Ագրատ բատ Մալխատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագրատ բատ Մալխատ
Տեսակհրեշտակներ հուդայականությունում
Սեռիգական

Ագրատ բատ Մախլատ (եբր.՝ ‏אגרת בת מחלת‏‎‎‎‎, «Ագրատ Մախլատի դուստր»), երբեմն նաև Ագրատ կամ Իգրատ, կին դև հինդիների դիցաբանությունում: Կաբալիստական գրականությունում նա չորս գլխավոր սուկուբներից էր, որոնք ամուսնացած էին Սամաելի հետ։ Դրանք էին Լիլիթը, Այշետը և Նահեման: Նա օդում տեղափոխվում էր կառքով, նրա զորքը կազմում է մի քանի տասնյակ հազար (տարբեր աղբյուրներում մինչև 180 հազար), նրա զինվորները զայրույթի և ատելության հրեշտակներն են։ Երբեմն նրան նմանեցնում են Լիլիթին։ Ռավինիստական գրականությունում (հիմնականում՝ «Յալկուտ Խադաշ»-ում, XVII դար), նա դուրս է գալիս շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթվա գիշերը և շաբաթ օրը։ Այդ ժամանակ նա իրավունք ուներ վնասել մարդկանց։

Չորեքշաբթին և շաբաթը դա այն օրերն էին, երբ անապատների ճանապարհներին ավելի շատ մարդ կա քան շաբաթվա այլ օրերին։ Որովհետև շաբաթ օրերին հրեաները պատրաստվում են սուրբ օրվան։ Իսկ ինչ վերաբերում է չորեքշաբթվա գիշերներին, Թալմուդի ժամանակաշրջանում այդ գիշերը մարդ չի եղել՝ շուկաները կազմակերպվում էին երկուշաբթի և հինգշաբթի։ Գյուղացիները իրենց ապրանքով գնում էին քաղաք երկուշաբթվա և հինգշաբթվա գիշերը։ Եթե նրանք ավելի երկար էին մնում քաղաքում, ապա վերադառնում էին երեքշաբթի և ուրբաթ օրերը։

Ի տարբերություն այլ սուկուբների, Ագրատ բատ Մախլատը ոչ մեկին չի փորձում հմայել, նա հայտնվում է միայն սեռական ոլորտում ոչ պատշաճ վարքագիծ ունեցող մարդկանց մոտ։

Մի քանի կաբալիստական և Շլոմո բեն Ադերետի իսպանական դպրոցի աղբյուրներից Ագրատը ծնել է դևերի թագավոր Ասմոդեին Դավիթ թագավորից։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրատ բատ Մախլատի ծագումնաբանությունը հին աղբյուրներում չեն գտնվել։ Միակ աղբյուրը նրա ծագումնաբանության մասին գրված է «Քետեմ Պազ» («Սպիտակ ոսկի», 1570) գրքում և այնտեղ ասվում է.

Aquote1.png Հնում Եգիպտոսում ապրում էր մի մարդ, ով գիտեր այն ամենը, ինչը վերաբերում էր կախարդությանը: Մի անգամ անապատում նա հանդիպում է մի քարանձավի, իսկ այնտեղ կար մի հին գիրք, որտեղ գրված էին մի շարք կախարդական բաղադրատոմսեր: Եվ նա սկսեց դրանք ուսումնասիրել և օգտագործել դրանք, այդպես նա դարձավ աշխարհահռչակ կախարդ, ոչ մի եգիպտական կախարդ չէր կարող նրա հետ համեմատվել: Նա ուներ մի աղջիկ, որին նա սովորեցնում էր բոլոր կախարդական գիտելիքները:

Երբ Աբրահամի որդին՝ Իզմաիլը սկսեց ապրել Պարան անապատում, մայրը նրան եգիպտուհի կին գտավ: Այդ եգիպտուհին կախարդի աղջիկն էր: Նա Իզմաելին տարբեր բաներով հրապուրում էր և մոլորեցնում, մինչև Աբրահամը չեկավ և չհամոզեց Իզմաելին բաժանվել նրանից: Լինելով հղի, նա գնաց անապատ և ծնեց մի գեղեցիկ աղջկա: Չկար նրա նման գեղեցկուհի: Իսկ անապատի այդ մասում կառավարում էր մի դև, Իգերտիել անունով: Դևը սիրահարվեց նրան և այդ սիրուց ծնվեց մի աղջիկ, հոր պատվին կոչեցին Ագրատ: Դա էլ հենց Ագրատ բատ Մալխատն էր՝ Իզմաելի դուստրը, ով շարժվում է հարյուր ութսուն հազար ատելության ու բարկության հրեշտակների շքախմբով:

- «Քետեմ Պազ», Շիմոն Լավի, Տրիպոլիի րաբունապետ
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Демонология // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  • Демонология — статья из Электронной еврейской энциклопедии
  • Иудаистические религиозные представления // Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998.