Ադալբերտո Պենյարանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ադալբերտո Պենյարանդա
իսպ.՝ Adalberto Peñaranda
Անձնական տվյալներ
Ազգությունը վենեսուելացի
Քաղաքացիությունը Flag of Venezuela.svg Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1997(1997-05-31)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Alberto Adriani, Mérida, Վենեսուելա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուոթֆորդ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2015 Վենեսուելա Դեպորտիվո Լա Գուայրա 37 (4)
2015—2016 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2015—2016  Իսպանիա Գրանադա 9 (3)
2015  Իսպանիա Գրանադա Բ 9 (3)
2016—մ.հ. Անգլիա Ուոթֆորդ 0 (0)
2016  Իսպանիա Գրանադա 14 (2)
2016  Իտալիա Ուդինեզե 6 (0)
2017—2018  Իսպանիա Մալագա 16 (0)
Ազգային հավաքական
2013 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 17) 2 (0)
2014—2017 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 15 (3)
2016—մ.հ. Վենեսուելա Վենեսուելա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադալբերտո (Ալբերտո) Պենյարանդա Մաեստրե (իսպ.՝ Adalberto Peñaranda Maestre, մայիսի 31, 1997(1997-05-31)[1], Alberto Adriani, Mérida, Վենեսուելա) վենեսուելացի ֆուտբոլիստ, «Ուոթֆորդ» ակումբի և Վենեսուելայի հավաքականի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադալբերտոն իր կարիերան սկսել է «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբում: 2013 թվականի օգոստոսի 12-ին՝ «Դեպորտիվո Տաչիրա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր ներամուտը Վենեսուելայի առաջնությունում[2]: 2014 թվականի փետրվարի 23-ին՝ «Կարակաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ադալբերտոն խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբի կազմում[3]: Նույն մրցաշրջանում նա դարձել է Վենեսուելայի Գավաթակիր:

2015 թվականի ամռանը Ադալբերտոն տեղափոխվել է իտալական «Ուդինեզե» ակումբ, որից հետո նա վարձավճարով տեղափոխվել է իսպանակա «Գրանադա» ակումբ: Նոյեմբերի 22-ին՝ «Աթլետիկ Բիլբաո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իսպանական Լա Լիգայում[4]: Դեկտեմբերի 12-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա ձևակերպել է «դուբլ», ինչպես նաև խփել է իր առաջին գոլը «Գրանադա» ակումբի կազմում[5]:


2016 թվականի սկզբին նա տեղափոխվել է անգլիական «Ուոթֆորդ» ակումբ, սակայն նա չի հեռացել «Գրանադա» ակումբից: Ադալբերտոն ամռանը վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ուդինեզե» ակումբ: Օգոստոսի 20-ին, «Ռոմա» Ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդրիգո Դե Պաուլյաին[6]:


2017 թվականի հունվարին Ադալբերտոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Մալագա» ակումբ[7]: Հունվարի 16-ին, «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նոր ակումբի կազմում խփել է իր առաջի գոլը[8]:


Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ադալբերտոն Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Կոլումբիայի[9] և Պարագվայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[10]:

2015 թվականի սկզբին Ադալբերտոն Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի Երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Չիլիիի[11], Ուրուգվայի և Կոլումբիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[12]:

2016 թվականի մարտի 25-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանկներում կայացած Պերուի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ադալբերտոն կատարլ է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականի կազմում[13]:

2016 թվականին Ադալբերտոն մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթին: Մրցաշարում նա մասնակցել է Ճամայկայի[14], Ուրուգվայի[15] և Մեքսիկայի հավաքականների դեմ խաերին[16]:

2017 թվականին Ադալբերտոն մասնակցել է Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[17], Վանուատու[18], Մեքսիկայի[19], Ճապոնիայի[20], ԱՄՆ-ի[21], Ուրուգվայի[22] և Անգլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[23]: Մրցաշարում նա Վաուատուի և ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին նա գոլ է խփել:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Վենեսուելա «Տեպորտիվո Լա Գուայրա»

  • Վենեսուելայի գավաթակիր — 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Депортиво Тачира VS. Депортиво Ла Гуайра 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-12 
  3. «Каракас VS. Депортиво Ла Гуайра 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-02-23 
  4. «Гранада VS. Атлетик Бильбао 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-11-22 
  5. «Леванте VS. Гранада 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-12-12 
  6. «Рома VS. Удинезе 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-20 
  7. Официально: «Малага» арендовала Пеньяранду
  8. «Малага VS. Реал Сосьедад 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-16 
  9. «Колумбия (до 17 лет) VS. Венесуэла (до 17 лет) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-09 
  10. «Парагвай (до 17 лет) VS. Венесуэла (до 17 лет) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-10 
  11. «Чили (до 20) VS. Венесуэла (до 20) 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-17 
  12. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-21 
  13. «Венесуэла VS. Коста-Рика 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-03-25 
  14. «Ямайка VS. Венесуэла 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-05 
  15. «Уругвай VS. Венесуэла 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-10 
  16. «Мексика VS. Венесуэла 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-14 
  17. «Венесуэла (до 20) VS. Германия (до 20) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-20 
  18. «Венесуэла (до 20) VS. Ватунату (до 20) 7:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-23 
  19. «Мексика (до 20) VS. Венесуэла (до 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-26 
  20. «Венесуэла (до 20) VS. Япония (до 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-30 
  21. «Венесуэла (до 20) VS. США (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-04 
  22. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-08 
  23. «Венесуэла (до 20) VS. Англия (до 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]