Ագրինիոնի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագրինիոնի հնագիտական թանգարան
Թանգարանի շենքը
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱգրինիոն
ՎայրԱգրինիոն[1]
Հիմնադրվել է1960
Քարտեզ
Քարտեզ

Ագրինիոնի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Αγρινίου), հնագիտական և պատմագիտական թանգարան Արևմտյան Հունաստանի Ագրինիոն քաղաքում։ Թանգարանը հիմնադրվել է 1960 թվականին։

Ագրինիոնի հնագիտական թանգարանը գտնվում է Ագրինիոնի զբոսայգու հարևանությամբ։ Թանգարանի առանձնահատկությունը այն է, որ այստեղ պահվում են քաղաքից գտնված Հռոմեական դաշարջանի իրեր, կենցաղային պարագաներ և մարդկանց մնացորդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1960 թվականին Ագրինիոն քաղաքում՝ Պապաստրոտոս եղբայրների հովանավորությամբ[2]։ Թանգարանում պահպանվում է Հունական դիցաբանության սիրո և կանացի գեղեցկության դիցուհի Աֆրոդիտեի արձանը, ինչպես նաև այլ դիցաբանական նշանակության արձաններ։ Կան նաև նմուշներ, որոնք նվիրված են հռոմեական դիցարանի աստվածներին և աստվածային հոգիներին։

Քաղաքում է պահվում նաև մ.թ.ա. 4-րդ դարում թվագրված Հերակլեսի արձանը, որը, ըստ աղբյուրների, բնօրինակ արձանը չէ։ Արձաններ և նմուշներ կան նաև նվիրված Զևսին, Հերային և այլ դիցաբանական կերպարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://odysseus.culture.gr/h/1/eh155.jsp?obj_id=3253
  2. «Papastrateio Archaeological Museum of Agrinio - GTP». www.gtp.gr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.