona.pl |url = https://polona.pl/item/duch-i-krew-kilka-zarysow-z-zycia-towarzyskiego-t-2,ODk3ODMyNzk/2/#info:metadata
- ↑ Cytuj |autor = Antoni Pietkiewicz |tytuł = Deotyma (Jadwiga Łuszczewska) : pamiątka jubileuszowa 1852-1897 |data = |data dostępu = 2019-02-28 |opublikowany = polona.pl |url = https://polona.pl/item/deotyma-jadwiga-luszczewska-pamiatka-jubileuszowa-1852-1897,ODk3NTUwNzQ/4/#info:metadata
- ↑ Dramaty Szekspira w przekładzie Antoniego Pietkiewicza oraz omówienie jego sylwetki i strategii tłumaczenia dostępne są w cyfrowym repozytorium Polski Szekspir UW.
- ↑ Cmentarze Warszawa|id=24427|cmentarz=Cmentarz Stare Powązki|osoba=ANTONI PIETKIEWICZ ps. ADAM PŁUG|data dostępu=2020-02-16
- ↑ Słownik nazewnictwa Warszawy. 1998. ISBN 83-86619-97X.
{{cite book}}: Unknown parameter|autor link=ignored (օգնություն); Unknown parameter|imię=ignored (|first=suggested) (օգնություն); Unknown parameter|miejsce=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|nazwisko=ignored (|last=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Храневич К. И. (1890–1907). «Петкевич, Антоний». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- БиографияԱրխիվացված 2015-04-02 Wayback Machine(լեհ.).
- Publikacje Antoniego Pietkiewicza w bibliotece Polona
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Պլուգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||