Ագրաֆիա
Ագրաֆիա (հին հունարեն՝ ἀ- ժխտական մասնիկի և γράφω «գրում եմ» բառի բաղադրումից), գրելու ունակության խանգարում կամ լիակատար կորուստ՝ գրելազրկություն, որն առաջանում է հոգեֆիզիոլոգիական հիմքերի կազմալուծման արդյունքում և որին հաճախ ուղեկցում է խոսքի խանգարումը[1]։ Ագրաֆիայի ժամանակ կարող է առաջանալ շարժողական խանգարում[2], գրելու կամ կարդալու անկարողություն[3]։ Գրելու ունակության կորուստը կարող է արտահայտվել տարբեր լեզուների և նյարդաբանական հիվանդությունների ժամանակ[2], որոնցից են՝ ալեքսիան, աֆազիան, դիզարտրիան, ագնոզիան և ապրաքսիան[2][4]։ Ագրաֆիայով հիվանդ անձանց հետազոտությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ գրելու գործընթացում ներառված խոսքային և շարժողական կենտրոնները[4]։ Ագրաֆիան հնարավոր չէ ամբողջությամբ բուժել, բայց հիվանդները կարող են վերականգնել կորցրած ունակությունների մի մասը։ Այս ունակությունների տեսակներն էլ կապված են ագրաֆիայի կոնկրետ տեսակի հետ։
Ագրաֆիան բաժանվում է կենտրոնական և ծայրամասային ձևերի[4]։ Կենտրոնական ագրաֆիան ներառում է գլխուղեղի խոսքի կենտրոնները և սովորաբար կապված են խոսքի այլ խանգարումների հետ[4] ։ Ծայրամասային ագրաֆիան ներառում է գլխուղեղի շարժողական և տեսողական կենտրոնները[4]։ Ագրաֆիան սկսել է ուսումնասիրվել 14-րդ դարից, սակայն միայն 19-րդ դարի երկրորդ կեսից է, որ սկսել է ներկայացնել կլինիկական հետաքրքրություն։ 12-րդ դարում կատարված հետազոտությունները առաջին հերթին կենտրոնացած էին աֆազիոլոգիայի վրա[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
- ↑ 2,0 2,1 2,2 «Cerebellar-induced apraxic agraphia: a review and three new cases»։ Brain Cogn 76 (3): 424–34։ August 2011։ PMID 21507544։ doi:10.1016/j.bandc.2010.12.006
- ↑ Beeson PM (2004)։ «Remediation of written language»։ Top Stroke Rehabil 11 (1): 37–48։ PMID 14872398։ doi:10.1310/D4AM-XY9Y-QDFT-YUR0
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Post-stroke language disorders»։ Acta Clin Croat 50 (1): 79–94։ March 2011։ PMID 22034787
- ↑ Lorch M (August 2013)։ «Written language production disorders: historical and recent perspectives»։ Curr Neurol Neurosci Rep 13 (8): 369։ PMID 23793932։ doi:10.1007/s11910-013-0369-9