Ագորաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագորոֆոբիաից)
Jump to navigation Jump to search

Ագորաֆոբիան տագնապային խանգարում է,որի ժամանակ մարդը ընկալում է շրջապատող աշխարհը ոչ անվտանգ,չունենալով փախուստի հեշտ ճանապարհ[1]։ Այսպիսի սիտուացիաներ հանդիպում են բաց տարածություններում,հասարակական տրանսպորտում,առևտրի կենտրոններում կամ էլ պարզապես տանից դուրս ցանկացած վայրում։ Այսպիսի իրավիճակներում հայտնվելը կարող է բերել խուճապային գրոհի[2]։ Սիմպտոմները հայտնվում են գրեթե ամեն անգամ,երբ այսպիսի իրավիցհակները հանդիպում և տևում են ավելի քան 6 ամիս։ Տուժողները փորձում են խուսափել նման իրավիճակներից։ Ծանր դեպքերում մարդիկ անգամ տանից դուրս գալ չեն կարողանում։

Համարվում է,որ ագորաֆոբիան պայմանավորված է գենետիկ և էկոլոգիական գործոններով։ Որպես տրիգերներ հանդես են գալիս սթրեսային իրավիճակները,օրինակ՝ծնողի մահը։ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ եւ վիճակագրական ձեռնարկության հինգերորդ թողարկման մեջ ագորաֆոբիան դասվում է որպես ֆոբիա հատուկ և հասարակական ֆոբիաների հետ միասին[3][4]։ Նման սիմպտոմներ դիտվում են սեպարատիվ անհանգստության,հետտրավմատիկ սթրեսային խանգարման և խոշոր դեպրեսիվ խանգարման ժամանակ։ Տուժածները դեպրեսիայի և նյութերի օգտագործման խանգարման առաջացման ավելի մեծ ռիսկ ունեն։

Առանց բուժման ագորաֆոբիան հազվադեպ է վերանում։ Բուժումը սովորաբար իրենից ներկայացնում է խորհրդատվություն, որը կոչվում է ճանաչողական վարքային թերապիա (ՃՎԹ)։ ՃՎԹ-ն բերում է ագորաֆոբների մոտավորապես կեսի բուժմանը։ Մեծահասակների 1․7% ունի ագորաֆոբիա։ Կանանց մոտ հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ,քան տղամարդկանց մոտ։ Վիճակը հաճախ սկսվում է վաղահաս տարիքում, իսկ տարիքով անձանց շրջանում ավելի քիչ հաճախականությամբ: Երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։ <<Ագորաֆոբիա>> տերմինը առաջացել է հունարեն ἀγορά, agorá բառից,որը նշանակում է հասարակական հրապարակ, և -φοβία, -phobia բառից,որը նշանակում է վախ։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագթրաֆոբիան վիճակ է,որով տառապողները սկսում են անհանգստանալ անծանոթ միջավայրերում կամ այնտեղ,որտեղ նրանց վերահսկողությունը քիչ է։ Որպես տրիգերներ կարող են լինել բաց տարածություննրը,ամբոխը կամ էլ ճանապարհորդությունը(նույնիսկ կարճ տարածությունների վրա)։ Ագարաֆոբիան հաճախ, բայց ոչ միշտ, բարդացնում է սոցիալական խայտառակության վախը։ Ժամանակի մեծ մասը նրանք խուսափում են նման միջավայրերից և մնում են իրենց ապաստարաններում հաճախ իրենց տանը[5]։

Ագորաֆոբիան նաեւ սահմանվում է որպես «վախ, երբեմն սարսափելի, նրանց կողմից, ովքեր ունեցել են մեկ կամ ավելի խուճապի հարձակումներ»[6]։ Այս դեպքում մարդիկ վախենում են կոնկրետ վայրերից,քանի որ նախկինում խուճապի մեջ են եղել այդ վայրում։ Վախենալով նման խուճապի հարձակումից տուժողները խուսափում են նման վայրերից։ Որոշները հրաժարվում են լքել իրենց տները անգամ անհապաղ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում,քանի որ վախը չափից դուրս մեծ է[7]։

Ագորաֆոբիկները կարող են տառապել ժամանակավոր բաժանման անհանգստության խանգարումով,երբ տան անդամներից ոմանք ժամանակավոր լքում են բնակության վայրը,օրինակ՝ծնողը կամ ամուսինը,կամ էլ երբ ագորաֆոբիկները մնում են միայնակ։ Նման ժամանակավոր պայմանները կարող են բերել անհանգստության աճի, խուճապի հարձակման կամ իրենց ընտանիքից կամ գուցե ընկերներից առանձնանալու անհրաժեշտության‌[փա՞ստ]։

Խուճապային գրոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագորաֆոբիկների մոտ կարող են առաջանալ խուճապային գրոհներ այն վայրերում,որտեղ նրանք վախենում են որ վերահսկողությունից դուրս են եկել,կամ էլ ամաչում են։ Գրոհի ժամանակ մեծ քանակությամբ ադրենալին է արտազատվում,բերելով օրգանիզմի բնական պայքար կամ փախուստ երևույթի առաջացմանը։ Խուճապային գրոհները ունենում են սուր սկիզբ և առավելագւյն ինտեմսիվության են հասնում 10-15 րոպեի ընթացքում,հազվադեպ տևելով 30 րոպեից ավել[8]։ Ախտանշանները ներառում են հաճախասրտություն,քրտնարտադրություն,դող,սրտխառնոց,փսխում,գլխապտույտ,հևոց։ Շատ հիվանդներ հայտնում են մահվան վախի կամ զգացմունքների եւ/կամ վարքագծի վերահսկողության կորստի մասին[9]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայաց նրան որ ագորաֆոբիայի իրական պատճառները հայտնի չեն,որոշ բճիշկներ,որոնք բւժել կամ փորձել են բուժել ագորաֆոբիան,առաջարկում են իրականությանը մոտ հիպոթեզներ։ Այս վիճակը պայմանավորված է այլ անհանգստացնող խանգարումների,սթրեսային վիճակների կամ որոշ նյութերի չարաշահման հետ։

Հետազոտությունները ցույց տվեցին ագորաֆոբիայի և տարածական կողմնորոշման խանգարման միջև կա կապ։Անհատները որոնք չունեն ագորաֆոբիա կարող են պահել իրենց հավասարակշռությունը շնորհիվ անդաստակային, տեսողական և պրոպրիոցեպտիվ համակարգերի կողմից ստացված ինֆորմացիայի։ Ագորաֆոբների անդաստակային համակարգը թույլ է զարգացած,հետևաբար նրանք ավելի շատ հենվում են տեսողական և պրոպրիոցեպտիվ զգայարանների վրա։ Նրանք կարող են ապակողմնորոշվել վիզուալ սիգնալների քիչ(ինչպես լայն բաց տարածքներում) կամ շատ(ամբոխի մեջ) լինելու պատճառով,կամ էլ թեք կամ անհարթ մակերեսների վրա[10]։

Նյութերով մակածված[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագնապամարիչների և քնաբերների քրոնիկ օգտագործումը,ինչպիսիք են բենզոդիազեպինները, կապված է ագորաֆոբիայի առաջացման հետ[11]։ 10 հիվանդների մոտ,որոնց մոտ ագորոֆոբիան առաջացել էր բենզոդիազեպինային կախվածութան հետ,սիմպտոմները անհետացան ցւցաբերված բճշկական օգնության առաջին տարվա ընթացքում[12]։ Նմանապես ալկոհոլի օգտագործման չարաշահման ժամանակ նույնպես առաջանում է ագորաֆոբիա,որի պատճառը ալկոհոլի վնասակար ազդեցությունն է ուղեղի վրա[13]։ Ծխախոտի օգտագործումը նույնպես բերում է ագորաֆոբիայի առաջացման,չնայաց ազդեցության մեխանիզմը դեռ պարզաբանված չէ։

Էվոլյուցիոն հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլյուցիոն հոգեբանության տեսակետն այն է, որ առաջնային ագրոտոպոբիան առանց խուճապի հարձակումների կարող է պայմանավորված լինել խուճապի հարձակումներով ագրոտապոբիայի տարբեր մեխանիզմով: Առաջնային ագրոտոպոբիան առանց խուճապի հարձակումների կարող է լինել որպես հատուկ ֆոբիապայմանավորվաց նրանով,որ դա էվոլյուցիոն առավելություն է,որպեսզի խուսափեն առանց ծածկույթի և թաքստոցի ընդարձակ տարածություններից։ Խուճապի գրոհներով ագորաֆոբիան կարող է լինել երկրորդական խուճապային հարձակումների համեմատ, վախի այն իրավիճակներում, որոնցում խուճապային հարձակումներ են տեղի ունեցել[14][15]։


Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան առողջության մասնագետին դիմող մարդկանց մեծ մասի մոտ ագորաֆոբիան առաջացել է խուճապային խանգարումների պատճառով[16]։ Ագորաֆոբիան լավագույնս ընկալվում է որպես կրկնվող խուճապային գրոհների եւ հետագա անհանգստության եւ կանխարգելման անբարենպաստ վարքագծային արդյունքը, ինչը հանգեցնում է իրավիճակներից խուսափելու, որտեղ խուճապային գրոհը կարող է տեղի ունենալ[17]: Խուճապի վաղաժամ բուժումը հաճախ կարող է կանխարգելել ագորաֆոբիան[18]։ Ագարաֆոբիան սովորաբար որոշվում է, երբ ախտանիշները ավելի վատն են, քան խուճապի խանգարումը և չեն համապատասխանում այլ անհանգստության խանգարումների չափանիշներին, ինչպիսիք են դեպրեսիան[19]: Հազվագյուտ դեպքերում, երբ ագրոֆոբիկան չի համապատասխանում խուճապի խանգարման ախտորոշման համար կիրառվող չափորոշիչներին, ախտորոշվում է ագորաֆոբիա առանց խուճապի խանգարումների պատմության (առաջնային ագարաֆոբիա)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան կարող է երկարատեւ օգնություն ցուցաբերել խուճապային խանգարումներով եւ ագորաֆոբով հիվանդների մեծամասնությանը։ Հիվանդության թերապիայի նպատակը մնացորդային եւ ենթկլինիկական ագրոֆոբիկ խուսափումների անհետացումն է, այլ ոչ միայն խուճապային հարձակումները[20]: Նմանապես, կարող է օգտագործվել նաեւ համակարգային դեսենսիբիլիզացիան։ Շատ հիվանդներ կարող են հեշտությամբ հաղթահարել ագորաֆոբիան,եթե գտնվում են ընկերների շրջապատում,որոնց կարող են վստահել[21]։ Հիվանդները պետք է մնան խուճապային իրավիճակում, մինչեւ անհանգստությունը չve8ana, քանի որ եթե նրանք հեռանան այդպիսի իրավիճակից, ապա ֆոբիայի արձագանքը չի նվազի եւ կարող է նույնիսկ աճել[22]։

Հոգեբանական միջամտությունները համակցված դեղորայքային պրեպարատների հետ ավելի էֆեկտիվ էին, քան բուժումը միայն ՃՎԹ կամ դեղորայքային պրեպարատներով[23]։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ զգալի առավելություն չի ունեցել խմբային ՃՎԹ-ն եւ անհատական ՃՎԹ-ի նկատմամբ[24]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադեպրեսանտները ամենից հաճախ օգտագործվող դեղերն են տագնապային խանգարումների ժամանակ և իրենցից ներկայացնում են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ։ Բենզոդիազեպինները,մոնոամինոօքսիդազների ինհիբիտորները և եռցիկլիկ հակադեպրեսանտնեը նույնպես օգտագործվում են ագորաֆոբիայի բուժման համար։ Հակադեպրեսանտները կարևոր են,որովհետև որոշները ունեն հակախուճապային ազդեցություն։ Կոգնիտիվ և ճանաչողական թերապիայի համակցումը երբեմն հանդիսանում է ագորաֆոբիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդը[25]։

Բենզոդիազեպինները,հակախոցային պրեպարատները,ինչպիսիք են ալպրազոլամը և կլոնազեպամը,օգտագործվում են տագնապի բւժման համար,ինչպես նաև օգնում են վերահսկել խուճապային գրոհների սիմպտոմները։ Նրանց երկարատև օգտագործումը բերում է կախվածության առաջացման։Բենզոդիազեպիններով բուժումը չպետք է գերազանցի 4 շաբաթը։Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել շփոթություն, քնկոտություն, հավասարակշռության խանգարում եւ հիշողության կորուստ:

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհանգստության խանգարումներով մի շարք մարդիկ օգուտ են ստանում միանալով ինքնօգնության խմբակների (հեռախոսազանգային և օնլայն աջակցող խմբեր)։ Բազմաթիվ ինքնօգնության գործիքների փոխանակումը մտնում է այս խմբերի գործունեության մեջ։Սթրեսի կառավարման մեթոդները և բազմաթիվ մեդիտացիոն հնարքները կարող են օգնել անհանգստության խանգարումներ ունեցող մարդկանց և բարձրացնել թերապիայի էֆեկտիվությունը։Քանի որ կոֆեինը,որոշ անօրինական թմրանյութեր և անգամ որոշ առանց դեղատոմսի բաց թողնված մրսածության դեմ դեղերը կարող են խորացնել անհանգստության խանգարումների սիմպտոմները,անհրաժեշտ է խուսափել դրանցից[26]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց մոտ հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ,քան տղամարդկանց մոտ[27]։ Գենդերային տարբերությունը պայմանավորված է մի քանի ֆակտորներով՝սոցիալ կուլտուրական ավանդույթներով,բացի այդ կանայք որպես ավելի «թույլ» էակներ ավելի շատ են դիմում օգնության և ախտորոշվում են,իսկ տղամարդիկ ավելի հակված են ալկոհոլի չարաշահմանը և ախտորոշվում են որպես ալկոհոլիկներ[28]։Հետազոտությունները միանշանակ չկարողացան ցույց տալ տարբեր սեռերի մոտ ագորաֆոբիայի դրսևորման տարբեր արտահայտվածությունը[29]։

ԱՄՆ-ի բնակչության 5,1% մոտ կա խուճապային խանգարումներ,և միայն նրանց 1/3 մոտ է զարգանում ագորաֆոբիա։ Հազվադեպ 0,17% դեպքերում հանդիպում է ագորաֆոբիա առանց խուճապային խանգարումների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, pp. 217–221, 938, ISBN 0890425558 
  2. «Agoraphobia»։ PubMed Health։ Վերցված է 11 August 2016 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ DSM52 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Wyatt Richard Jed, Chew Robert H. (2008)։ Wyatt's Practical Psychiatric Practice: Forms and Protocols for Clinical Use (անգլերեն)։ American Psychiatric Pub։ էջեր 90–91։ ISBN 9781585626878։ Արխիվացված օրիգինալից 2016-08-21-ին 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ DSM53 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Agoraphobia – Dictionary of Psychotherapy»։ Արխիվացված օրիգինալից 2016-04-03-ին 
  7. «Agoraphobia»։ betterhealth.vic.gov.au։ Արխիվացված օրիգինալից 22 March 2017-ին։ Վերցված է 21 March 2017 
  8. David Satcher (1999)։ «Chapter 4.2»։ Mental Health: A Report of the Surgeon General։ Արխիվացված օրիգինալից 2006-04-27-ին 
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH4" անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. «Surface dependence: a balance control strategy in panic disorder with agoraphobia»։ Psychosom Med 59 (3): 323–30։ 1997։ PMID 9178344։ doi:10.1097/00006842-199705000-00016 
  11. «The effects of medication on counselling»։ Counselling: The BACP Counselling Reader 1։ Sage։ 1996։ էջեր 211–4։ ISBN 978-0-8039-7477-7 
  12. Ashton H (June 1987)։ «Benzodiazepine withdrawal: outcome in 50 patients»։ Br J Addict 82 (6): 665–71։ PMID 2886145։ doi:10.1111/j.1360-0443.1987.tb01529.x 
  13. «Alcohol use disorders and panic disorder: a review of the evidence of a direct relationship»։ J Clin Psychiatry 68 (6): 874–80։ June 2007։ PMID 17592911։ doi:10.4088/JCP.v68n0608 
  14. Bracha HS (2006)։ «Human brain evolution and the "Neuroevolutionary Time-depth Principle:" Implications for the Reclassification of fear-circuitry-related traits in DSM-V and for studying resilience to warzone-related posttraumatic stress disorder»։ Progress in Neuro-Psychopharmacology and Biological Psychiatry 30 (5): 827–853։ PMID 16563589։ doi:10.1016/j.pnpbp.2006.01.008 
  15. «[Primary agoraphobia specific symptoms: from natural information to mental representations]»։ Italian Journal of Psychopathology (Italian) 17 (3): 265–276։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-26-ին 
  16. American Psychiatric Association, 1998
  17. Barlow DH (1988)։ Anxiety and its disorders: The nature and treatment of anxiety and panic։ Guilford Press 
  18. pmhdev։ «Agoraphobia – National Library of Medicine»։ Արխիվացված օրիգինալից 30 March 2014-ին։ Վերցված է 25 January 2017 
  19. Kenny Tim, Lawson Euan։ «Agoraphobia»։ Patient.info։ Արխիվացված օրիգինալից 7 June 2015-ին։ Վերցված է 8 December 2014 
  20. «Long-term outcome of panic disorder with agoraphobia treated by exposure»։ Psychological Medicine (Cambridge University Press) 31 (5): 891–898։ 2001։ PMID 11459386։ doi:10.1017/S0033291701003592 
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ GelderMayouGeddes2005 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ GelderMayouGeddes20052 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    0 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    02 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Gelder Michael G., Mayou Richard., Geddes John (2005)։ Psychiatr։ New York: Oxford University Press։ ISBN 0-19-852863-9 
  26. National Institute of Mental Health։ «How to get help for anxiety disorders»։ Արխիվացված օրիգինալից 2008-07-04-ին։ Վերցված է 2008-04-18 
  27. «Agoraphobia, simple phobia, and social phobia in the National Comorbidity Survey.»։ Arch Gen Psychiatry 53 (2): 159–68։ Feb 1996։ PMID 8629891։ doi:10.1001/archpsyc.1996.01830020077009 
  28. Agoraphobia Research Center։ «Is agoraphobia more common in men or women?»։ Արխիվացված օրիգինալից-ից 2 December 2007-ին։ Վերցված է 2007-11-15 
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ agoraphobia%ws/whogets2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: