Ագուստին Մունյոս Գրանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագուստին Մունյոս Գրանդես
 
Կուսակցություն՝ Falange Española de las JONS?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և սպա
Ծննդյան օր հունվարի 27, 1896(1896-01-27)[1][2][3][…]
Ծննդավայր Կարաբանչել, Մադրիդ, Իսպանիա կամ Q3813759?, Մադրիդ, Իսպանիա[1][2][3][…]
Վախճանի օր հուլիսի 11, 1970(1970-07-11)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[1][2][3][…]
Թաղված Cementerio Sur
Քաղաքացիություն  Իսպանիա
Զավակներ Agustín Muñoz-Grandes Galilea?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո լեգիոնի շքանշանակիր Կառլոս III շքանշան Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Սիսներոսի շքանշանի Մեծ խաչ Grand Cross of the Royal and Military Order of Saint Hermenegild Կարմիր նետերի կայսերական շքանշանի Մեծ խաչ[4] Ռազմական վաստակի շքանշանի Մեծ խաչ Երկաթ խաչի Ասպետի խաչ 1-ին կարգի Երկաթե խաչ Երկաթե խաչ 2-րդ դասի Blue Division Medal Ծովային վաստակի Մեծ խաչ և Grand Cross of the Aeronautical Merit (Spain) - White Decoration

Ագուստին Մունյոս Գրանդես (իսպ.՝ Agustín Muñoz Grandes, հունվարի 27, 1896(1896-01-27)[1][2][3][…], Կարաբանչել, Մադրիդ, Իսպանիա և Q3813759?, Մադրիդ, Իսպանիա[1][2][3][…] - հուլիսի 11, 1970(1970-07-11)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1][2][3][…]), իսպանացի զորահրամանատար և ռազմական գործիչ, գեներալ-կապիտան, 1936 - 1939 թվականներին Իսպանիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, խորհրդա-գերմանական ռազմաճակատում Նացիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության դեմ կռված իսպանական «Կապույտ դիվիզիայի» հրամանատար, Իսպանիայի պաշտպանության նախարար, պետության ղեկավար Ֆրանցիսկո Ֆրանկոյի պաշտոնական իրավահաջորդ։

Ռիֆյան պատերազմի մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուստին Մունյոս Գրանդեսը ծնվել է 1896 թվականի հունվարի 27-ին Մադրիդի Կարաբանչալ շրջանում ոչ հարուստ ընտանիքում։ 1910 թվականին ընդունվում է Տոլեդո քաղաքի հետևակային ուսումնարանև 1913 թվականին ավարտում այն՝ ստանալով սպայական առաջին կոչումը[5]։ 1915 թվականին կամավոր կերպով զինվորական ծառայության է մեկնում Մարոկկո, որտեղմասնակցում է Ռիֆյան պատերազմին։ Ռազմական գործողությունների ժամանակ Ագուստին Մունյոսը, որպես «ռեգուլյարեսի» սպա (իսպանական հրամանատարությամբ գործող մարոկկոյան զորքեր), աչքի է ընկնում, ժամկետից շուտ ստանում է կապիտան, իսկ 1924 թվականին՝ մայոոր զինվորական կոչում։ 1925 թվականին Ալուսեմաս շրջանում դեսանտային ռազմագործողության ժամանակղեկավարում էր ավանգարդը, գործում էր ապագա գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոյի հրամանատարության ներքո։ Կրծքի շրջանում ծանր վիրավորվել է[5]։ Ապաքինումից հետո կրկին մեկնում է Աֆրիկա, որտեղ Ռիֆյան պատերազմի ավարտից հետո՝ 1926 թվականին, ստանում է փոխգնդապետ զինվորական կոչում։ Ընդհանուր առմամբ Ագուստին Մունյոս Գրանդեսը ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է 14 անգամ։

Ապագա հանրապետական գեներալ Ինգնասիո Իդալեգո դե Սիսներոսը հիշում էր, որ Ալֆոնսո XIII թագավորի ղեկավարման ավարտին իշխանությունները որոշեցին միապետության հեղինակությունը բարձրացնելու համար թագավորի ադյուտանտի պաշտոնում ներգրավել երիտասարդ հեղինակավոր զինվորականների, ովքեր չէին պատկանում իշխանական ընտանիքներին

Թագավորի ադյուտանտի պաշտոնի թեկնածու նշեցին օդուժի մայոր Էդուարդո Գոնսալես Գիլյարսին և փոխգնդապետ Ագուստին Մունյոս Գրանդեսին։ Երկու երիտասարդ սպաներն էլ բանակում ունեին բարձր հեղինակություն և սերում էին համեմատաբար աղքատ ընտանիքներից։ Ոչ ոք չէր կասկածում, որ ընտրված բոլոր թեկնածուներն էլ կընդունեն նման առաջարկությունը, սակայն, ի զարմանս իշխող վերնախավի, Ագուստին Մունյոս Գրանդեսը հրաժարվեց առաջարկվող պաշտոնից։ Առաջին անգամ զինվորական մերժեց այն պատիվը, որ պետք է դառնար թագավորի ադյուտանտ։ Մյունոս Գրանդեսը նախընտրեց վերադառնալ Մարոկկո և ղեկավարել տեղական ոստիկանությունը։

Գործունեությունը հանրապետության ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին հանրապետության հռչակումից հետո հեղինակավոր սպան շարունակեց ծառայության մեջ առաջ ընթանալ՝ դառնալով գրոհային գվարդիայի երկրորդ հրամանատար։ Այդ կարգավիճակով նա ակտիվ մասնակցություն ունեցավ 1934 թվականին Աստուրիայում տեղի ունեցած հանքագործների ապստամբության ճնշման գործում։ Մյունոս Գրանդեսը խիստ բացասաբար էր վերաբերվում ռազմական ոլորտում անցկացվող որոշ միջոցառումներին, որոնք 1931-1933 թվականներին կազմակերպվում էին ձախ կենտրոնամետ կառավարության կողմից։ Այդպիսի միջոցառումներից էր սպաների պատվի դատարանների բոլոր պատիժների վերացումն ու զինվոորական արժանիքների համար պաշտոնի բարձրացման չեղարկումը։ Իր քաղաքական հայացքներով նա պատկանում էր զինվորականների փոքրամասնությանը, որոնք համակրում էին Իսպանական ֆալանգային (ինչպես օրինակ քաղաքացիական պատերազմում հայտնի դարձած գեներալ Խուան Յագուենը

Մասնակցությունը քաղաքացիական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի սկզբին նա հայտնվեց Մադրիդի հանրապետական բանտում և փրկվեց միայն շնորհիվ մի շարք պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բանտի գլխավոր տնօրեն Մելչոր Ռոդրիգեսի (գոյություն ունի տեղեկատվություն, որ երբ պատերազմի ավարտին Ռոդրիգեսը ձերբակալվում և հանձնվում է ֆրանկիստական դատարանին, Մունյոս Գրանդեսը վկայություն է տվել նրա օգտին, ինչը փրկեց նրա կյանքը)։ Փախչելով բանտից և 1937 թվականի մարտին միանալով ֆալանգիստներին՝ նա հաջողությամբ ղեկավարել է Մալագայի գրոհը, իսկ այնուհետև՝ Նավարյան 4-րդ բրիգադը, որը աչքի է ընկել Սանտանդերի ու Աստուրիայի մարտերում։ Շուտով նա դառնում է բրիգադի գեներալ։ Ագուստին Մունյոս Գրանդեսը նշանակվում է մարոկկոյան բանակի կորպուսի հրամանատար, մասնակցել է Արագոնի և Լեվանտի, այնուհետև նաև Կատալոնիայի ռազմագործողություններին։

1939 թվականի օգոստոսի 9-ին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նա նախարարի կարգավիճակով դարձավ Ազգային շարժման (ֆալանգայի) կառավարության անդամ։ Ֆրանցիսկո Ֆրանկոն ձգտում էր այդ պաշտոնին նշանակել իրեն հավատարիմ այնպիսի մեկին, ով կկարողանա կառավարել իրար հակառակ ուղղությունների հետևորդների, ինչպիսին են կառլիստներն ու կրիստինոսները։

Գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի մարտի 15-ին Մունյոս Գրանդեսը իր նախարարական ու կուսակցական պաշտոններից ազատվում է և շուտով նշանակվում Գիբրալթարյան շրջանի ռազմական նագանգապետ (որը անմիջապես սահմանակից էր բրիտանական Ջիբրալթարին) այն ժամանակահատվածում, երբ Գերմանիան Ֆրանցիսկո Ֆրանկոյին դրդում էր գրավել բրիտանական այդ տիրույթն ու մտնել պատերազմի մեջ։ Մունյոս Գրանդեսը պետք է իրականացներ «Ֆելիկս» ռազմական գործողությունը՝ գրավելով Ջիբրալթարը։ Նրան խորհրդական ուղարկվեց գերմանական ադմիրալ Վիլհեյմ Կանարիսը, սակայն Ֆրանցիսկո Ֆրանկոն հրաժարվեց այդ գործողությունից[5]։ 1941 թվականին Մունյոս Գրանդեսը դառնում է դիվիզիայի գեներալ։ 1941 թվականի հուլիսին նա նշանակվում է «Կապույտ դիվիզիայի» հրամանատար։ Այն իրենից ներկայացնում էր կամավորական ստորաբաժանում, որը գործում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ռազմաճակատում։ Դիվիզիան մասնակցել է Լենինգրադի շրջափակմանը։

1941 թվականի սեպտեմբերի 1-ին Մունյոս Գրանդեսն ընդունելության է արժանանում անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից Ռաստենբուրգում գտնվող իր «Գայլի որջում»[5]։ Ավելի ուշ, ֆյուրերը նրան դիտարկում էր որպես լավագույն ղեկավարը Ֆրանկոյի փոխարեն, ով չէր ցանկանում պաշտոնապես Իսպանիան ներքաշել պատերազմի մեջ Գերմանիայի կողմից։ 1942 թվականի փետրվարի 6-ին Մունյոս Գրանդեսին դիրքերում հանձնվեց Առաջին կարգի գերմանական երկաթյա խաչ շքանշան։ 1942 թվականի մարտի 13-ինՄունյոս Գրանդեսը պարգևատրվեց Իշխանական երկաթյա խաչով, որին դեկտեմբերի 12-ին Ադոլֆ Հիտլերն անձամբ ամրացնում է կաղնու դափնետերևը։ Այդպիսով նա դառնում է երեք արտասահմանցիներից մեկը, ով պարգևատրվել է Երրորդ Ռեյխի այդպիսի պարգևով[5]։ Դա Հիտլերի հրաժեշտի պարգևն էր, քանի որ հայտնի էր, որ Մյուսոնը վերադառնում էր Իսպանիա, որպեսզի զբաղեցնի կաուդիլիո Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռազմական կաբինետի ղեկավարի պաշտոնը։ Մունյոս Գրանդեսի հեռանալուց հետո «Կապույտ դիվիզիայի» հրամանատարությունը ստանձնելու համար ռազմաճակատ է ուղարկվում Ֆրանկոյի ընկեր գեներալ Էմիլիո Ինֆանտեսը։

1942 թվականի աշնանը Մունյոս Գրանդեսը մասնակցում էր Ադոլֆ Հիտլերի հետ ընթացող բանակցություններին, որոնց թեման էր Իսպանիային գերմանական սպառազինության ու ռազմական միջոցների մատակարարումը Դաշնակիցների դեմ պատերազմին մասնակցելու համար։

1942 թվականի դեկտեմբերին Մունյոս Գրանդեսը վերադառնում է Իսպանիա, որտեղ նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում (այդպիսով դարձավ իսպանական բանակի այդպիսի կոչման արժանացած ամենաերիտասարդ զինվորականը), ստացավ ֆալանգայի «Արմավենու ճյուղ» բարձրագույն պարգևն ու 1943 թվականին նշանակվեց գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռազմական կաբինետի ղեկավար։ Նա ակտիվորեն նպաստել է 1943 թվականի փետրվարի 12-ին կնքված գաղտնի ռազմական արձանագրության ստորագրմանը, որով Իսպանիան պարտավորվում էր որոշակի պահին Գերմանիայի կողմից մտնել պատերազմի մեջ[6]։

Ստանձնելով կաուդիլիո Ֆրանկոյի ռազմական կաբինետը՝ Մունյոս Գրանդեսը նաև դարձավ Ֆալանգայի խորհրդի անդամ։ Նա իրականացնում էր պետության և կուսակցության միջև հարաբերությունների կարգավորումը[7]։ Պաշտոնի այդպիսի բարձրացումը դիտարկվում էր որպես նացիստների հետ սերտ հարաբերություններ ունեցող գեներալի դիրքերի թուլացում, ով գործնականում Նացիստական Գերմանիայի աջակցությամբ կարող էր դառնալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մրցակից։ Մունյոս Գրանդեսը զրկվեց զորքերի ղեկավարումից և մշտապես գտնվում էր գեներալիսիմուսի տեսադաշտում։

Հետպատերազմյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին, զգուշանալով իսպանական ներքին գործերին Գերմանիայի ներգրավելուց, Մունյոս Գրանդեսը դարձավ Առաջին զինվորական շրջանի գեներալ-կապիտան (հրամանատար), որի շտաբը տեղակայված էր Մադրիդում։ 1950 թվականին Ֆրանցիսկո Ֆրանկոն նրան նշանակում է իր ռազմական խորհրդատու[8]։

1951 թվականի հուլիսի 19-ին Մունյոս Գրանդեսը նշանակվում է Իսպանիայի ռազմական նախարար։ Նա ղեկավարում էէր իսպանա-ամերիկյան ռազմական համագործակցությունը։ Նա նպաստեց 1953 թվականի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագրի կնքմանը։ Այս կապակցությամբ նա ասել է.

Իսպանական կառավարությունը համաձայն է ոչ միայն երկրում ամերիկյան ռազմաբազաների կառուցմանը, այլ նաև պատրաստ է իսպանական հողում գտնվող այդռազմական բազաների պաշտպանության համար ընդունել ամերիկյան զորքեր[9]։

Երբ Մունյոս Գարնդեսը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Միացյալ Նահանգներ, նա ամերիկյան լրագրողների հետ հանդիպմանը գնաց «Կապույտ դիվիզիայի» գեներալի համազգեստով և նացիստական պարգևներով ու հայտարարեց.

Ձեր առջև կանգնած է ռազմական հանցագործ, ով միևնույն ժամանակ չի կորցրել իր հիացմունքը Գերմանիայի նկատմամբ[10]։

Չնայած այդ միջադեպին՝ Միացյալ Նահանգներ կատարած իր մեկ այլ այցի ժամանակ նա ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից պարգևատրվում է «Արժանապատվության լեգիոն» ամերիկյան շքանշանով[8]։ Նա նաև պարգևատրվում է Կոնրադ Ադենաուերի կողմից[11]։ 1957 թվականի փետրվարի 25-ին կազմալուծում է իր ռազմական կաբինետն ու չափից դուրս փառավոր գեներալին ազատեց նախարարի պաշտոնից՝ նրան փոխարինելով գեներալ Անտոնիո Բարոսոյով[12]։ Մունյոս Գրանդեսը ստանում է գեներալ կապիտանի կոչում, որն այն ժամանակ իսպանական բանակի երկրորդ զինվորական կոչումն էր գեներալիսիմուսից հետո (այն տարբերվում էր շրջանի հրամանատար գեներալ-կապիտան զինվորական կոչումից)։ 1958 թվականինՄունյոս Գրանդեսը նշանակվում է Իսպանական բանակի Գլխավոր շտաբի պետ։

Ֆրանցիսկո Ֆրանկոյի իրավահաջորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի հուլիսի 10-ին նոր կաբինետի ձևավորման ժամանակ Ֆրանցիսկո Ֆրանկոն իր դեկրետով Մունյոս Գրանդեսին նշանակում է հատուկ ստեղծված Իսպանիայի կառավարության փոխնախագահի պաշտոնում (կառավարության ղեկավարի բացակաության ժամանակ երկրի ղեկավարի պարտականություններն ու լիազորությունները փոխանցվում է փոխանցվում էր փոխնախագահին)՝ դառնալով Ֆրանկիստական Իսպանիայի նշանակությամբ երկրորդ պաշտոնյան։ Դեկտեմբերին նշվեց, որ կառավարության փոխնախագահը կարող է փոխարինել երկրի ղեկավարին նրա բացակայության, հիվանդության կամ վերջինի անաշխատունակության դեպքում[8]։ Նա պահպանեց նաև զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Մունյոս Գրանդեսը այդ ժամանակվանից սկսած դիտարկվում էր որպես Ֆրանցիսկո Ֆրանկոյի իրավահաջորդ։

Արևմտյան քաղաքագետները ենթադրում էին, որ այդ նշանակմանը կհետևի Իսպանիայի վարչակարգի որոշակի ազատականացում։ Սակայն այն բանից հետո, երբ 1963 թվականի ապրիլի 20-ին գնդակահարվեց Իսպանիայի կոմունիստական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խուլիան Գրիմաուն, այդպիսի ենթադրությունները հոդս ցնդեցին։ «Observer» պարբերականն այս կապակցությամբ գրել է.

Գրիմաուի նկատմամբ դատավարությունը և նրա մահապատիժը դիտարկվում է որպես հին գվարդիայի հաղթանակ և որպես ազատականացման ցուցադրության ավարտ, որը հետևեց վերջերս ստեղծված կառավարության փոխնախագահի պաշտոնում գեներալ Մունյոս Գրանդեսի նշանակմանը[9]։

Պատմաբան Պոլ Պրեստոնի կարծիքով այդ նշանակումը պետք է հանգստացներ ֆալանգիստներին, քանի որ խիստ ծայրահեղ աջ քաղաքական հայացքների կրող գեներալը անցավ ընդդիմության նկատմամբ դաժան պայքարի։ Բացի այդ, նա դեմ էր միապետության վերակառուցմանը։ Պրեստոնը կարծում է, որ Մունյոս Գրանդեսը թույլ քաղաքական գործիչ էր, և նրա գործառույթների մեծ մասն իրականացնում էր ադմիրալ Կարերո Բլանկոն, ով վայելում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի վստահությունը։

Միացյալ պաշտպանության վերաբերյալ 1963 թվականի սեպտեմբերի 26-ի կնքված իսպանա-ամերիկյան նոր համաձայնագրի համաձայննույն թվականի դեկտեմբորին Մունյոս Գրանդեսը ընդգրկվեց պաշտպանության հարցերով իսպանա-ամերիկյան խորհրդատվական հանձնաժողովի կազմում[13]։

1966 թվականի դեկտեմբերի 14-ին հանրաքվեյով հաստատվեց «Բնական օրենքը», որը երկրի ղեկավար գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան դեպքում նախատեսում էր գահապահական խորհրդի ստեղծում և թագավորի ու գահապահի նշանակում։ Այդ օրենքը բաժանում էր երկրի և կառավարության ղեկավարի պաշտոնները և 1967 թվականի հունվարի 10-ին դրա ուժի մեջ մտնելուց հետո Մունյոս Գրանդեսը գործնականում դադարեց լինել երկրի կառավարության ղեկավարի տեղակալ[14]։ Սակայն Մունյոս Գարնդեսը կարծում էր, որ գահապահի պաշտոնն իրեն համար երաշխավորված է և իրեն պահում էր համապատասխան ձևով։ Սակայն Կարերո Բլանոկն օգտվեց նրա այդպիսի վարքից ու կաուդիլիոյին տրամադրեց իրավահաջորդի դեմ[15]։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկո Ֆրանկոյի և Մունյոս Գրանդեսի միջև տարաձայնությունները խորացան, և 1967 թվականի հուլիսի 22-ին նոր կառավարության ձևավորման ժամանակ գեներալ կառավարության փոխնախագահի պաշտոնից ուղարկվեց հանգստի։ Այդ պաշտոնը ստանձնեց ադմիրալ Կարերո Բլանկո։ Հուլիսի 28-ին Մունյոս Գրանդեսը հայտնվեց քաղաքականությունից դուրս. նրա հավակնություններն ու խիստ հայացքները չէին համապատասխանում Ֆրանկոյի պլաններին[14]։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Մունյոս Գրանդեսը զբաղեցրեց թագավորական խորհրդի փոխնախագահի պատվավոր պաշտոնը[5]։

1968 թվականին նրան շնորհվում է Իսպանիայի բարձրագույն պարգևներից մեկը «Gran Collar de la Orden Imperial del Yugo y las Flechas»:

Թվում էր, թե Մունյոս Գրանդեսը վերջնականապես հեռացել էր քաղաքական թատերաբեմից, սակայն 1969 թվականի հուլիսի 16-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն անսպասելիորեն հայտարարեց, որ Մունյոս Գրանդեսը կղեկավարի Կորտեսը Իսպանիայի արքայազն ու գահաժառանգ Խուան Կառլոս Բուրբոնի երդմնակալության արարողությանը։ Ապագա թագավորն ու նրա հայրը՝ կոմս Բարսելոնացին ստիպված էին համաձայնվել՝ վախենալով կորցնել գահի նկատմամբ իրավունքը։ 1969 թվականի հուլիսի 22-ին արարողությունը կայացավ, իսկ հաջորդ օրը Մունյոս Գարնդեսը ցնցուղիների հետ կապված ախտորոշմամբ հոսպիտալացվեց[5]։

Ագուստին Մունյոս Գրանդեսը մահացավ 1970 թվականի հուլիսի 11-ին Մադրիդի Գեներալիսիմուս հիվանդանոցում ստամոքսա-աղիքային թունավորումից[5]։

1970 թվականի հուլիսի 13-ին նրա աճյունը պետական պատվո արարողությամբ ամփոփվեց Մադրիդում որպես «Իսպանիայի երկրորդ զինվոր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2878430%29.NDIP.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2878430%29.NDIP.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=4-4&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2878430%29.NDIP.
  4. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1942/284/A08104-08104.pdf
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Foro Segunda Guerra Mundial | Ver Tema — D. Agustín Muñoz Grandes
  6. Агустин Муньос Грандес //Люди и политика / Под ред. доктора исторических наук Вал. Зорина. — М.: Правда, 1964. — С. 234)
  7. Агустин Муньос Грандес //Люди и политика / Под ред. доктора исторических наук Вал. Зорина. — М.: Правда, 1964. — С. 235)
  8. 8,0 8,1 8,2 Агустин Муньос Грандес //Люди и политика / Под ред. доктора исторических наук Вал. Зорина. — М.: Правда, 1964. — С. 236.
  9. 9,0 9,1 Агустин Муньос Грандес //Люди и политика / Под ред. доктора исторических наук Вал. Зорина — М.: Правда, 1964. — С. 236
  10. Красиков А. А. Испания и мировая политика. — М.: Международные отношения, 1989. — С. 97. — ISBN 5-7133-0091-9
  11. Gerald A. Kleinfeld. (1979). Hitler's Spanish Legion: The Blue Division in Russia. Southern Illinois University Press. ISBN 0-8093-0865-7.
  12. Красиков А. А. Испания и мировая политика. — М.: Международные отношения, 1989. — С. 105.
  13. Красиков А. А. Испания и мировая политика. — М.: Международные отношения, 1989. — С. 123.
  14. 14,0 14,1 Дамс Хельмут Гюнтер. Франсиско Франко. Солдат и глава государства
  15. Красиков А.А. Испания и мировая политика. — М.: Международные отношения, 1989. — С. 133.

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franco Salgado-Araujo, Francisco. Mis conversaciones privadas con Franco. Planeta. Barcelona, 2007
  • Moreno Julià, Xavier. La división azul. Sangre española en Rusia 1941—1945. Ed. Critica. Barcelona, 2006.
  • Togores Sánchez, Luis Eugenio. Muñoz Grandes, héroe de Marruecos, general de la División Azul. La Esfera de los Libros. Madrid, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]