Ագուա (հրաբուխ)
Ագուա | |
---|---|
իսպ․ Agua | |
![]() Հրաբուխի տեսարանը Անտիգուա-Գուատեմալա քաղաքից | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Գվաթեմալա |
Տեղադրություն | Սակատեպեկես |
Լեռնային համակարգ | Կորդիլերներ |
Ձևավորում | Ժամանակակից շրջան |
Բարձրություն (ԲԾՄ) | 3760 մետր մ |
Երկարություն | 3761[1] կմ |
Սմիթսոնիան կոդ | 342100 |
![]() ![]() |
Ագուա (իսպ.՝ Agua), հրաբուխ Կենտրոնական Ամերիկայում, Սակատեպելես երկրամասում, Գվատեմալայում։
Ագուան ստրատոհրաբուխ է, որի երկարությունը 3761 մետր է։ Տեղակայված է Անտիգուա-Գուատեմալա քաղաքից ոչ շատ հեռու, Ֆուեգո և Ակատենանգո հրաբուխների դիմաց։ Գտնվում է Ամատիտլան ծովից ավելի արևմուտք։ Հրաբուխի կառուցվածքը համաչափ է։ Ագուայի լանջերը անտառապատ են։ Բաղկացած է անդեզիտներից և բազալտից։ Հրաբուխը պատված է խառնարաններով։ Հրաբխի հյուսիս-արևելքում տեղակայված է 280 մետրանոց խառնարան, 6 խառնարան՝ հյուսիս-արևմուտքում և 2 խառնարան՝ հրաբխի հարավային լանջին։ Պաշտոնապես գրանցված ժայթքումներ չկան, բայց ի շնորհիվ տեֆրաների հետազոտության, պարզ է դարձել որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել ժամանակակից շրջանում։
Հրաբուխն ունի նաև այլ անվանում՝ «Ջրային հրաբուխ»։ Այդ անվանումը կապված է առաջացած ավերիչ սելավի հետ, որը բաղկացած էր ջրից և հրաբխային ապարներից, տեղի է ունեցել 1541 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ սելավը ոչնչացրեց Գվատեմալայի առաջին մայրաքաղաքը՝ Սյուդադ-Վյեխուն, մահացավ 600 մարդ։ Արդյունքում մայրաքաղաք դարձավ Անտիգուան։
Այդ իրադարձությունների վկան այսպես է նկարագրում կատարվածը․
«Ջրի բուռն տարափ եկավ հրաբուխի գագաթից, որ մեր քաղաքին մոտ էր։ Դա այնքան ամսպասելի էր, որ մենք չկարողացանք կանխել մահը և վնասվածքները․․․ նրանք, ովքեր տեսան դա, ապշած էին։ Այն մտավ Դոն Պեդրո Ալվարդոյի «Ադելանտադո» տունը, և այն տարավ պատերը և տանիքը․․․»[2]
Ի տարբերություն այլ հրաբուխների, ներկայումս Ագուան ավելի վտանգավոր է սելավային տեղումներով, քան հրաբխային ակտիվությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|