Jump to content

Ադամ Հլոժեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Հլոժեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 2002(2002-07-25)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Իվանչիցե
Հասակ 1,85 մետր
Դիրք հարձակվող

Ադամ Հլոժեկ (չեխ․՝ Adam Hložek, հուլիսի 25, 2002(2002-07-25)[1][2], Իվանչիցե), չեխ ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի հարձակվող։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամը սկսել է ֆուտբոլ խաղալ «Իվանչիցե» ակումբի ակադեմիայում։ 2014 թվականին դարձել է Պրահայի «Սպարտայի» ակադեմիայի խաղացող։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Պրահայի ակումբի հիմնական կազմում նորամուտն է նշել «Սլավոյ Պոլնա» ակումբի դեմ Չեխիայի գավաթի խաղում[3]։ 2018 թվականի նոյեմբերի 10-ին նորամուտն է նշել Չեխիայի առաջին լիգայում «Կարվինայի» դեմ խաղում[4]՝ խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան 3 ամսական 16 օրականում և դառնալով «Սպարտայի» ամենաերիտասարդ խաղացողը երկրի առաջնությունում[5]։ 2019 թվականի մարտի 9-ին խփել է իր առաջին գոլը Չեխիայի առաջնությունում՝ գրավելով «Վիկտորիա (Պլզենի)» դարպասը[6] և դառնալով երկրի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը[7]։

2021 թվականի ապրիլի 25-ին հեթ-տրիկ է արել «Օպավայի» դեմ խաղում[8]։ 2021 թվականի մայիսի 29-ին չորս գնդակ է խփել «Զբրոևկայի» դարպասը[9]։

2020/21 մրցաշրջանում Չեխիայի առաջնությունում խփել է 15 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն (Յան Կուխտայի հետ միասին)։ Իսկ 2021/22 մրցաշրջանում 33 խաղում խփել է 9 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում (բոլորից շատ):

2022 թվականի հունիսի 2-ին տեղափոխվել է գերմանական «Բայեր 04» ակումբ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը[10]։

Կարերիա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Չեխիայի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-21 հավաքականներում[11]։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին նորամուտն է նշել Չեխիայի գլխավոր հավաքականում ՈւԵՖԱ-ի ազգերի Լիգայի Սլովակիայի հավաքականի դեմ խաղում[12]։

Հավաքականում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպարտա»
  • Չեխիայի գավաթի գավաթակիր ՝ 2019/20
«Բայեր 04»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 2023/24
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ 2023/24
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր՝ 2023/24

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. ↑ «Slavoj Polná vs. Sparta Praha» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 2.
  4. ↑ «Karviná vs. Sparta Praha» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 10.
  5. ↑ «Nový Lafata z vlastní líhně? Hložek má titul nejmladšího sparťana» (չեխերեն). Sport.cz. 2018 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. ↑ «Sparta Praha vs. Viktoria Plzeň» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 9.
  7. ↑ «Šestnáctiletý Hložek zlomil Plzeň i rekord: Šel mi mráz po zádech» (չեխերեն). iSport.cz. 2019 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. ↑ «Sparta Praha vs. Opava» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  9. ↑ «Sparta Praha vs. Zbrojovka Brno» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  10. ↑ «Bayer Leverkusen sign Czech Republic forward Adam Hlozek» (անգլերեն). Bundesliga.com. 2022 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  11. ↑ «Adam Hložek» (չեխերեն). Repre.Fotbal.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  12. ↑ «Slovakia v Czech Republic» (անգլերեն). UEFA.com. 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Հլոժեկ» հոդվածին։