Ադամ Արմսթրոնգ
Ադամ Արմսթրոնգ անգլ.՝ Adam Armstrong | |||
|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1997[1][2][3] (28 տարեկան) | ||
| Ծննդավայր | Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 172 սանտիմետր | ||
| Քաշ | 70 կիլոգրամ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ադամ Ջեյմս Արմսթրոնգ (անգլ.՝ Adam James Armstrong; փետրվարի 10, 1997[1][2][3], Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նյուքասլ Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով «Նյուքասլ Յունայթեդի» նվիրված երկրպագու՝ Արմսթրոնգը միացել է ակումբին ինը տարեկանում՝ անցնելով ակադեմիայի բոլոր փուլերը։ Պրոֆեսիոնալ զարգացման լիգայի առաջին խաղերում խփել է հինգ գոլ[4]։
2014 թվականի հունվարի 28-ին առաջին անգամ ընդգրկվել է հիմնական թիմի կազմում «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում՝ այդպես էլ մնալով պահեստայինների նստարանին[5]։ 2014 թվականի մարտի 15-ին Արմսթրոնգը նորամուտը նշել է ակումբի կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում. խաղացողը խաղադաշտ է դուրս եկել «Ֆուլհեմի» դեմ խաղի 86-րդ րոպեին՝ փոխարինելով Լյուկ դե Յոնգին[6]։ Այս ելքը նրան դարձրել է երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղացել է «Նյուքասլում» Պրեմիեր լիգայում Կազենգա Լուա-Լուայից հետո[7]։
2014 թվականի սեպտեմբերի 24-ին Արմսթրոնգն առաջին անգամ ընդգրկվել է «Նյուքասլի» մեկնարկային կազմում Լիգայի գավաթի երրորդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։ «Նյուքասլը» լրացուցիչ ժամանակում հաղթել է 3:2 հաշվով, իսկ Արմսթրոնգն աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով[8]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ֆուտբոլիստը հայտնվել է մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում, որտեղ նրա թիմը «Օլդ Թրաֆորդում» 1:3 հաշվով զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»[9]։
«Քովենթրի Սիթի» (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 28-ին Արմսթրոնգը միացել է «Քովենթրի Սիթիին» մինչև 2016 թվականի հունվարի 16-ը երիտասարդական վարձակալության իրավունքով[10]: Նա իր նորամուտը նշել է օգոստոսի 8-ին՝ դուբլ ձևակերպելով «Ուիգան Ատլետիկի» դեմ հաղթական խաղում (2:0) «Ռիկո Արենա» մարզադաշտում[11]: Մեկ շաբաթ անց նա աչքի է ընկել ևս մեկ գոլով, այս անգամ «Միլուոլի» դարպասը (4:0)՝ 35 մետրից։ «Քովենթրիի» և «Նյուքասլի» նախկին լեգենդ Միկի Քուինը մարտահրավեր է նետել Արմսթրոնգին՝ գերազանցելու իր ռեկորդը, որը սահմանվել էր 1992 թվականին, երբ Քուինը 6 խաղում խփել էր 10 գոլ[12]: Օգոստոսի 18-ին 3:2 հաշվով պարտության է մատնվել «Կրու Ալեքսանդրա» ակումբը, իսկ Արմսթրոնգն արժանացել է ամսվա Առաջին լիգայի լավագույն խաղացողի մրցանակին՝ առաջին 5 խաղերում խփելով 5 գոլ[13][14]:
Սեպտեմբերի 19-ին Արմսթրոնգը խփել է վեցերորդ գոլը և օգնել «Քովենթրիին» հաղթել «Չեստերֆիլդին»[15], իսկ արդեն հոկտեմբերի 3-ին «Շրուսբերի Թաունի» դարպասը խփել է իր յոթերորդ գոլը մրցաշրջանում[16]: Հաջորդ գոլերը նա խփել է հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 3-ին՝ «Պիտերբորո Յունայթեդի» և «Բարնսլիի» նկատմամբ տնային հաղթանակներում[17][18]: Արմսթրոնգն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպել է 2016 թվականի հունվարի 2-ին «Քրու Ալեքսանդրայի» դեմ (5:0) ջախջախիչ խաղում[19]:
2016 թվականի հունվարի 14-ին հարձակվողի վարձակալությունը երկարաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը[20]: Ապրիլին նա ընդգրկվել է Առաջին լիգայի PFA-ի վարկածով խորհրդանշական հավաքականում։
«Բարնսլի» (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած 2016/17 մրցաշրջանի սկզբում «Նյուքասլի» կազմում երկու անգամ հանդես գալուն, օգոստոսի 30-ին Արմսթրոնգը միացավ Չեմպիոնշիպի մեկ այլ ներկայացուցչի՝ «Բարնսլիին», սկզբնական վեցամսյա վարձավճարային գործարքով[21], նախապես քառամյա պայմանագիր կնքելով «կաչաղակների» հետ[21]: Դա Ռաֆայել Բենիտեսի ցանկությունն էր, ով ցանկանում էր, որ Արմսթրոնգն ավելի շատ փորձ ձեռք բերի Չեմպիոնշիպի մակարդակում[22]: Հարձակվողը «շների» կազմում իր նորամուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ փոխարինելով Ռայան Քենթին «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում (2:1) և խփեց հաղթական գոլըվ: 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ Արմսթրոնգի վարձակալությունը երկարաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը[23]:
«Բոլթոն Ուոնդերերս» (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 17-ին Արմսթրոնգը վարձավճարով միացավ «Բոլթոն Ուոնդերերս» թիմին մինչև հունվար[24]: Նա իր նորամուտը նշեց ակումբում օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Սթիվեն Դարբիին «Բոլթոնի»՝ «Լիդս Յունայթեդից» կրած տնային պարտության վերջում (2:3),[25] այնուհետև առաջին անգամ մեկնարկային կազմում հանդես եկավ Լիգայի գավաթի շրջանակներում, որտեղ օգնեց հաղթել «Քրու Ալեքսանդրաին» (2:1)՝ կազմակերպելով գոլ մրցակցի դարպասը[26]: Արմսթրոնգը վարձավճարից հետ կանչվեց 2018 թվականի հունվարի 4-ին՝ «ձիարշավորդների» կազմում անցկացնելով ընդամենը 23 հանդիպում[27]:
«Բլեքբեռն Ռովերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 9-ին Արմսթրոնգը կրկին վարձավճարով տեղափոխվեց Առաջին լիգա՝ միանալով «Բլեքբեռն Ռովերսին» մինչև մրցաշրջանի ավարտը[28]:
2018 թվականի օգոստոսի 6-ին Արմսթրոնգը որոշեց մնալ «Իվուդ Պարկում»՝ քառամյա պայմանագիր կնքելով «թափառականների» հետ, տրանսֆերի գումարը ենթադրաբար կազմել է 1,75 միլիոն ֆունտ ստեռլինգ[29]:
Արմսթրոնգը «Ռովերսի» կազմում անցկացրած 160 խաղերում խփել է 64 գոլ առաջնություններում և գավաթներում, այդ թվում՝ 29 գոլ ակումբի վերջին մրցաշրջանում:
«Սաութհեմփթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի օգոստոսի 10-ին Արմսթրոնգը միացավ Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» թիմին՝ չորս տարվա պայմանագիր կնքելով չբացահայտված վարձավճարով[30], որը, ինչպես հաղորդվում է, կազմել է մոտ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ[31]: Նա գոլ խփեց ակումբի կազմում իր դեբյուտային խաղում, որտեղ «սրբերը» մրցաշրջանի բացման օրը 3:1 հաշվով պարտվեցին «Էվերթոնին»[32]: 2021 թվականի նոյեմբերի 5-ին Արմսթրոնգը խփեց իր երկրորդ գոլը, որը հաղթական դարձավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում (1:0):[33] Հաջորդ ութ մեկնարկային խաղերում հարձակվողն այլևս չկարողացավ գոլ խփել մինչև 2021-22 մրցաշրջանի ավարտը։
2022 թվականի օգոստոսի 6-ին նա երկար ժամանակ անց կրկին առաջին անգամ հայտնվեց մեկնարկային կազմում, դա 2022-23 մրցաշրջանի մեկնարկն էր, որտեղ «Սաութհեմփթոնը» 4:1 հաշվով զիջեց «Տոտենհեմ Հոտսփուրին»[34]: 2022 թվականի օգոստոսի 30-ին Արմսթրոնգը խփեց իր առաջին գոլը նոր արշավում՝ 2:1 հաշվով հաղթելով «Չելսիին»[35]: Այնուհետև հարձակվողը գոլ չխփեց՝ վերջ դնելով իր անգոլային երաշտին 2023 թվականի հունվարի 7-ին, նրա թիմը Անգլիայի գավաթի շրջանակներում 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»[36]: 2022-23 մրցաշրջանի եզրափակիչ խաղում Արմսթրոնգը գոլ խփեց «Լիվերպուլի» դարպասը ոչ-ոքի խաղում (4:4)[37]:
Պրեմիեր լիգայից «Սաութհեմփթոնի» դուրս մնալուց հետո Արմսթրոնգը գոլ խփեց 2023-24 մրցաշրջանի առաջին իսկ խաղում՝ 2:1 հաշվով հաղթելով «Շեֆիլդ Ուենսդեյին»[38]: Մեկ շաբաթ անց Արմսթրոնգը երկու 11-մետրանոց իրացրեց «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում (4:4)[39]: 2024 թվականի մայիսի 17-ին նա երկու գոլ խփեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթելու ժամանակ՝ ապահովելով իր թիմի տեղը եզրափակչում[40]։ Ավելի ուշ այդ ամսում՝ մայիսի 26-ին, նա վճռորոշ գոլ խփեց եզրափակչում «Լիդս Յունայթեդի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակում՝ ապահովելով իր ակումբի մուտքը Պրեմիեր լիգա:
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմսթրոնգը ներկայացրել է Անգլիան մինչև 16 և մինչև 17 տարեկանների կազմում։ Նա իր նորամուտը U16-ում նշել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին[41]՝ 5:0 հաշվով հաղթելով Հյուսիսային Իռլանդիային «Հաղթանակի վահան» մրցաշարում, ինչը Անգլիայի համար դարձավ տասներկուերորդ չեմպիոնությունը անընդմեջ։ Իր առաջին գոլը նա խփել է 2013 թվականի փետրվարի 13-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Այզայա Բրաունին։ 2013 թվականի ամռանը նա հրավիրվել է Ֆրանսիայում կայանալիք «Մոնտեգյուի մրցաշարին», որտեղ անգլիացիները խաղացել են Գերմանիայի, Նիդեռլանդների և Չիլիի հետ[42]։ Առաջին խաղում Անգլիան ոչ-ոքի է խաղացել Նիդեռլանդների հետ (1:1)[43], այնուհետև հաղթել Չիլիին (3:1) Պատրիկ Ռոբերտսի և Ջորջիո Ռասուլոյի գոլերի շնորհիվ[44]։ Գերմանիայի հետ ոչ-ոքին (1:1) նշանակում էր, որ Անգլիան ավարտել է խմբում առաջին տեղում՝ եզրափակչում հանդիպելով Թուրքիային[45]։ Արմսթրոնգը գոլ է խփել թուրքերի դարպասը, սակայն նրա հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով զիջել է 2:2 հաշվով ավարտված հանդիպումից հետո[46]։
Դա նրա վերջին հանդիպումն էր U16 թիմի կազմում, քանի որ նա տեղափոխվեց U17՝ իր նորամուտային գոլը խփելով Թուրքիայի դեմ հաղթական խաղում՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի միջազգային մրցաշարում, որն անցկացվում էր Բերտոն ափոն Թրենտի «Սեյնթ Ջորջ Պարկ» ազգային ֆուտբոլային կենտրոնում[47]։ Արմսթրոնգը հրավիրվել է թիմի կազմ՝ մասնակցելու մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի, Ջիբրալթարի և Իռլանդիայի դեմ խաղերին՝ երեք խաղերից յուրաքանչյուրում դուբլ ձևակերպելով, իսկ Անգլիան դարձավ խմբի հաղթող՝ խփելով 18 գոլ և բաց չթողնելով ոչ մի գնդակ[48]։ Այնուհետև Անգլիան խաղաց Չեխիայի, Ալբանիայի և Իտալիայի դեմ էլիտար փուլում[49]։ Արմսթրոնգը մասնակցել է առաջին երկու խաղերին, որոնք երկուսն էլ ավարտվել են 1:0 հաշվով՝ Չեխիայի Հանրապետության[50] և Ալբանիայի դեմ[51]։ Դրական արդյունքների շնորհիվ Անգլիայի հավաքականին եզրափակիչ խաղում Իտալիայի հետ ոչ-ոքի էր պետք, սակայն անգլիացիները հաղթեցին (2:1), իսկ Արմսթրոնգը խփեց առաջին գոլը՝ որակավորվելով եզրափակիչ մրցաշարին, որը պետք է կայանար Մալթայում[52]։ Այստեղ հարձակվողը դուբլ ձևակերպեց, մինչև վնասվածքի պատճառով բաց թողեց եզրափակիչը[53][54]։
2014 թվականի օգոստոսի 26-ին Արմսթրոնգն առաջին անգամ հրավիրվել է մինչև 18 տարեկանների թիմի կազմ[55][56]: Նա իր նորամուտը նշել է երկու գոլով Նիդեռլանդների դեմ ընկերական խաղում, որը կայացել է սեպտեմբերի 3-ին[57]: Նա շարունակել է գոլեր խփել Լեհաստանի և Շվեյցարիայի դեմ հաղթական խաղերում՝ իր հաշիվը հասցնելով չորս գոլի առաջին չորս խաղերում[58][59]:Շվեյցարացիների դեմ երկրորդ խաղում Արմսթրոնգը դարձել է դուբլի հեղինակ, իսկ Անգլիան ջախջախել է մրցակցին՝ 6:1 հաշվով[60]:
2015 թվականի հոկտեմբերի 8-ին Արմսթրոնգը մեկնել է Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքական, որը խաղացել է Մակեդոնիայի դեմ։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին, հանդես գալով մինչև 20 տարեկանների մակարդակում, Արմսթրոնգը հեթ-տրիկ է ձևակերպել Նորվեգիայի դարպասը[61]:
Արմսթրոնգը հրավիրվել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմերի միջև։ Մրցաշարում նա չորս անգամ դուրս է եկել խաղադաշտ՝ գոլի հեղինակ դառնալով Արգենտինայի դարպասը[62]: Հարձակվողը մնացել է պահեստայինների նստարանին եզրափակչում, որտեղ Անգլիան 1:0 հաշվով հաղթել է Վենեսուելային[63]:
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդամենը | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Նյուքասլ Յունայթեդ | 2013/14[64] | Պրեմիեր լիգա | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
| 2014/15[65] | Պրեմիեր լիգա | 11 | 0 | 1 | 0 | 3 | 0 | — | 15 | 0 | ||
| 2015/16[66] | Պրեմիեր լիգա | 0 | 0 | — | — | — | 0 | 0 | ||||
| 2016/17[67] | Չեմպիոնշիպ | 2 | 0 | — | 0 | 0 | — | 2 | 0 | |||
| 2017/18[68] | Պրեմիեր լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | |||
| Ընդամենը | 17 | 0 | 1 | 0 | 3 | 0 | — | 21 | 0 | |||
| Քովենտրի Սիթի (վարձավճարով) | 2015/16[66] | Լիգա Մեկ | 40 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 20 |
| Բարնսլի (վարձավճարով) | 2016/17[67] | Չեմպիոնշիպ | 34 | 6 | 1 | 0 | — | — | 35 | 6 | ||
| Բոլթոն Ուոնդերերս (վարձավճարով) | 2017/18[68] | Չեմպիոնշիպ | 20 | 1 | 0 | 0 | 3 | 2 | — | 23 | 3 | |
| Բլեքբեռն Ռովերս (վարձավճարով) | 2017/18[68] | Լիգա 1 | 21 | 9 | 0 | 0 | 0 | 0 | — | 21 | 9 | |
| Բլեքբեռն Ռովերս | 2018/19 | Չեմպիոնշիպ | 44 | 5 | 2 | 1 | 2 | 3 | — | 48 | 9 | |
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 178 | 41 | 4 | 1 | 8 | 5 | 0 | 0 | 188 | 47 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեքբեռն Ռովերս
- Երկրորդ տեղը Լիգա 1-ում և բարձրացումը: 2017/18[69]
Անգլիայի հավաքական (մինչև 17)
- Անգլիայի հավաքական (մինչև 17): 2014
Անգլիայի հավաքական (մինչև 17)
- Աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան): 2017
Անգլիայի հավաքական (մինչև 17)
- Թուլոնի մրցաշարի չեմպիոն: 2018[70]
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգա 1-ի ամսվա լավագույն խաղացող. փետրվար 2018
- Չեմպիոնշիպի ամսվա լավագույն խաղացող. հունվար 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Adam Armstrong». Newcastle United F.C. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Norwich 0–0 Newcastle». BBC Sport. BBC. 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Fulham 1 – 0 Newcastle». BBC Sport. BBC. 2014 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Season 2013/14 Fulham (a)». www.nufc.com. Newcastle United Football Club. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Starforth, Miles (2014 թ․ սեպտեմբերի 25). «Debutant Adam Armstrong's cup of joy after Newcastle's dramatic win». The Shields Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Manchester United 3–1 Newcastle United». BBC Sport. BBC. 2014 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Armstrong Secures Coventry Loan». Newcastle United FC. 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Coventry 2–0 Wigan». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Tweddell, Ross. «Adam Armstrong On Course To Break Coventry City Record Set By Newcastle Legend Mick Quinn». What Culture. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Coventry 3–2 Crewe». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Poole, Alan (2015 թ․ սեպտեմբերի 4). «Newcastle United's Adam Armstrong named League One Player of the Month after stunning start with Coventry City». Coventry Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Coventry City 1–0 Chesterfield». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Coventry 3–0 Shrewsbury». BBC Sport. 2015 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Coventry 3–2 Peterborough». BBC Sport. 2015 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Coventry 4–3 Peterborough». BBC Sport. 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Crewe 0–5 Coventry». BBC Sport. 2016 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «LOAN: Coventry City have sealed the loan extension of Newcastle United striker Adam Armstrong». Coventry City F.C. 2016 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 21,0 21,1 «Newcastle United striker Adam Armstrong leaves for Barnsley loan». Sky Sports. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Newcastle United striker Adam Armstrong labels Barnsley loan move a 'no-brainer'». Chronicle Live. 2016 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Adam Armstrong Extends Loan Deal!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Wanderers sign Adam Armstrong on loan». Bolton Wanderers Official Site. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Bolton Wanderers 2–3 Leeds United». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Crewe Alexandra 1–2 Bolton Wanderers». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Why recalled Adam Armstrong is unlikely to play for Newcastle United tomorrow». Sean McCormick. Chronicle Live. 2018 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Adam Armstrong: Blackburn Rovers sign striker on loan from Newcastle United». BBC Sport. 2018 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Adam Armstrong: Blackburn sign striker on a four-year deal from Newcastle United». BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Armstrong is a Saint!». Southampton F.C. 2021 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Sharpe, Rich (2021 թ․ օգոստոսի 9). «Blackburn Rovers agree fee with Southampton for Adam Armstrong». Lancashire Telegraph. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Everton 3–1 Southampton». BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Begley, Emlyn (2021 թ․ նոյեմբերի 5). «Southampton 1–0 Aston Villa». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Bysouth, Alex (2022 թ․ օգոստոսի 6). «Tottenham Hotspur 4–1 Southampton». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Bysouth, Alex (2022 թ․ օգոստոսի 30). «Southampton 2–1 Chelsea». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Howarth, Matt (2023 թ․ հունվարի 7). «Crystal Palace 1–2 Southampton». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Rindl, Joe (2023 թ․ մայիսի 28). «Southampton 4–4 Liverpool». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Woodcock, Ian (2023 թ․ օգոստոսի 4). «Sheffield Wednesday 1–2 Southampton». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Southampton 4–4 Norwich City». BBC Sport. 2023 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ George, Dan (2024 թ․ մայիսի 17). «Southampton 3–1 West Bromwich Albion». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Northern Ireland v England» TheFA.com. 27 September 2012. Retrieved 31 March 2014.
- ↑ « England U16s 2013 Montaigu Tournament Squad» England Football Blog. 7 March 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Netherlands v England» TheFA.com. 26 March 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Chile v England» TheFA.com. 28 March 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Germany v England» TheFA.com. 30 March 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Turkey v England» TheFA.com. 1 April 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «England v Turkey» TheFA.com. 30 August 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «England U17s striker Adam Armstrong delighted with six goals» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: TheFA.com. 30 October 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Young Lions face Elite Round trip to Czech Republic» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: TheFA.com. 28 November 2013. Retrieved 31 March 2014.
- ↑ «Czech Republic v England» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: TheFA.com. 26 March 2014. Retrieved 31 March 2014.
- ↑ «England U17s 1-0 Albania U17s» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: TheFA.com. 28 March 2014. Retrieved 31 March 2014.
- ↑ «Armstrong and Solanke fire England U17s into Euro Finals» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: TheFA.com. 31 March 2014. Retrieved 31 March 2014.
- ↑ «Newcastle United's Adam Armstrong may miss biggest game of his career». 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Under-17 – Adam Armstrong». Uefa.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Neil Dewsnip names England U18s squad for Holland test». The FA. 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ King, Dan (2014 թ․ օգոստոսի 26). «Woodman And Armstrong Receive England Call». Newcastle United F.C. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Armstrong strikes twice as England blow Holland away». The FA. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Poland U18s 2-3 England U18s» Արխիվացված է Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: The FA. 15 November 2014. Retrieved 26 March 2015.
- ↑ «England 1-0 Switzerland» The FA. 26 March 2015. Retrieved 26 March 2015.
- ↑ «England 6-1 Switzerland» The FA. 28 March 2015. Retrieved 28 March 2015.
- ↑ «England Under-20s beat Nigeria by 8–1 in Continental Cup». Thefa.com. 2016 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ McCormick, Sean (2017 թ․ հունիսի 13). «Newcastle United's World Cup heroes Freddie Woodman and Adam Armstrong arrive home». Chronicle Live. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Under-20 World Cup: England beat Venezuela in final». BBC Sport. 2017 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ 66,0 66,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ 67,0 67,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017-10-07-ին.
- ↑ 68,0 68,1 68,2 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017-10-07-ին.
- ↑ Football Yearbook 2018–2019 / Anderson, John. — London: Нп3|Headline Publishing Group, 2018. — С. 54—55. — ISBN 978-1-4722-6106-9
- ↑ «Final fightback takes England U21S to Toulon hat-trick with win over Mexico». The Football Association. 2018 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «PFA awards: Leicester and Spurs dominate Premier League team». BBC Sport. 2016 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պաշտոնական կայքը Արխիվացված է Օգոստոս 15, 2021 Wayback Machine-ի միջոցով: «Սաութհեմփթոն» ՖԱ-ի պաշտոնական կայքում(անգլ.)
| ||||||||||
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիացիներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բլաքբըրնի ֆուտբոլիստներ
- Բոլթոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ