Ագրիջենտո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Ագրիջենտո
Provincia di Agrigento
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱլեսանդրիա դելա Ռոքա, Արագոնա, Բիվոնա, Բուրջո, Կալամոնաչի, Կալտաբելոտա, Կամաստրա, Կամարատա, Կամպոբելո դի Լիկատա, Կանիկատի, Կաստելտերմինի, Կաստրոֆիլիպո, Կատոլիկա Էրակլեյա, Չանչանա, Կոմիտինի, Ֆավարա, Գրոտե, Յոպոլո Ջանկաշո, Լամպեդուզա ի Լինոզա, Լիկատա, Լուկկա Սիկուլա, Մենֆի, Մոնտալեգրո, Մոնտևագո, Նարո, Պալմա դի Մոնտեկիարո, Պորտո Էմպեդոկլե, Ռակալմուտո, Ռաֆադալի, Ռավանուզա, Ռեալմոնտե, Ռիբերա, Սամբուկա դի Սիցիլիա, Սան Բիաջո Պլատանի, Սան Ջովաննի Ջեմինի, Սանտ Անջելո Մուքսարո, Սանտա Էլիզաբետա, Սանտա Մարգերիտա դի Բելիչե, Սանտո Ստեֆանո Կվիսկվինա, Շակկա, Սիկուլիանա, Վիլաֆրանկա Սիկուլա և Ագրիջենդո
Մակերես3042 կմ²
Բնակչություն459912 մարդ (2012)
Խտություն147 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքprovincia.agrigento.it
Ագրիջենտո (գավառ) (Իտալիա)##
Ագրիջենտո (գավառ) (Իտալիա)

Ագրիջենտո (իտալ.՝ Provincia di Agrigento, սից.՝ Pruvincia di Girgenti), գավառ Իտալիայի Սիցիլիա մարզում։ Մայրաքաղաքը Ագրիջենտոն է[1]։ Տարածքը կազմում է 3042 կմ2, բնակչությունը՝ 459912 մարդ (2012 թ.)։ Գավառն ունի 43 կոմունա։

Ագրիջենտո գավառը գտնվում է Սիցիլիա կղզու հարավ-արևմուտքում և սահման ունի Միջերկրական ծովի հետ։ Գավառի կազմի մեջ են մտնում նաև Պելագյան կղզիները` Լամպեդուզան, Լինոզան և Լամպիոնեն։

Տաճարների հովտի հնէաբանական և լանդշաֆտային պարկ (սխեմա)

Ագրիջեմտո գավառը և նույնանուն քաղաքն իրենց անվանումները ստացել են 1927 թվականին։ Նախկինում Ագրիջենտո քաղաքի տեղում եղել է հնամենի Ակրագաս քաղաքը, որն իրենից հետո թողել է բազմաթիվ տաճարներ և եկեղեցիներ։

Գավառի տեսարժան վայրերն են հանդիսանում Տաճարների հովիտը, մայր տաճարը, Սուրբ Հոգու աբատությունը, Սուրբ Մարիա, Սուրբ Լորենցո և Սուրբ Դոմինիկա եկեղեցիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Agrigento)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сицилия. Земля вулканов и храмов / А. Г. Москвин. — М.: Вече, 2010. — С.70—110 — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիջենտո (գավառ)» հոդվածին։