Ագուլիսի Քալանթարյանների մետաքսի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագուլիսի Քալանթարյանների մետաքսի գործարան, գործարան Ագուլիսում։ Գործել է 1850-1910 թվականներին։ Գործարանին տրամադրվել են 25-30 մեքենաներ։ Արտադրանքի զգալի մասը մի շարք արտասահմանյան երկրներ է արտահանվել։ 1898 թվականին ցուցահանդեսում պարգևատրվել է արծաթյա մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 37 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։