Ագռավավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագռավավանք (այլ կիրառումներ)
Ագռավավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ավերակներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ

Ագռավավանք, Ղառղառավանք, վանք Հայաստանի Կոտայքի մարզում, Եղվարդ քաղաքի մոտ, Արայի լեռան հյուսիսարևելյան լանջին[1][2]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ուխտավորներն այստեղ մատաղ են պատրաստում մեծ կաթսայի մեջ։ Օձը թունավորում է մատաղը։ Այդ բանը տեսնում է մի ագռավ և աշխատում է թույլ չտալ ուխտավորին ուտելու մատաղը։ Ուխտավորները գլխի չեն ընկնում, և ագռավը ստիպված իրեն նետում է եռացող կաթսայի մեջ։ Թափում են մատաղը և նոր միայն տեսնում օձին։ Այդ օրվանից անձնազոհ ագռավի հիշատակին վանքը կոչվում է Ագռավավանք՝ Ղառղառավանք[3][4][5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի եկեղեցին կառուցել է տվել Գրիգոր Ա Մամիկոնյանը VII դարում։ Համալիրի հյուսիսային կողմում կա գերեզմանոց XIII-XIV դարերի խաչքարերով և տապանաքարերով։ Ըստ ավանդության՝ ուխտավորների կերակուրն օձը թունավորում է, մի ագռավ, նկատելով այդ, իրեն նետում է կերակրի կաթսան, որպեսզի ուխտավորները չուտեն թունավորված ճաշը։ Դրանից էլ վանքը ստացել է իր անունը։ Այժմ գտնվում է ավերված վիճակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
  3. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  4. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  5. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  6. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва