Ադամ Մաքքեյ
![]() անգլ.՝ Adam McKay | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1968[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիա նահանգի համալսարան, Թեմփլի համալսարան և Great Valley High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0570912 |
Ադամ Մաքքեյ (անգլ.՝ Adam McKayապրիլի 17, 1968[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Մաքքեյը ծնվել է 1968 թվականի ապրիլի 17-ին, Ֆիլադելֆիա քաղաքում, Պենսիլվանիա նահանգում։ Ավարտել է Great Valley միջնակարգ դպրոցը` Մալվերնում, այնուհետև սովորել է Պենսիլվանիայի համալսարանում և Թեմփլ համալսարանում։ Upright Citizens Brigadeկատակերգական թատերախմբի հիմնադիրներից մեկն է։ Improv Olympic Theater-ի շրջանավարտների շարքին է դասվում, ինչպիսիք են` Վինս Վոն, Մայք Մայերսը, Քրիս Ֆարլին, Թինա Ֆեյը, Էմի Պոլերը։
2000 թվականին մի քանի կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծել «Saturday Night Live» հեռուստաշոուի համար։ 2004 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «[[Հաղորդավարը. Լեգենդ Ռոն Բուրգունդի մասին», որի սցենարը Մաքեյը գրել է Ուիլ Ֆերելի հետ։ Ինչպես նաև հայտնի է` «Խորթ եղբայրներ» (2008), «Խորը պահեստային ոստիկանները» (2010), «Ամուրիները» (2012), «Հաղորդավարը 2. Կրկին ողջույն» (2013), «Մրջյուն-մարդ» (2015)։ 2015 թվականին թողարկվել է «Իջեցման խաղ» ֆիլմը,որի սցենարիսներից մեկը Ադամ Մաքքեյն էր։ Ֆիլմը սցենարը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղ։ Ֆինանսական դժբախտության գաղտնի զսպանակներ» գրքի վրա։ 2016 թվականին Ադամը առաջադրվել է «Օսկար» մրցանակի` Լավագույն հարմարեցված սցենար և «Ոսկե գլոբուս»-ի` լավագույն սցենար կատեգորիաներում։ Արդյունքում արժանացել է «Օսկարի»։
2018 թվականին նկարահանված «Իշխանություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորում են Ադամ Մաքքեյը և Քրիստիան Բեյլը, Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությանը արժանացել է 6 անվանակարգերի[4]։ Ինչպես նաև այդ ֆիլմի համար Ադամ Մաքքեյը առաջադրվել է «Օսկարի»` ռեժիսորի լավագույն աշխատանք և լավագույն օրիգինալ սցենար կատեգորիաներում[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Մաքքեյը ամուսնացել է 1999 թվականին Շիրե Պիվենի հետ։ Նրանք երկու դուստր ունեն` Լիլի Ռոուզը և Պերլը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադամ Մաքքեյ (անգլ.) Internet Movie Database կայքում
- На сайте All Movie Guide (англ.)
|